Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Ճամբարային օրեր Մանավիում

 

68634180_2388231847956881_4007476440202215424_n.jpg

68990138_2390247357755330_3927960016979492864_n.jpg69502930_2390247494421983_1281347924474724352_n.jpg68801566_2388232581290141_7662212207135948800_n.jpg

Օգոստոսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեսուն հոգանոց խմբով մեկնեցինք Վրաստան,  Կախեթիի Մանավիում կազմակերպվող ճամբար։ Ճամբարում օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Ինձ շատ դուր եկավ ամեն ինչ։ Ճամբարը տևեց վեց օր, այդ վեց օիվա ընթացքում մենք ձեռք բերեցինք շատ ընկերներ։ Մի օր կազմակերպվեց միջոցառում, որտեղ մենք ներկայացրեցինք Հայաստանը։ Պարեցին հայկական ազգային պարեր։ Սպորտային օլիմպիադայի ժամանակ ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնությանը մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։ Ուրախ եմ հայտնել այն մասին, որ մեր ընկերը՝ Գոռ Փիլիպոսյանը շախմատի առաջնությանը գրավեց առաջին պատվավոր տեղը։ Մենք ամենօր մասնակցում էինք սեմինարների առողջ ապրելակերպի, էկոլոգիայի, զինվորական պատրաստվածության թեմաներով։ Ճամբարային գեղեցիկ այս օրերը երկար կմնան իմ հիշողության մեջ։

Leave a comment