Posted in 2018-2019 Պատմություն, Uncategorized

Պատմություն#

1. Կազմել Հնդկաստանի, Չինաստանի նոր ժամանակների ժամանակագրությունը:

1600թ. – հիմնադրվեց արևելահնդկական ընկերությունը

1644թ. – ստեղծեցին Ցին կայսրությունը

1839-1942թթ. – Ափիոնի առաջին պատերազմն ավարտվեց անգլիացիների հաղթանակով

1857թ. – անգլիացիների դեմ հզոր ապստամբություն սկսվեց

2. Գրավոր համեմատել Հնդկաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Հնդկաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

3. Գրավոր համեմատել Չինաստանի նոր ժամանակների ավանդական հասարակությունը  ժամանակակից Չինաստանի հասարակության հետ, ինչ փոփոխությունների է ենթարկվել:

4. Հայերը Հնդկաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատվել են 1992-ին։ Ներկայիս Հնդկաստանում բնակվում է մոտ 400-500 հայ՝ կենտրոնացած Կալկաթայում (այստեղ գործում է հայկական ծերանոց) և Բոմբեյում։ Հնդկաստանում գործում է 6 եկեղեցի և 2 մատուռ։

5. Հայերը  Չինաստանում նոր ժամանակներում և արդի ժամանակաշրջանում:

Ըստ պատմական աղբյուրների հայերը Չինաստանում առաջին անգամ հիշատակվում են 2-րդ դարում։ Դրանք եղել են մետաքս և այլ ապրանքներ արտահանող վաճառականներ։ Հայկական փոքր գաղութներ հիմնվել են մոնղոլական արշավանքներից հետո (13-րդ դար), երբ Հայաստանից գերեվարված հայերի մի մասը բնակեցվել է Չինաստանի հյուսիսում։ Այնուհետև հայերը թափանցել են Չինաստանի խորքը և բնակվել ծովային շրջաններում։ Այժմ Չինաստանում կան շատ քիչ թվով հայեր (մոտ 500 մարդ):

Posted in 2018-2019 Պատմություն, Uncategorized

Պատմություն

1.Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ »  և նրա հետևանքները:

2.Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Զեյթունի հերոսամարտի և Վանի ինքնապաշտպանության հետևանքները գրեթե նման էին, երկու դեպքում էլ հայերը կարելի է ասել հաղթանակած: Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն կնքվեց, իսկ Վանի ինքնապաշտպանության վերջում հայերը կարելի է ասել փրկվեցին կոտորածից: Երկու դեպքում էլ հայերը կարողացան հաղթահարել իրենց առջև դրված նպատակը:

3.Ցանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,   ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ես փոփոխություն չէի կատարի, քանի որ ճիշտ նկարագրված, բացատրված է այդ բառի իմաստը: Չեմ կարող ասել, որ ցեղասպանություն չի կատարվում: Ճիշտ է, մարդկանց չեն կոտորում, բայց աշխարհում այնքան է անարդարությունը շատացել, որ ցածր խավի մարդկանց այնքան են ճնշում, որ կարելի է ասել այդ մարդկանց քիչ-քիչ կոտորում են: Աղքատ, անտուն մարդիկ էլ այդ նույն վիճակում են, վատ կարգավիճակում են և գնալով ավելի են շատանում նման մարդիկ:

4.Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Ես փախած մազապուրծ հայի ժառանգ չեմ:

5.Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Մի քիչ դժվար է, քանի որ արդեն փոքրուց, թե մենք, թե իրենք գիտենք, որ մեր հարաբերությունները դեռ նախնիներից լավ չէ: Վստահ եմ, որ նրանց ծնողները նրանց պատմել, ներկայացրել են նախկինում տեղի ունեցածը ինչպես նրանք մտածում են: Կարծում եմ, եթե իմ հասակակիցները իմանան իրական եղելությունը, որ եղել է կոտորած, նրանք կհասկանան և կընդունեն Ցեղասպանությունը: Ի վերջո նրանք ոչ մի մեղք չունեն նախկինում կատարվածի համար, պարզապես պետք է հասկանալ, մտածել դրա մասին:

Posted in 2018-2019 Ռուսերեն, Uncategorized

Искусство

Искусство

Искусство это неотъемлемая и значимая часть нашей жизни. Оно зародилось на рассвете человеческой расы. Древний человек уже передавал увиденное, свои эмоции и мысли, рисуя на стенах скал – это и послужило зарождением искусства. Именно рисование стало первым витком в истории искусства, затем музыка и танцы. Эти виды искусства можно считать самыми ранними, в какой-то мере первобытными. Сегодня же существует большое разнообразие видов искусства: от пения и стихосложения до кино и театра

Posted in 2018-2019 Ռուսերեն

Урок 2

Урок 2

Домашнее задание:  написать сочинение «Искусство заключается в том, чтобы его не было заметно».

Да, искусство заключается в том, чтобы не было заметно, потому что в искусстве каждый заметит, чтото особенное для себя и у каждого есть свое искусство. То что я слушаю, я не называю искусство, потому что искусство для меня еще то что не забивется. Искусство то что нелзя видить с одного раза.

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Հայոց լեզվի զարգացման փուլերը

Հայոց լեզուն անցել է զարգացման երեք փուլ`

  1. Գրաբար կամ հին հայերեն (5-11րդ դար , Ոսկե դար): Գրաբարով են ստեղծագործել հինգերորդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փարպեցի, Խորենացի, Եղիշե, Եզնիկ Կողբացի:
  2. Միջին կամ կիլիկիան հայերեն: (Ֆրիկ, Վարդան Այգեկցի, Մ. Գոշ, Քուչակ):
  3. Աշխարհաբար ` իր երկու տարբերակներով: (17րդ դարից մինչև մեր օրերը)Աշխարհաբարով են գրել Աբովյանը,Ռաֆֆիմ , Մուրացանը, Շիրվանզադեն, Թումանյանը , Իսահակյանը, Տերյանը, Չարենցը Բակունցը, Շիրազը, Սևակը, Սահյանը , Հրանտ Մաթևոսյանը և այլ: Աշխարհաբարից են ծագել այժմյան հայերենի  երկու գրական տարբերակները.  արևելահայերենը և արևմտահայերենը: Արևելահայերենը ձևավորվել է արարատյան բարբառի հիման վրա, ՀՀ պետական լեզուն է , խոսում են նաև պարսկաստանի հայերը: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի բարբառի հիման վրա, այն սփյուռքի հայության գրական լեզուն է: Արևմտահայերենով գրել են Դուրյանը, Դանիել Վարուժանը, Մեծարենցը, Սիամանթոն, Գրիգոր Սոհրաբը և Հակոբ Պարոնյանը: 1915 թվականից հետո սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն, որի ներկայացուցիչներն են Շահան Շահնուրը, Համաստեղը, Մուշեղ Իշխանը, Վահան Թեքեյան, Հակոբ Օշականը, Վահե Հայկը, Կոստան Զարյան և ուրիշեր: Կան նաև սփյուռքում ապրող օտարագիր հայ գրողներ, ինչպիսիք են Վիլիամ Սարոյանը, Մայքլ Առլեն կրտսերը, Լևոն Զավեն Սյուրմելյանը (անգլիագիր): Անրի Թրուայան, Վահե Քաչա (ֆրանսագիր): Ալիսի Կիրակոսյանը (իսպանագիր):

Հայոց լեզուն պատկանում է հնդևրոպական լեզվաընտանիքին: Գերմանացի գիտնական Հայնրիխ Հյուբշմանը ապացուցեց, որ հայերենը ինքնուրույն ճյուղ  է: Հայերենին ցեղակից են անգլերենը, իտալերենը, իսպաներենը, իռլանդերենը, ֆրանսերենը, դանիերենը, նորվեգերենը, նիդերլանդերենը, շվեդերենը, լատիշերենը, լիտվերենը, բուլղարերենը, չեխերենը, բելառուսերենը, ուկրաիներեն, խորվաթերենը, հնդկերենը, հունարենը, պարսկերենը, քրդերենը, օսեթերեն:

 

Հայ ժողովուրդը կազմավորվել է մ.թ.ա. երրորդ դարում: Հայոց լեզվի նախագրային շրջանն ունի երեք հազար տարվա պատմություն, իսկ գրային շրջանը սկսվում է հինգերորդ դարից, Մեսրոպյան տառերի գյուտից՝ չորս հարյուր հինգ թվականից: Հայերենի գրային շրջանը անցել է զարգացման երրորդ փուլ, հին հայերեն գրաբար՝ հինգից տասնմեկերորդ դարեր, միջին հայերեն կամ կիլիկյան հայերեն՝ տասնեկուսից տասնվեցերորդ դարեր, աշխարհաբար՝ տասնյոթից քսանմեկերորդ դարեր: Աշխարհաբար գրական լեզուն ունի երկու տարբերակ՝ արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ: Արևմտահայ լեզուն ձևավորվել է Արարատյան բարբառի հիման վրա: ՀՀ պետական լեզուն է և սփյուռք գրական լեզուն: Արևմտահայերենը ձևավորվել է Պոլսի հիման վրա: Մեծ եղեռնից հետո սփյուռքում ստեղծված գրականությունը կոչվեց սփյուռքահայ գրականություն: Գրել են հինգից տասնմեկերորդ դարի գրաբարով: Տասնյոթերորդ դարից աշխարհաբարով գրել են՝ Աբովյան, Րաֆֆի, Մուրացան, Շիրվանզադե, Թումանյան, Տերյան, Իսահակյան ,Չարենց, Սահյան, Բակունց և այլն: Արևմտահայերենով գրել է՝ Դուրյան, Մեծարենց, Սիամանթո, Պարոնյան, Վարուժան և Զոհրապ: Սփյուռքահայ գրականություն՝ Շահան Շահնուր, Համստեղ, Մուշեղ Իշխան, Վահան Թեքեյան, Հակոբ Օշական, Վահե Հայկ, Կոստանդ Զարյան: Կան սփյուռքում ապրող օրարագիր հայ գրողներ, ինչպիսիք են՝ Վիլիամ Սարոյանը, Մայքլ Արլեն կրտսերը, Լևոն-Զավենսյուրմենյանը(անգլիագիր), Անրի Թրույլյան, Վահե Քաչա(ֆրանսիագիր), Ալիսիա Կիրակոսյան(իսպանագիր): Հայոց լեզուն ծագել է հնդեվրոպական լեզվաընտանիքից: Հայերենին ցեղակից են՝ անգլերեն, իսպաներեն,, իռլանդերեն, ֆրանսերեն, նորվեգերեն, լատիշերեն, լիտվերեն, չեխերեն, բուլղալերեն, բելառուսերեն, ուկռրաիներեն, խորվաթերեն, հնդկերեն, հունարեն, պարսկերեն, քրդերեն, օսեթերեն: