Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 20.04.2021

Առաջադրանքներ

  • Փոխի՛ր մեջբերվող ուղղակի խոսքի շարադասությունը և համապատասխանաբար փոխիր կետադրությունը։
  1. Եկավ դևն ու հարցրեց.
    — Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին. Չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

— Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին,- եկավ դևն ու հարցրեց,- չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել։

Արքա՛, ո՞ւր է իմ ոսկին, չէ՞ որ մեր զրույցից շատ օրեր են անցել,- եկավ դևն ու հարցրեց։

2. Տեսնելով հյուրերին՝ տանտերն ընդառաջ է գալիս ու ասում.
-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատտ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով,- բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով։

-Մենք վաղուց էինք ձեզ սպասում, ներս եկեք, բոլորիս էլ շատ ուրախացրիք դուք ձեր գալով,- ասում է տանտերը հյուրերին ընդառաջ գալով։

  1. – Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք։

Երբ հանդիպեցինք ընկերս ասաց.
-Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

-Մեծ եղավ իմ ուրախությունը,- ասաց ընկերս, երբ հանդիպեցինք,-երբ մեր ընդհանուր ծանոթներից իմացա, որ քույրդ սովորում է մեր դպրոցում։

4.–Տեսնում եմ,- անթաքույց դժգոհությամբ ասաց մեզ սպասավորը,- խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

Սպասավորը անթաքույց դժգոհությամբ մեզ ասաց.
-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք։

-Տեսնում եմ, խոսքներդ մեկ եք արել ու ինձ հալածում եք,- ասաց սպասավորը անթաքույց դժգոհությամբ։

  1. –Մեն-մենակ եմ եկել, հա՛յր,-խոնարհվելով շշնջաց որդին,- մի՛ մտածիր անցյալի մասին։

Խոնարհվելով որդին շշնջաց.

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին։

-Մեն-մենակ եմ եկել, հա՛յր, մի՛ մտածիր անցյալի մասին,- խոնարհվելով շշնջաց որդին։

  1. –Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Արիստոտելն ասում է իր աշակերտներին.

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

  1. Մայրը ձեռքի դերձանը ցած դրեց և գլուխը տարուբերելով՝ ասաց.
    -Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով,- հայրս ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ։

-Էհ, չգիտեմ, որդիս, հայրդ ի՞նչ պիտի աներ, եթե այժմ մեր կողքին լիներ,- ասաց մայրը ձեռքի դերձանը ցած դնելով և գլուխը տարուբերելով։

  1. Կրտսեր քույրս, հենց որ մենակ էինք մնում, ասում էր.
    -Ընչացքդ արդեն սևացել է. տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով,- տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք։

-Ընչացքդ արդեն սևացել է, տան տղամարդը դու ես, դու էլ որոշիր, թե ինչ անենք,- ասում էր կրտսեր քույրս մենակ մնալով։

  1. Ճանաչեցի՞ր ինձ,- հարցրեց Սահակը ծերունուն,- դու իմ հոր զինակիցն ես եղել։

Սահակը ծերունուն հարցրեց.
-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել։

-Ճանաչեցի՞ր ինձ, դու իմ հոր զինակիցն ես եղել,- հարցրեց Սահակը ծերունուն։

10. Տեսնելով տնօրենին՝ քարտուղարը հարցրեց.
-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում։

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով,- չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում:

-Ինչո՞ւ եք մնում քաղաքում. չէ՞ որ այստեղ մնալով դուք վտանգի եք ենթարկվում,- հարցրեց քարտուղարը տնօրենին տեսնելով:

11. Ծերուկը, վեր կենալով տեղից, ասաց ինձ.
— Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ։

-Դու, սիրելի՛ս,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով,- լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ:

-Դու, սիրելի՛ս, լավ խորհիր անելիքդ մինչև վճռական քայլ անելդ,- ասաց ծերուկն ինձ տեղից վեր կենալով:

12. Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին,- պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է։

-Եթե հարցնում եք իմ ու ուսուցչիս հարաբերությունների մասին, պիտի ասեմ, որ Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է,- ասում է Արիստոտելն իր աշակերտներին։

Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 15.04.2021

1. Վանքի բակում սաստիկ իրարանցում էր. անընդհատ գալիս էին նորանոր խմբեր։ (բարդ ստորադասական, կապակցման միջոցը զեղչվել է, երկրորդականը պատճառի պարագա է)

2. Երբ նայում է եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։ (բարդ համադասական, կապակցման միջոցը – երբ, երկրորդական նախադասությունը ժամանակի պարագա է)

3. Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։ (պարզ նախադասություն է)

4. Արեգակի հրեղեն գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ, և հորիզոնը վառվում էր շլացուցիչ գույներով։ (բարդ ստորադասական, կապակցման միջոցը – և)

5. Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։ (բարդ համադասական, կապակցման միջոց – ինչ, երկրորդական նախադասությունը պատճառի պարագա է)

6. Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

7. Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որի, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

8. Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։ (բարդ համադասական, կապակցման միջոց – եթե, երկրորդական նախադասությունը պայմանի պարագա է)

9. Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

10. Անտառում ուժեղ քամուց այնպես էին ճոճվում լորենիները, որ կարելի էր կարծել, թե կացնով ծառ են կտրում։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը ձևի պարագա է)

Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 06.04.2021

Առաջադրանք.

1.Կետադրիր տեքստը, գտիր բարդ նախադասություններըորոշիր տեսակները։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։ (բարդ ստորադասակա) Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ (բարդ համադասական): Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ (բարդ ստորադասական) Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ (բարդ ստորադասական) Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ (բարդ ստորադասական) Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային՝ Արտավազդին, տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

2. Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։

Մարկոս Անտոնիոսը – ենթակա

Սկսում է – ստորոգյալ

Հռոմեացի – որոշիչ

Զորավար – ուղիղ խնդիր

Տիրելով Լիբիային և Եգիպտոսին – դերբայական դարձված, պայմանի պարագա

Զորքով – միջոցի խնդիր

Մեծաքանակ – որոշիչ

Իր – հատկացուցի

Արշավանք – ուղիղ խնդիր

Պարթևների դեմ – հանգման խնդիր

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը, նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։

Արարիչը – ենթակա

Կուտակել էր – ստորոգյալ

Անտոսնիոսի մեջ – տեղի պարագա

Մահկանացուներին բնորոշ – որոշիչ

Բոլոր – որոշիչ

Այպանելի – որոշիչ

Գծերը – ուղիղ խնդիր

Նա – ենթակա

Ուխտադրուժ էր, արնախում, փառասեր – ստորոգյալ

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։

Ինքնահավան, ամբարտավան – որոշիչ

Այրը – ենթակա

Ճողոպրում է, հասում – ստորոգյալ

Հայաստան – տեղի պարագա

Մի, լավ – որոշիչ

Ջարդ ստանալով – ձևի պարագա

Պարթևներից – անջատման խնդիր

Զորքերի – հատկացուցիչ

Փրկված – որոշիչ

Մնացորդներով – միջոցի խնդիր

Մի կերպ- ձևի պարագա

Խուճապահար – ձևի պարագա

Օթևան խնդրելով – պատճառի պարագա

Հայոց – որոշիչ

Արքա – ուղիղ խնդիր

Արտավազդից – անջատման խնդիր

Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։

Լիներ – ստորոգյալ

Դիվանագետ – ուղիղ խնդիր

Խորամանկ – որոշիչ

Թագավորը – ենթակա

Հայոց – որոշիչ

Մի, վճռական – որոշիչ

Կհասցներ – ստորոգյալ

Հարված – ուղիղ խնդիր

Կջախջախեր – ստորոգյալ

Վերջնականապես – ձևի պարագա

Թշնամուն – հանգման խնդիր

Վաղեմի – որոշիչ

Դաս տալով – միջոցի խնդիր

Նրա – հատկացուցիչ

Հաջորդներին – հանգման խնդիր

Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։

Չի ջախջախում – ստորոգյալ

Թշվառականին – հանգման խնդիր

Մազաուրծ – որոշիչ

Լինելով բանաստեղծ – որոշիչ

Կարեկցանքի, վեհանձնության – հատկացուցիչ

Մարմնացում – ուղիղ խնդիր

Մարդկային – որոշիչ

Տալիս է – ստորոգյալ

Ապաստան – ուղիղ խնդիր

Կերակրում – ստորոգյալ

Զորքի – հատկացուցիչ

Ամբողջ ձմեռ – չափի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Մնացորդներին – հանգման խնդիր

Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 01.04.2021

Տրված նախադասությունների մեջ գտիր դերբայական դարձվածները։

  1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:

2. Խեղճացած այս պարոնը միթե՞ երեկ հարթակից հոխորտացողը չէ:

3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ:

4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունքիում պաշտոն ստանալու համար:

5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:

6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:

7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:

8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:

9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդկանց նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:

10. Հավատքի զգացողությունը նրան դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից:

Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 30.03.2021

  1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

Արդար և իմաստուն թագավոր էր Ուշինարան, անաչառ էր նա և՛ օտարների, և՛ մերձավորների նկատմամբ։ Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախու- կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Մի անգամ, երբ Ուշինարան դահլիճում նստած ընթերցում էր, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի՝ նրան հետապնդում էր անգղը։

Սարսափահար թռչունը նստեց անաչառ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց։ Տեսնելով, որ Ուշինարան պատսպարել է թպրտացող աղավնուն, անգղը դիմեց նրան

-Դատավոր, քաղցը տանջում է ինձ։ Մեծ մեղք ես գործում, որ քաղցածի ձեռքից խլում ես նրա սնունդը։

Հանկարծ դահլիճի գմբեթարդ ձեղունից մի կշեռք կախվեց ոսկեձույլ նժարով։

2. Երկրորդ նախադասությունը (Թեև հարուստ էր….) վերլուծիր շարահյուսորեն:

Թեև հարուստ էր, բայց համեստ կյանքով էր ապրում իր փափկակյաց ու շքեղախու- կյանքի համար նախասահմանված սրահներում, իսկ տան դռներն ու ճոխ սեղանները միշտ բաց էին սովալլուկ աղքատների, սրտաբեկ պանդուխտների համար։

Հարուստ էր – ստորոգյալ

Ապրում էր – ստորոգյալ

Համեստ – որոշիչ

Կյանքով – միջոցի խնդիր

Իր – հատկացուցիչ

Փափկակյաց – որոշիչ

Շքեղախու – որոշիչ

Կյանքի համար – նպատակի պարագա

Նախասահմանված – որոշիչ

Սրահներում – տեղի պարագա

Դռները – ենթակա

Սեղանները – եթնակա

Ճոխ – որոշիչ

Տան – հատկացուցիչ

Միշտ – ժամանակի պարագա

Բաց էին – ստորոգյալ

Աղքատների, պանդուխտների համար – նպատակի պարագա

Սովալլուկ – որոշիչ

Սրտաբեկ – որոշիչ

3. Ընդգծված բառերը վերլուծիր ձևաբանորեն։

Իմաստուն – ածական, որակական

Ապրում էր – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երկրորդ դեմք, եզակի

Սրահներում – գոյական, հոգնակի, ներգործական հոլով

Դռներն – գոյական, հոգնակի, հայցական հոլով

Երբ – հարաբերական դերանուն

Աղավնի – գոյական, եզակի, ուղղական

Ծնկին – գոյական, եզակի, տրական

Պաշտպանություն – գոյական, եզակի, ուղղական

Տեսնելով – անորոշ դերբայ, գործիական հոլով

Թպրտացող – բայ, ենթակայական

Դիմեց – բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի

Խլում ես – բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, եզակի, երկրորդ դեմք

Մի – անորոշ դերանուն

Posted in 2020-2021 Գրականություն

Գրականություն. 14.04.2021

Կարդում ենք արևմտահայերեն

Դանիել Վարուժան. «Ձոն»

Տեղեկություններ գտիր Դանիել Վարուժանի մասին։

Արևմտահայ բանաստեղծությունը 20-րդ դարում ունեցավ երեք անմահ անուն. Միսաք Մեծարենց, Սիամանթո և Դանիել Վարուժան։ Եթե Մեծարենցը անմահացավ գյուղի, բնության ու սիրո զգացմունքների իր նուրբ տաղերով, Սիամանթոն՝ հերոսական կռվի հրավերներով ու հայկական կոտորածների ցավագին նվագներով, ապա Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։

Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ։ Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով։ Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը։

Տեղեկություն գտիր սոսյաց անտառի ու սոսի ծառի մասին։

Սոսյաց անտառը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում։ Աշխարհի ամենահին արհեստական անտառներից է, որը պատմության մեջ հայտնի է նաև Արմենակ նահապետի անունով։ Ըստ ավանդության անտառը տնկել է Արմենակ նահապետը։

Արիական Բուն մշակույթի կրող Բնապաշտ հայերը պատերազմ էին գնում իրենց զինանշաններին կրելով Սոսի ծառի պատկերը։

Հայերը սրբագործել են սոսին և բարդին։ Սոսիի մասին հիշատակում է Մովսես Խորենացին։ Նա գրում է, որ Արա Գեղեցիկի մահից հետո մնում է նրա որդին՝ Անուշավանը, որին անվանում էին Սոսանվեր, որովհետև նա նվիրված էր Արմավիրում գտնվող Սոսյաց անտառին, որը պաշտամունքի վայր էր։ Անտառում աճել են հիմնականում սոսիներ։ Սոսի ծառը հայ ժողովրդի մոտ հայտնի է նաև չինար անունով։ Ի դեպ, թե մեկը, թե մյուսը ժամանակի ընթացքում դարձել են անձնանուններ։ Առաջինը՝ արական, Սոս ձևով, երկրորդը՝ իգական, Չինար ձևով։

Սոսյաց անտառը Հայաստանի արհեստական անտառներից էր։ Դրանից հետո՝ հելլենիզմի դարաշրջանում, Երվանդ Դ արքան (մ. թ. ա. 220-201) Շիրակում տնկել է Ծննդոց անտառը։ Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330–338) տնկել են Խոսրովակերտ և Տաճար մայրի անտառները, որոնք շրջափակել են պարիսպներով և բնակեցրել կենդանիներով ու թռչուններով։ Ինչպես սոսյաց անտառը, այդպես էլ Հայաստանի մյուս անտառների զգալի մասը միջին դարերում ոչնչացվել է օտար նվաճողների արշավանքների հետևանքով[2]։

Սոսին հայերի մոտ հեթանոսական շրջանում համարվել է նվիրական և պաշտելի ծառ։ Այս անտառում հմայություն էին անում, ունկնդրելով ծառերի սոսափյունը։ Սոսյաց անտառի նվիրյալը դյուցազն էր համարվում։ Հռոմեացիներն սոսին ծառն անվանել են «Հայկական սոսի»։

2. Էսսե գրիր Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծության շուրջ։

Բանաստեղծության ընթացքում գրողը նստած իր եղեգնյա գրչով գրում էր և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:

Երկրորդ տան մեջ գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Ու այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մեծացնում իրենց երեխաներին:

Երրորդ տան մեջ նշում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են հազարավոր մարդկանց ու մանուկներին ցավից ու իրենց ազատությունը շնորհում նրանց: Մեծ ցավով էր գրում այս ամենը Դանիել Վարուժանը, ինչպես ինքն է ասում երրորդ քառյակի մեջ՝ «Եղեգնյա գրչից սիրտս է ելնում»:

Չորրորդ տան մեջ եղեգնյա գրչով իր տունն է երգում, ալեհեր հորը, մորը և եղեգնյա գրչից ծուխ է դուրս գալիս, այսինքն տան մեջ կյանք է տեսնում, ծուխ է դուրս գալիս երդիկից և ապրում է մի հայ համերաշխ ընտանիք:

Իսկ ամենավերջին տնում կարծես եղեգնյա գրիչը ուժ է առնում ու տալիս մարտիկներին կոչ անելով «պայքա՜ր »: Ու այդ ընթացքում եղեգնյա գրչից բոց է դուրս գալիս լսվող պայքարներից…

Posted in 2020-2021 Գրականություն

Գրականություն. 02.04.2021

Կարդա Գրիգոր Զոհրապի «Ռեհան» նովելը։ 

«Ռեհանը» պատմվածք է ոչ թե միայն պատվածքի հերոսի, այլ ըմդհանուր մարդու՝ մեր բոլորի մասին։ Ինչքա՜ն է միամտանում մարդը, երբ սիրահարվում է, և նույնուսկ այն առարկաները, որ մեր համար առօրեական են, կարող են ստանալ ուրիշ՝ առեղծվածային իմաստ։Զոհրապը հերոսուհուն շատ հավանեց և ես ել իմ պատկերացումներում աղջկան նույն ձև էի պատկերացրել՜ ինչպես Զոհրապն էր բնութագրել նովելում:

Զոհրապը հերոսի անունը չնշելով, ակնարկում է նրա մասին, որ պատմվածքը բոլորիս մասին է։

Մի քիչ «Ռեհանի» մասին.
Տղան սիրահարվում է մի աղջկա, հետևում է նրան մինչև տուն: Գիշերը անցկացնում է տան դիմաց՝ հետևելով աղջկան: Նա մինչև լուսաբաց նայում է աղջկա սենյակի պատուհանին, կարծում եմ, դա նրա ամենաերջանիկ գիշերն էր, բայց այդ երջանկությունը հօդս է ցնդում լուսաբացին պես, երբ նա տեսնում է, որ իր պատկերացրած աղջիկը, ավելի շուտ նրա գլուխը, իրականում ռեհանի մի թուփ է։

«Ռեհան»-ը շատ հավանեցի, ես էլ եմ ռեհան ուզում ու էդքան լավ պատկերացում: Մի անգամ էլ ես եմ հերոսի օրն ընկել. ուղղակի ես վախեցել էի, բայց էդ բոլորին չեմ պատմում: Տղամարդու պատկերացումը, ներշնչանքը,հոգեբանությունը ամբողջովին արտացոլված էր «Ռեհան»-ում: Եթե ցանականար սատանա տեսնել, սատանա կտեսներ: Չես կարող ասել՝ մարդու պատկերացումն ուր է հասնում: Ու հենց դրանով է կյանքը հետաքրքիր: Կարելի է մնալ իրականության մեջ, բայց երևակայությամբ հասնել յոթերորդ (գոյություն չունեցող) երկինք: Գոյություն չունեցողը իրական էր ընդունել, դրա համար հիասթափությունը ակնհայտ էր: Նա բաց թողեց հիասթափությունը ու ռեհանի պատմությունը հիշում էր, այդ աղջկա կերպարը համարելով ամենագեղեցիկը իր տեսածների մեջ:

Posted in 2020-2021 Գրականություն

Գրականություն 31.03.2021

Կարդում ենք արևմտահայերեն

Հակոբ Պարոնյան, «Քաղաքավարության վնասները»

Ինձ համար քաղաքավարությունը մարդկանց հարաբերվելու համար ստեղծված կանոն է, որի միջոցով ցույց է տրվում մարդու հանդեպ հարգանքը, հանդիպման կարևորությունը կողմերի համար։

Երբ ինչ-որ մեկի հետ պետք է հանդիպես, դու պատրաստվում ես հանդիպմանը, համապատասխան հագուստ ես ընտրում, որը և հարմար է քեզ, և չի դնում դիմացինին անհարմար վիճակի մեջ, քեզ պահում ես այնպես, որ դիմացինը իրեն վատ չզգա քեզ հետ հանրային վայրում։

Կան քաղաքավարության կանոնների ցանկեր, որոնք մարդիկ կազմել են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, իրենց համար օրինակելի մարդկանց տարբեր իրավիճակներում դրսևորած վարքի հիման վրա։ Դրանք չեն կարող համարվել քաղաքավարության կանոներ, որովհետև դա քաղաքավարության դրսևորում է մասնավոր իրավիճակում, և ոչ բոլոր իրավիճակներում է քաղաքավարի։

Պարոնյանի նովելում Պապիկ աղան մասնակցում էր տոնախմբության և հոգնել էր, ուզում էր քնել։ Ըստ «քաղաքավարության կանոնների» Պապիկ աղան չպետք է քներ, բայց խնդիրը հենց այստեղից է սկսվում: Պապիկ աղան պետք է վարվեր այնպես, որ հյուրընկալողը իրեն վատ չզգա։ Եթե նա ասեր, որ քունը տանում է, ներողություն խնդրեր շուտ դուրս գալու համար և գնար տուն, կլիներ քաղաքավարի։ Բայց հյուրընկալողը ինքը սկսեց խախտել քաղաքավարության կանոնները․ կարող էր քաղաքավարի լինել և սենյակ առաջարկել, կամ առաջարկել տուն գնալ և հանգստանալ, բայց դրա փոխարեն որոշեց Պապիկ աղային զբաղեցնել քունը փախցնելու համար,կարծես Պապիկ աղան մեղք էր գործում ննջելով։ Հյուրընկալը նույնիսկ չէր մտածում, որ նկատողություններով անհարմար դրության մեջ է դնում իր հյուրին։

Պարոնյանի ներկայացրած իրավիճակներում, իմ կարծիքով, չկա քաղաքավարության վնաս, այլ կա քաղաքավարության բացակայության վնաս։ Իմ կարծիքով պարոնյանը իր պատմություններով հակառակն է ապացուցում․ քաղաքավարության բացակայությունն է ստեղծում անհարմար և ծիծաղելի իրավիճակներ։ Կարծում եմ, որ խնդիրը քաղաքավարության մասին սխալ պատկերացումն է։ Չեմ պնդում, թե քաղաքավարությունը վնաս չունի, բայց այս իրավիճակներում փաստացի մենք տեսնում ենք հակառակը։