Posted in 2017-2018 Ռուսերեն, Uncategorized

Домашняя работа:

Очень хорошая и впечатляет до слёз. Радуют такие поступки. Безупречное веселье.

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Վահան Տերյան

14. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ..

 

Ինձ  այս  բանաստեղծությունը դուր  եկավ   նրա  համար  որպեսզի  ես   հետաքրքրված եմ  աստղերով։ Այս  բանաստեղծությունը շատ  լավն է

 

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…