Posted in Uncategorized

ՄԱԿ

ՄԱԿ-ը (միավորված ազգերի կազմակերպություն) միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով։ Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը։ ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է։ 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով։ Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193:

Հայաստան – ՄԱԿ

1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ և ընդունել համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս:

Posted in 2021-2022 Իրավունք

Ինչ է իրավունքը

Իրավունք առարկան մենք արդեն ուսումնասիրել ենք 9-րդ դասարանում և այս տարի շարունակելու ենք ուսումնասիրել: Ես շատ ուրախ եմ, քանի որ այդ առարկան միշտ հաճույքով եմ ուսումնասիրել: Կարծում եմ կարևոր է, որ յուրաքանչյուրս իմանանք մեր իրավունքները, իսկ ի՞նչ է իրավունքը: Իրավունքը դա օրենքով ինչ-որ բան թույլատրված կամ արգելված լինելն է, հատկապես հասարկության մեջ: Ավելի պաշտոնական, եթե տանք դրա սահմանումը, ապա կասենք, որ իրավունքը հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկն է, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։ Բոլորս ունենք որոշակի իրավունքներ, օրինակ՝ ես, որպես սովորող ունեմ որոշ իրավունքներ, որպես քաղաքացի, մյուսը՝ որպես աշխատող, ոստիկան, նախարար և այլն: Այն օրենքի տեսակ է, որն անհրաժեշտ է հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու համար: Դա նաև օգնում է հարգանք դրսևորել նույնիսկ անծանոթի նկատմամբ, քանի որ մենք պետք է հարգենք և ընդունենք դիմացինի իրավունքները: Լինում են նաև դեպքեր, երբ ինչ-որ մեկը խախտում է մեր իրավունքը, այդ պատճառով էլ պետք գոնե որոշ չափով տեղեկացված լինենք սեփական իրավունքներից, որպեսզի կարողանանք դրանք պաշտպանել:

Posted in Uncategorized

Իմ կրթական հավակնությունները

Նախագծի անվանումը՝ Իմ կրթական հավակնությունները

Նպատակը՝ կազմել կետեր, որով կցանկանայիք աշխատել այս ուսումնական տարի

Ժամկետը՝ սեպտեմբերի 1-10

Փուլեր՝

  • Հետազոտական աշխատանք՝ հնարավորությունների, ռեսուրսների վերաբերյալ

  • Վերլուծական՝ որն է մեր ընտրությունը, և ինչու

  • Նախապատրաստական աշխատանք՝ քննարկումներ, հանդիպում կրթական գործի կազմակերպիչների հետ