Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Ճամբարային օրեր Մանավիում

 

68634180_2388231847956881_4007476440202215424_n.jpg

68990138_2390247357755330_3927960016979492864_n.jpg69502930_2390247494421983_1281347924474724352_n.jpg68801566_2388232581290141_7662212207135948800_n.jpg

Օգոստոսի 20-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երեսուն հոգանոց խմբով մեկնեցինք Վրաստան,  Կախեթիի Մանավիում կազմակերպվող ճամբար։ Ճամբարում օրը շատ հագեցած էր և հետաքրքիր։ Ինձ շատ դուր եկավ ամեն ինչ։ Ճամբարը տևեց վեց օր, այդ վեց օիվա ընթացքում մենք ձեռք բերեցինք շատ ընկերներ։ Մի օր կազմակերպվեց միջոցառում, որտեղ մենք ներկայացրեցինք Հայաստանը։ Պարեցին հայկական ազգային պարեր։ Սպորտային օլիմպիադայի ժամանակ ֆուտբոլի և վոլեյբոլի առաջնությանը մեր թիմը գրավեց երկրորդ տեղը։ Ուրախ եմ հայտնել այն մասին, որ մեր ընկերը՝ Գոռ Փիլիպոսյանը շախմատի առաջնությանը գրավեց առաջին պատվավոր տեղը։ Մենք ամենօր մասնակցում էինք սեմինարների առողջ ապրելակերպի, էկոլոգիայի, զինվորական պատրաստվածության թեմաներով։ Ճամբարային գեղեցիկ այս օրերը երկար կմնան իմ հիշողության մեջ։

Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

07.09.2019_Գրականություն

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Հարցեր և առաջադրանքներ

1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Բանաստեղծության մեջ կար վառ տրամադրություն։ Մատնանշող բառերը դրանք, խարտեաշ, հոր, զկարմրիկն։ Եվ բանաստեղծության մեջ  առտահայտում է այդ ուրախությունը, կարմիր,դեղին,ոսկեգույն և նարնջագույնը։

2. Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:

Վահագնին նկարագրող պատկերները՝ Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ, Նա հուր հեր ունէր, Բո՛ց ունէր մօրուս, Եվ աչկունքն էին արեգակունք:  Վահագն  ինձ համար կարծես իր ողջ էությամբ կրակ լիներ։ Նա համարյան նարնջագույ մազերով պատանի էր

3. Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Իմ կարծիքով Վահագնն ադպիսին էր այն պատճառով, որ բանաստեղծության մեջ շատ վառ էր նկարագրված իր ծնունդը և կարծես նա դուրս գար կրակների միջից։ Իմ կարծիքով դա արտասովոր երևույթ է։

4. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ – որ բան խորհրդանշող:

Ես կարծում եմ, որ սա ուղղակի առասպել է։ Նրանք այնպես են գրում, որ ընթերցողը կլանվի և սկսի մտորումների մեջ ընկնել։ ես կարծում եմ առասպել գրողը, Վահագնի ծնունդը այդպես են գրել, որ ընթերցողը սկսի հավատալ առասպելներին։ Եվ ցանկացել են, որ ընթերցողը, ինչ-որ բան սովորի այդ առասպելից

5. Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն:

Երկնէր երկին, երկիր,

Եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ և բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

6. Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

ես գրեթը ինչ բանաստեղծություն  կարդացել և սովորել եմ միշտ տողեր են եղել, որ կրկնվել են և երբ ես փոխեցի կարծես բանաստեղծությունը մցվեծ բառերի մի կույտով։

7. Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Երկներ երկինքը, երկներ երկիրը,

Երկներ և ծիրանի ծովը,

Ծովի երկունքը բռնել էր կարմիր եղեգնիկ:

Եղեգի փողից ծուխ էր դուրս գալիս,

Եղեգի փողից բոց էր դուրս գալիս.

Եվ եղեգի մեջից վազում էր խարտյաշ պատանին:

Նա հուր մազեր ուներ,

Բոց մորուք ուներ,

Եվ աչքերն էլ  արեգակի նման:

Posted in Uncategorized

07․09․2019 Քիմիա

Հարցեր՝

  • Որո՞նք են մարդկությանը հուզող հիմնախնդիրները

Մարդկությանը հուզող շատ հիմնախնդիրներ կան: Օրինակ՝ օդի աղտոտումը, կենդանիների, բույսերի վերացումը, համաշխարհային օվկիանոսի աղտոտումը և այլն:

  • Որո՞նք  են  էներգիայի  այլընտրանքային  աղբյուրները

Էներգիայի այլընտրանքային աղբյուր կարող ենք համարել օրինակ՝ արևային էներգիան, քամու էներգիան, հողմային էներգիան և այլն:

  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր

Մաքուր խմելու ջուր է այն ջուրը, որը գալիս է սարերից և իր մեջ չի պարունակում այլ նյութեր:

  • Ո՞րն  է  էկոլոգիապես  մաքուր  սնունդը

Էկոլոգիապես մաքուր է այն սնունդը, որը չի պարունակում ավելորդ նյութեր, պատրաստված, աճեցված է տնային պայմաններում:

  • Ի՞նչ  կարծիք  ունեք  կենսական  միջավայրի  մասին

Կենսական միջավայրը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում, մնում է մարդիկ դա հասկանան և ամեն ձևով օգնեն բնությանը, այլ ոչ թե վնասեն:

  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները

Առողջ ապրելակերպի սկզբունքներն են՝ առողջ քուն, առողջ սնունդ և այլն:

  • Ինչու՞ են նավթը համարում «սև ոսկի »

Կարծում եմ նավթը անվանում են «սև ոսկի» այն պատճառով, որ այն ունի սև գույն և հանդիպում է քիչ երկրներում, պահանված է և բավական թանկ:

  • Ինչու՞ է ջրածինը համարվում ապագայի վառելանյութ
  • Ինչու՞ խմելու ջուրը չի կարելի վարակազերծել քլորով

Ջուրը չի կարելի վարկազերծել քլորով, որովհետև քլորը վնասակար է:

  • Ինչու՞ են հողին տալիս պարարտանյութեր

Հողին տալիս են պարարտանյութեր, որպեսզի բանջարեղենները ավելի արագ աճեն, բայց դա վնասակար է:

  • Ինչու՞ է անհրաժեշտ քնել մոտավորապես 8 ժամ

Անհրաժեշտ է քնել ութ ժամ, քանի որ մարդ իր լիարժեք քունը առնում եմ ութ ժամում:

  • Ինչու՞ են ամռանը հագնում բաց գույնի հագուստ և այլն:

Ամռանը հագնում են բաց գույնի հագուստ, քանի որ բաց գույնով ամռանն ավելի հարմարավետ և հով է:

  • Որո՞նք  են  առողջ  ապրելակերպի  սկզբունքները ըստ ճապոնացի գիտնականների
  1. Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր ջուր, մաքուր օդ
  2. Պարտադիր 8 ժամյա քուն, պարտադիր 22.00-23.00-ից սկսած
  3. Վատ սովորությունների ձերբազատում՝ չչարաշահել ալկոհոլային և գազավորված ըմպելիքները, չծխել, չօգտագործել թմրանյութ
  4. Պահպանել հիգենիայի կանոնները
  5. Սթրեսային իրավիճակներից դուրս գալ կատակով, հումորով:
Posted in 2019-2020 Հայոց լեզու, Uncategorized

07.09.2019_Հայոց լեզու

2. Բաղաձայններ՝ ձայնեղներ, խուլեր, շնչեղ խուլեր։ Դրանց ուղղագրությունը՝ գրում ենք ձայներղները, կարդում ենք համապատասխան խուլերը ձայնորդներից, ձայնավորներից հետո։

Առաջադրանք՝ Լրացրու բաց թողած տառերը.

Գարուն է, մեկն այն անհամար գարուններից, որ զարդարել էին երկիրը, և որոնցից հարյուրը ապրեց երջանկության ու տխրության բանաստեղծը՝ աշխարհահռչակ Սաադին։ Առավոտ վաղ զարթնեց նա, իջավ պարտեզ՝ նորից լսելու հավքերի երգը և նորից տեսնելու գարնան հրաշքը։ Նայեց Շիրազի դաշտին՝ գարնան շնորհներով ու վարդերով պճնված, որ վաղորդայնի նիրհն էր առնում՝ պարուրված ճերմակաթույր շղարշներով։ Նստեց ծաղկած հասմիկի թփի տակ՝ Սպահանի գորգի վրա, և դողդոջյուն մատներով բռնեց վարդենու՝ այդ գիշեր փթթած բողբոջը, մոտեցրեց դեմքին։ Սիրո կրակով թրթռուն հովը վարդերի ականջին կուսական շնչով սեր էր շշնջում, որ բերել էր հեռավոր սոխակներից։

«Աշխարհը վետվետում է անվախճան ու սիրավառ արբեցումով»,- հիշեց Սաադին իր խոսքերը՝ ականջը հավքերի երգին և սպիտակ գլուխը կարմրափթիթ վարդերի մեջ թաղած։