Posted in 2020-2021 Պատմություն

Հայկական Մշակույթը 10-14-րդ դարերում

Յուրաքանչյուրս պարտավոր ենք տեղյակ լինել մեր մշակույթի մասին: Իմանալ, թե ինչպես ենք մենք հասել այս ամենին, ինչ փուլերով ենք անցել, ինչպիսի վերելքներ և անկումներ ենք ապրել: Այս հետազոտական աշխատանքում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել Հայկական մշակույթի մասին X-XIV դարերում: Հայկական մշակույթի վերելքը կապված էր տնտեսական կյանքում տեղի ունեցող կարևոր տեղաշարժերի հետ: Քաղաքային բնակչությունը, որը հիմնականում զբաղված էր արհեստագործությամբ և առևտրով, արդեն չէր բավարարվում գոյություն ունեցող կրթական համակարգով, որը հիմնականում տալիս էր աստվածաբանական գիտելիքներ: Մարդիկ, ովքեր համարվում էին բավականին հարուստ, իրենց հարստության մի մասը ներդնում էին իրենց երեխաների, հարազատների կրթության բարելավման մեջ, մարդիկ կարևորություն էին տալիս եկեղեցիներ, դպրոցներ, առանձնատներ կառուցելուն: X-XIV դդ. հայկական մշակույթի զարգացման կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ վերելքը ոչ միայն հայրենի հողի վրա էր, այլև Հայաստանից դուրս: Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններում և քաղաքական ու մշակութային տարաբնույթ միջավայրերում հայտնված հայությունն իր ինքնության խնդիրը հիմնականում լուծում էր հայկական մշակույթի պահպանման և զարգացման միջոցով: Այդ պատճառով գաղթավայրերում ևս առաջանում էին հայկական մշակույթի կենտրոններ: Սելջուկյան արաշավանքներից մինչև Զաքարյանների իշխանության հաստատումը հայկական մշակույթը գերազանցապես վերելք էր ապրում Կիլիկյան Հայաստանում: Իր գոյության ողջ ընթացքում Կիլիկյան Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ էր Խաչակրաց Արևելքի, մուսուլմանական երկրների, Բյուզանդիայի հետ, որը մեծ ազդեցություն ունեցավ հայկական մշակույթի զարգացման վրա, դա նաև գալիս էր նրանից, որ այն իր մեջ ներառեց տարբեր մշակույթների ինչ-որ հատկանիշներ: Համահայկական մշակութային կենտրոնի գործառույթն իր վրա վերցրեց Հայոց կաթողիկոսությունը: Տվյալ պայմաններում այն անընդհատ տեղափոխվում էր՝ մի տեղից մյուսը, սակայն ի վերջո հաստատվեց Հռոմկլայում: Դա եղել է մոտ 1151-1292 թթ., այնուհետև էլ Ասում, իսկ դա էլ 1292-1441 թթ. : Երբ խոսքը գնում է դպրոցների մասին, ապա կարող եմ նշել, որ այդ ժամանակ հիմնական դպրոցները գտնվում էին հենց եկեղեցու տնօրինության տակ և բաժանվում էին մի քանի մասի՝ վանական, տաճարային և ծխական: Սրանք այսպես ասված տիպերն էին: Ամեն դեպքում, X-XIV դարերում Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի,Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ): Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության, ճարտարապետության և այլ ոլորտներում: Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (X-XIդդ.), Անիի (XI-XIIIդդ.), Գլաձորի (XIII-XIV դդ.), Տաթևի (XIV-XV դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն: Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթությունում: Այն կենսունակ է, որովհետև երբ XIV դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում:

Աղբյուր I
Աղբյուր II 

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Այս տարի, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, անգլերեն և քերականություն: Ընտրել եմ այս առարկաները, քանի որ ամենա շատ եմ սիրում։ Այս շրջանում անգլերենից իրականացրել ենք շատ նախագծեր, որոնք շատ են օգնել, որպեսզի ավելի լավ իմանանք անգլերեն, շուտով իրականացնում ենք եվս մեկ նախագիծ: Իմ բոլոր նախագծերն ու առաջադրանքները ներկայացված են իմ բլոգի անգլերենի բաժնում: Քերականական նախագծերը նույնպես բլոգում են դրված: Մաթեմատիկական գործունեությունը այս շրջանում կատարել ենք «Teams» հարթակում, որն ավելի լավ էր: Այս շրջանում ճամփորդել եմ դեպի հարավային ողնաշար, և շատ շուտով նույնպես ճանապարհորդելու ե : Վերջին նախագծային նյութս Էկոլոգիա դասից էր, Հանքարդյունաբերություն էր , որը շատ ծավալուն բայց և շատ հետաքրքիր մի թեմա էր։

Posted in Uncategorized

15.12.2020

  • Կարդա տեքստը։ Շարադրիր, Ամանորի ավանդույթները, նշիր՝ հնում մեր նախնիներն ինչպես էին տոնում Ամանորը։ Ո՞ր սովորույթները կցանկանայիր վերականգնել։
  • Ի՞նչ է նշանակում հոլովում բառը տեքստում։

  • Վերանայիր Պետրոս Բեդիրյանի այս գրքից արդեն կարդացած հոդվածները և կարծիքդ գրիր նյութերի մասին։
  • Հաշվետվությունդ կազմիր անցած ուսումնական շրջանի մասին՝ ինչ ես սովորել, ինչ ձեռքբերումներ ունես, ինչ հմտություններ ես մշակել, ինչ բացահայտումներ ես արել։ Գրիր նաև ծրագրերիդ մասին։

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ (Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»)

-Շնորհավոր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։

Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae /կալե՛նդաե>կալե՛նդե/. սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։

(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Posted in Էկոլոգիա 2022-2023, Uncategorized

Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականություն

Ամուլսարի մասին միֆեր։

  • Միֆ  Ամուլսարի ծրագիրը անխուսափելիորեն կաղտոտի ամեն ինչ: Ընկերությունը լռում է ռիսկերի մասին:

Իրականություն. ճիշտ նախագծված եւ իրականացվող ոչ մի ժամանակակից ծրագիր չի բերում «անխուսափելի աղտոտման»: Այսօր հանքի շինարարություն է թույլատրվել Մեծ Բրիտանիայում ազգային պարկի տարածքում: Օրինակները շատ են: Հանքերը հնարավոր է շահագործել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն բնական միջավայր եւ Ամուլսարը հենց այդպես է նախագծված: Անշուշտ, հանքային ծրագրերը զբաղեցնում են մեծ բնական տարածք եւ այդ առումով ազդեցությունը մեծ է, ինչպես եւ ցանկացած այլ համարժեք մասշտաբի, օրինակ՝ լայնածավալ քաղաքաշինական ծրագրի դեպքում: Նույնիսկ առաջին հայացքից այնպիսի «անվնաս» ծրագրերը, ինչպես դահուկային կամ ծովափնյա հանգստավայրը եւ կամ մեծ գյուղատնտեսական ծրագրերն են, զգալի ազդեցություն ունեն բնական լանդշաֆտի եւ կենսաբազմազանության վրա եւ սխալ իրականացման դեպքում կարող են աղտոտման, հողի եւ ջրի դեգրադացիայի պատճառ դառնալ: Լուծումը՝ բնապահպանական ազդեցության տարածքը հնարավորինս նվազեցնելը, ապահով ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով աղտոտումը կանխելն ու հանքերի դեպքում՝ պատշաճ փակումն ու ռեաբիլիտացիան է: Եթե այսօր դա հնարավոր է աշխարհի հարյուրավոր հանքերում, ապա հնարավոր է նաեւ Հայաստանում:

Այժմ, Ընկերության «լռության» մասին: Միայն ազդեցությունների գնահատումը Ամուլսարի Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ մոտ 500 էջ է: Կարող եմ միանշանակ պնդել, որ սա հնարավոր ռիսկերը բացահայտելու, գնահատելու եւ մեղմացման միջոցառումներ առաջարկելու Հայաստանի համար աննախադեպ ծավալի աշխատանք է: Մենք պատրաստ ենք մեղմացման միջոցառումների շուրջ քննարկմանը, սակայն շատ կցանկանայի, որ քննարկումը չսկսվի «ընկերությունը լռում է…» արտահայտությամբ, որն անտեսում է մի քանի տասնյակ բարձրակարգ գիտնականների եւ մասնագետների մանրակրկիտ աշխատանքը եւ հազիվ թե կարող է պրոֆեսիոնալ քննարկման սկիզբ լինել:

  • Միֆ  Հանքը կաղտոտի Սեւանա լիճը: Այն գտնվում է Սեւանի ջրհվաք ավազանում, հետեւաբար շահագործումը հակասում է օրենքին:

Իրականություն. հանքը չի աղտողտի Սեւանը, եւ Ծրագիրը չի հակասում Սեւանա լճի մասին օրենքին: Հանքաքարի վերամշակման կայանը գտնվելու է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտուց դուրս, ինչպես օրենքն է պահանջում: Կառավարության համապատասխան որոշումներով (2012-2013թթ.) անմիջական ազդեցության գոտին ընդարձակվեց, եւ ընկերությունը ստիպված եղավ տեղափոխել կույտային տարրալվացման հրապարակի նախկինում նախագծված եւ թույլատրված տեղադիրքը: Այսպիսով, նախորդ տեղադիրքերը համապատասխանել են օրենքին եւ անվտանգության չափանիշներին, սակայն օրենքում կատարված փոփոխությունների հետեւանքով ընկերությունը վերափոխել է նախագիծը: Բնապահպանական տեսանկյունից կույտային տարրալվացման հրապարակը, դատարկ ապարների լցակույտը եւ բացահանքերը նախագծված են այնպես, որ բացառվի աղտոտիչների արտահոսքը բնական միջավայր: Այսպիսով, ոչ միայն Սեւանա լիճը, այլեւ բոլոր շրջակա բնական ընկալիչները՝ հողը, ջուրը (այդ թվում, Արփան եւ Որոտանը) եւ օդը խիստ պաշտպանված կլինեն: Անկեղծ ասած, որպես մասնագետ, կարծում եմ, Սեւանը առօրյա շարունակական աղտոտումից պաշտպանության կարիք ունի: Միֆերը, որ համաշխարհային կարգի ժամանակակից  հանքի շահագործումը (այն էլ շրջանառու ցիկլով եւ 40 կմ հեռավորության վրա) կաղտոտի Սեւանը, շեղում են Սեւանի իրական խնդիրների վերաբերյալ քննարկման հնարավրությունից:

  • Միֆ  Ցիանիդը անխուսափելիորեն կտարածվի ողջ շրջակայքում, կմնա տասնամյակներ եւ կթունավորի ամեն ինչ: Ցիանիդն արգելված է զարգացած աշխարհում:   

Իրականություն. այն չի տարածվի շրջակայքում, քանի որ ենթակառուցվածքների նախագծումը ապահովում է պատշաճ կառավարում եւ այն արգելված չէ «զարգացած աշխարհում>>: Ի դեպ, համառոտ տեղեկանք, որ կհաստատի ցանկացած քիմիկոս. ցիանիդը չունի երկարարաժամկետ ազդեցություն, քանի որ այն շատ ռեակտիվ, անկայուն միացություն է եւ բաց միջավայրում օդի եւ արեւի լույսի հետ փոխազդեցության ժամանակ կարճ ժամանակում վերածվում է այլ՝ անվնաս քիմիական միացությունների:  Բազմիցս եւ տարբեր առիթներով պատմել ենք, թե ինչպես է օգտագործվում ցիանիդը ոսկու կորզման մեջ:  Ուզում եմ պարզապես ամփոփել. ցիանիդը իսկապես թունավոր քիմիական նյութ է, որն օգատգործվում է ոչ միայն հանքարդյունաբերության մեջ այլեւ շատ այլ ճյուղերում, ինչպես օրինակ դեղագործությունն ու կոսմետիկայի արտադրությունը: Այո, անփույթ կառավարման դեպքում, այն կարող է վնաս հասցնել: Սխալ վարվելու դեպքում ամնիջական վնասի ռիսկը առաջին հերթին ցիանիդի հետ աշխատող անձնակազմին է  վերաբերում իսկ բնական միջավայրում ցիանիդը երկար չի մնում: Ինչպես եւ ցանկացած այլ արդյունաբերության մեջ կիրառվող այլ քիմիական նյութերի դեպքում, անվտանգության երաշխավորը տեխնոլոգիան է, անվտանգության կանոնները եւ ենթակառուցվածքների պատշաճ կառավարումը: Ցիանիդը կիրառվում է աշխարհի հարյուրավոր հանքերում, ներառյալ՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Եվրոպայում եւ այլուր: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում են նաեւ անվտանգությանն ուղղված միջոցառումները, որոնք եւ կիրառվելու են Ամուլսարում:     

  • Միֆ  Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային է. այն  անխուսափելիորեն իր շուրջն ամեն ինչ կենթարկի թթվային աղտոտման: Ընկերությունը լռում է այդ մասին:

Իրականություն. նախ՝ Ամուլսարի հանքաքարը սուլֆիդային չէ, այն օքսիդային է: Հանքաքարն  ինքնին թթվային չէ: Ընդամենը մի քանի րոպեում կարելի է ստուգել այս առցանց մատչելի փաստը՝ հրապարակային հայտարարություն անելուց առաջ: Ինչ վերաբերում է թթվային ապարների դրենաժի հավանականությանը, թեեւ հանքաքարը սուլֆիդային չէ, սակայն դատարկ ապարների հանքայնացված պիրիտներում բնականից առկա է որոշակի, համեմատաբար փոքր քանակությամբ ծծումբ: Թեեւ դատարկ ապարների լցակույտում ծծմբի կոնցենտրացիան բարձր չէ,  այն ամեն դեպքում կառավարվելու է: Գրեթե ցանկացած հանքավայր  այս կամ այն չափով ունի այս խնդիրը, եւ տարիների ընթացքում մշակվել են մի շարք արդյունավետ կառավարման միջոցներ: Նախորդ հարց ու պատասխանում բացատրել ենք, թե կառավարման ինչ միջոցառումներ են իրականացվելու Ամուլսարում: Ամփոփելով ասեմ, որ թթվային ապարներ առաջացնող նյութ առկա է փոքր քանակությամբ եւ դա կառավարելի է, ինչպես եւ աշխարհի հարյուրավոր հանքերում: Հետեւաբար՝  ոչ, թթվային աղտոտում տեղի չի ունենա: 

Հետաքրքիր է, որ վերջին 5 տարիների ընթացքում լսել եմ հանրային հարթակում քննարկվող երեւակայական ամեն տեսակի խնդիր, եւ միայն վերջին ամիսներին թթվային ապարների դրենաժի մասին հարցը բարձրացվեց այն պնդմամբ, որ Ընկերությունը թաքցնում էր այս «օրհասական» խնդիրը: Մինչդեռ հարցը մանրակրկիտ ներկայացված է ինպես Ծրագրի ՇՄԱԳ-ում, անպես էլ՝ ԲՍԱԳ-ում: Հարցին անդրադարձել ենք նաեւ Ամուլսարի մասին փաստագրական ֆիլմում 2013-ին: Այնպես որ, տեղեկատվությունը միշտ էլ հրապարակայնորեն մատչելի էր: Որոշ կոնկրետ հարցերի պատասխաններ, այն է՝ ինչպես են իրականացվել թթվայնության թեստերը, կառավարման միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ հասանելի են ԲՍԱԳ-ում: Գնահատելի կլիներ, եթե հետաքրքրություն ցուցաբերողները ժամանակ հատկացնեին ԲՍԱԳ-ի գոնե այդ հատվածը կարդալու համար: 

  • Միֆ Հանքը անխուսափելիորեն կոչնչացնի բուսական եւ կենդանական աշխարհըողջ շրջակայքում, Ընկերությունը ոչինչ չի ասում կենսաբազմազանությանխնդիրների մասին:

Իրականություն. կրկին,  կարող եմ փաստել, որ վերջին 7 տարվա ընթացքում ընկերությունը  տեղական եւ միջազգային փորձագետների հետ իրականացրել է աննախադեպ ծավալի աշխատանք կենսաբազմազանության վերաբերյալ բազային տվյալներ հավաքագրելու նպատակով՝ ծախսելով մի քանի հարյուր հազար դոլար: ԲՍԱԳ-ում մոտ 100 էջ նվիրված է կենսաբազմազանության վրա ազդեցությանը: Եվս 100 էջ նկարագրում է կենսաբազմազանության կառավարման եւ գործողությունների ՝ մի քանի միլիոն դոլար արժողության ծրագրեր, որոնք կոչված են ապահովելու կենսաբազմազանության պահպանությունը, ազդեցության մեղմացումը եւ հատուցումը՝ «հաշվեկշռի ոչ մի կորուստ» սկզբունքով: Դժվարությամբ կարող եմ որեւէ այլ ոլորտ նշել, որտեղ նման ծավալի բնապահպանական միջոցառումներ նախատեսված լինեն: Անկասկած, հանքի ենթակառուցվածքները զբաղեցնելու են որոշ տեսակների կենսամիջավայրը, ինչպես ցանկացած լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ՝ այդ թվում նաեւ գյուղատնտեսական: Պատշաճ կառավարման դեպքում հնարավոր է ապահովել հազվագյուտ տեսակների կենսունակ պոպուլյացիաների պահպանություն, եւ Ամուլսարի ծրագիրը այդպես է նախագծվում: Միայն մեկ բուսատեսակի պահպանման համար Ընկերությունը հատկացրել է շուրջ 700,000 ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ դա նկարագրում է մեր մոտեցման բծախնդրությունը: 

  • Միֆ Ջերմուկի հանքային աղբյուրները կոչնչանան:

Իրականություն. Ոչ, նման բան տեղի չի ունենա: Մենք ծախսել ենք հարյուր հազարավոր դոլարներ եւ տարիներ, բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելու համար, որպեսզի պարզենք արդյո՞ք հանքը որեւէ ազդեցություն կունենա Ջերմուկի ջրերի վրա: Թե ինչու Ջերմուկի աղբյուրների վրա ազդեցություն չի լինի համառոտ նկարագրել ենք վերջերս հրապարակված  հարց-պատասխանում: Մանրամասները՝ այդ թվում, մոդելավորման, թեստերի, գիտական մեթոդների վերաբերյալ ինֆորմացիան,  հասանելի են ԲՍԱԳ-ում: Կցանկանայի իմանալ, թե որքա՞ն ռեսուրս եւ ժամանակ է ներդրվել այն հետազոտության մեջ, որն «ապացուցում է», որ Ջերմուկի ջրերը ազդեցություն են կրելու:. Որտե՞ղ է հնարավոր ծանոթանալ գիտական աշխատանքներին եւ կիրառված մեթոդներին: Իհարկե, մտադրություն չունեմ անտեսելու լիովին հասկանալի էմոցիոնալ ընկալումը. մենք միշտ պատրաստ ենք անդրադառնալ բոլոր հարցերին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ջերմուկի ջրերը կոչնչանան» բնույթի հայտարարությունները, որոնք չունեն որեւէ գիտական հիմնավորում, անլրջացնում են բանավեճը: Երբ Ընկերությունը ասում է, որ Ծրագիրը ազդեցություն չի ունենա Ջերմուկի ջրերի վրա, այդ հայտարարությունը հիմնավորված է անկախ հետազոտություններով, ոչ թե էմոցիաներով: Եվ բոլորիս համար շահեկան կլինի, եթե այս սկզբունքը կիրառենք ցանկացած բանավեճում, եւ ոչ միայն Ամուլսարի դեպքում:

  • Միֆ  Հանքը չի կարող լինել շահութաբեր՝ 1 տոննա հանքաքարում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Զարգացած երկրներում նման հանքեր չեն գործում:

Իրականություն. զարմանալիորեն, այս տարիների ընթացքում լսել ենք հակասական մեղադրանքներ, երբեմն՝ նույն մարդկանցից, մեկ՝ որ ընկերությունը գերշահույթ է ստանալու, մեկ էլ՝ որ հանքը չի կարող լինել շահութաբեր: Ոչ մեկը, ոչ մյուսը ճիշտ չէ: Աշխարհում կան բազմաթիվ հանքեր՝ տոննայում 1 գրամից պակաս ոսկու պարունակությամբ: Օրինակ՝  Cripple Creek and Victor հանքն ԱՄՆ-ում, Eagle Gold ծրագիրը Կանադայում, եւ այլն: Ավելին, ամբողջ աշխարհում այսօր ոսկու միջին պարունակությունը տոննայում կազմում է մոտ 0.8 գրամ, եւ բարձր պարունակությամբ հանքերը շատ հազվադեպ են: Սակայն, ընկերությունը գերշահույթ չի ունենալու, ինչպես շատերը պնդում են: Հատկապես երբ խոսքը մեծ կապիտալ ներդրում պահանջող նոր ծրագրի մասին է:

Ըստ Հանքարդյունաբերության եւ մետաղների միջազգային խորհրդի (ICMM) զեկույցի՝աշխարհում հանքային արտադրության արժեքի ավելի քան 70%-ը կազմում են հիմնականում երկրի ներսում ծախսվող գործառնական եւ կապիտալ ծախսերն ու աշխատավարձերը: Այսպիսով՝ բաժնետերերի շահույթը եւ երկրի օգուտները բավական հավասարակշռված են: Դա վերաբերում է նաեւ Ամուլսարին:

  • Միֆ  Ամենը դավադրություն է, սկսած Ընկերության ղեկավարության կազմից մինչեւ ընկերության գրանցման վայրը եւ բաժնետոմսերի արժեքը:

Իրականություն. գրող Դեն Բրաունը ասում է. «Բոլորը սիրում են դավադրությունների տեսություններ». ի վերջո, դրանք ավելի հետաքրքիր են, քան փաստերը: Բանն այն է, երբեմն դավադրության տեսաբանները սկսում են խեղաթյուրել փաստերը, որպեսզի դրանք համապատասխանեցնեն իրենց  տեսություններին: Օրինակ՝ 2013-ին Լիդիանի տնօրենների խորհրդի անդամներից մեկը խորհրդում ընգրկվելուց ընդամենը մի քանի ամիս անց հեռացավ խորհրդից՝  պետական պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Այնպես որ, նա ընկերությանը որեւէ առնչություն չունի արդեն 2 տարի: Բայց մինչ օրս հայկական մեդիայում նա հաճախ հիշատակվում է որպես խորհրդի անդամ եւ այս «փաստի» շուրջ դավադրության տեսություններ են կառուցվում: Մինչդեռ, մի քանի վայրկյան է պահանջվում Ընկերության կայքից տնօրենների խորհրդի անդամների ցանկին ծանոթանալու համար: Լիդիանը ցուցակված ընկերություն է, եւ ցանկացած տեղեկատվություն խորհրդի կամ ղեկավար կազմի, ֆինանսական հաշվետվությունների եւ խոշոր բաժնետերերի մասին հրապարակայնորեն մատչելի է: Սա նաեւ վերաբերում է բաժնետոմսերի գնի տատանմանը եւ տատանումների պատճառների մասին ֆինանսական վերլուծություններին:

Կամ. ըստ այլ տեսության, եթե ընկերությունը գրանցված է «օֆշորում», ապա դա Հայաստանին հարկ չվճարելու եւ «թաքնվելու» համար է արվում: Իրականությունը ավելի պարզ է: Լիդիանը Ջերսիում ռեզիդենտ կազմակերպություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Լիդիանը գրանցված է եւ վերահսկվում է Ջերսիի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի կողմից, որի տեղեկատվությունը բաց է հանրության համար: Լիդիանի վրա տարածվում են նաեւ Տորոնտոյի ֆոնդային բորսայի եւ Օնտարիաոյի արժեթղթերի հանձժաժողովի կանոններն ու օրենքները: Երկու դեպքում էլ պահանջվում է տեղեկատվության մատչելիություն: Ջերսին հարմար է շատ ընկերությունների համար, քանի որ առաջարկում է այլ երկրների, օրինակ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի համեմատ ավելի պարզեցված հարկային ռեժիմ: Սա որեւէ առնչություն չունի Ամուլսարից ակնկալվող եկամուտից Հայաստանին վճարվող հարկերին: Հանքի շահագործման իրավունքը Լիդիանի դուստր ընկերություն Գեոթիմ ՓԲԸ-ինն է, որը Հայաստանյան կազմակերպություն է եւ բոլոր հարկերը եւ ռոյալթիները վճարվելու են հայաստանյան օրենսդրության համապատասխան, անկախ այն բանից, թե որտեղ է տեղակայված Լիդիանը: Ավելին՝ հայաստանյան օրենսդրության համապատասխան  Հայաստանում աշխատող ընկերության արտերկրացի աշխատակիցները նույնպես հարկ են վճարում: Ամուլսարը դեռեւս չի շահագործվում իսկ Գեոթիմն արդեն առաջին 200 հարկատուներից է: Կարծում եմ, սա խոսուն փաստ է: Հանքի շահագործման ժամանակ ակնկալում ենք լինել առաջին 5 հարկատուների ցանկում:

Կոնֆուցիոսին վերաձեւեակերպելով. մութ սենյակում սեւ կատու փնտրելը, երբ այն այնտեղ չէ, ջանքերի վատնում է: Հատկապես, երբ սեւ կատուները շատ են լուսավոր սենյակներում, եւ բոլորիս ձեռնտու է կենտրոնանալ դրանց վրա:

Որպես ամփոփում. Էմոցիաները հասկանալի են: Հայաստանն իմ երկիրն է, եւ ես հաճախ էմոցիոնալ եմ վերաբերվում ամենատարբեր խնդիրների: Բայց իմ բնագավառը գիտությունն է, եւ ես հարգում եմ փաստերը: Մենք պետք է կարողանանք կառավարել էմոցիաները եւ ունենալ փաստերի վրա հիմնված բովանդակային քննարկում: «Դուք ստում եք»,  «Ոչ, Դուք  եք ստում» հարթության վրա բանավեճը խնդիրների լուծման չի կարող բերել: Եվ սա վերաբերում է ոչ միայն Ամուլսարին եւ ոչ միայն հանքարդյունաբերությանը: Անձամբ ես կարծում եմ, որ Հայաստանում բնապահպանական եւ սոցիալական կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան, եւ ոչ միայն հանքարդյունաբերության մեջ: Սկսած օդի որակի, սննդի անվտանգության, հասարակական տրանսպորտի անվտանգության հարցերից մինչեւ հանքային եւ այլ ոլորտներ, խնդիրներն անվերջ են: Դրանց լուծում տալու համար պետք է կենտրոնանալ փաստերի վրա: Միֆերը խլում են բոլոր կողմերի ժամանակն ու ռեսուրսները: Կարծում, որ մենք բոլորս վատնելու հավելյալ ժամանակ, կամ ռեսուրսներ չունենք եւ չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ:

  • Միֆ․ Հանքարդյունաբերություն. միֆեր և իրականությունը։

Իրականությունհանքարդյունաբերությունիրականացվումէավելիքան 100 երկրումներառյալ՝ՄեծութնյակիառաջատարմիքանիերկիրՀանքարդյունաբերությանևմետաղներիմիջազգայինխորհուրդըհրապարակելէհանքանյութիարտադրությանծավալներովառաջատար 20 երկրներիցանկըներառյալՄեծքսանյակիանդամԱվստրալիանԱՄՆըԿանադանԲրազիլիանԱրգենտինանՄեքսիկանևայլզարգացածտնտեսություններովերկրներ:[i] ՀանքարդյունաբերությունիրականացվումէօրինակԻսպանիայումՆորվեգիայումՇվեդիայումկամՉեխիայումՑանկըշարունակելիէ:

  • Միֆ. խոշորընկերություններըհանքերշահագործելուհամարփնտրումենաղքատերկրներ, որոնքդառնումենհարուստերկների “հանքայինկցորդը”:  

Իրականությունզարգացած երկրներում հանքերը մեծամասամբ շահագործում են ընկերությունները, ոչ թե պետությունները: Հանքարդյունաբերությունը գլոբալ արդյունաբերություն է՝ ամբողջ աշխարհից միջազգային ընկերությունների մասնակցությամբ: Բրազիլական Vale ընկերությունը հանքեր ունի Կանադայում, Ավստրալիայում: Լեհական KGHM Polska-ն՝ ԱՄՆ-ում, Չիլիում և Կանադայում: Շվեյցարական Glencor-ը, (որ ինչպես և Լիդիանը գրանցված է Ջերսիում), տնօրինում է Նորվեգիայի ամենախոշոր նիկելի հանքը: Կանադական Kinross-ը՝ Ռուսաստանի խոշորագույն ոսկու հանքը: Իսկ կանադական Barrick-ը հանքեր ունի ԱՄՆ-ում, Ավստրայիալում և այլն: Բայց կանադացիները հազիվ թե իրենց Լեհաստանի և Բրազիլիայի “հանքային կցորդը” համարեն իսկ Նորվեգիայում հազիվ թե իրենց Շվեյցարիայի “գաղութ” զգան: Հանքարդյունաբերական ընկերությունները ներդրումներ են բերում և փնտրում են մի քանի բան՝ լավ հանքավայր, տնտեսապես շահավետ ծրագիր, ներդրումների համար բաց երկիր, կանխատեսելի օրենսդրություն: Նրանք գնում են այն երկրները, որտեղ այս պայմանները կամ դրանց մի մասը կան, անկախ նրանից դրանք զարգացած թե զարգացող երկրներ են:

  • Միֆ. օտարերկրյաընկերություններըՀայաստանիհանդեպ “գիշատիչ” հետաքրքրությունունեն:   

Իրականությունաշխարհի խոշորագույն 100 հանքարդյունաբերական ընրեություններոց ՈՉ ՄԵԿԸ ներկա չէ Հայաստանում:[ii] Հայաստանի 10 գործող մետաղական հանքերից միայն մեկն է շահագործվում միջազգային փոքր ընկերության կողմից: Լիդիանը երկրորդն է, որ պատրաստվում է ներդնել:  Ներդրումների համար երկրների միջև խիստ մրցակցություն կա: Ըստ Deloitte-ի զեկույցի, հանքարդյունաբերական շուկայում անկման պայմաններում ներդրողները նախըտրում են առավելագույնս կայուն քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ ունեցող երկրները: Կանադայում աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական կոնֆերանսին (PDAC) 66, այդ թվում՝ Մեծ ութնյակի առաջատար երկրներ տաղավարներ ունեին և փորձում էին ներդրումներ ներգրավել:
Հայաստանն, անշուշտ, նույնպես կարող է ներդրումներ ներգրավել, բայց այս պահին գոնե դրանք հենց այնպես չեն հոսում:

  • Միֆ: Միայնաղքատերկրներնենհանքայինհումքարտահանում

Իրականությունհումքը հիմնականում վաճառվում է հումքի շուկայում՝ շուկայական գնով և անկախ այն բանից թե որ երկրից է հումքը, վաճառքի գնային սահմանները նույնն են: Գրեթե չկա դեպք, որ հանքարդյունաբերական ընկերությունը ոսկի արդյունահանի և կողքի ոսկու գործարանում դրանից ոսկեղեն արտադրի: Ոսկեգործական, մեքենա կամ հեռախոս արտադրող ընկերությունները ոսկին, պլատինը կամ պղինձը գնում են հումքի շուկայից՝ շուկայական գնով: Մի քանի փաստ արտահանման մասին. Կանադայի արտահանման մոտ 20% հանքանյութ է իսկ Չինաստանը ԱՄՆ-ից հետո Կանադայի երկրորդ արտահանման ուղղությունն է:[iii]Շվեդիայի հանքային արտահանումը 23 մլրդ դոլար է և ընդհանուր արտահանման 10%-ն է կազմում, իսկ արտահանման առաջին ուղղությունը Գերմանիան է, որը գնում է Շվեդիայի երկաթի և պղնձի զգալի մասը: Միայն երկաթի արտահանումը Ավրտալիայի արտահանման 22% է կազմում, ևս 6% ոսկու արտահանումն է, իսկ հիմնական ուղղությունը՝ Չինաստանը[iv].

  •   Միֆ. Հայաստանըահռելիհանքարդյունաբերությունունի:

Իրականություն. Չնայած ՀԿ-ները հաճախ են հիշատակում 29 մետաղական հանքերը, 2014 թ. Հայաստանում 10 մետաղական հանք է արտադրանք տվել: Դրանցից միայն 4-5-ն են համեմատաբար զգալի ներդրում ունեցել արտահանման ծավալների և տնտեսության մեջ, ինչը նշանակում է, որ մեծ մասը փոքր հանքեր են: Համեմատության համար. Չիլիի միայն մեկ Escondida հանքը 2013 թ. 1 մլն տոննա պղինձ է արտադրել: Նույն տարում Հայաստանի ողջ պղնձի արտադրությունը 41.000 տոննա էր: Ավստրալիայի մեկ Kalgoorli հանքը տարեկան 24,000 կգ. ոսկի է արտադրում: 2012 թ. Հայաստանի ողջ ոսկու արտադրությունը  2.896 կգ էր[v].
Անշուշտ, Հայաստանի հանքերի տնտեսական արդյունավետության և բնապահպանական ազդեցության գնահատման կարիք կա: Բայց նոր ներդրումներից հրաժարվելը հարցի լուծում չէ: Լուծումը՝ ներկա վիճակի մանրակրկիտ գնահատումն է և արդյունավետ ռազմավարության մշակումը՝ պարզելու, թե ինչ ներդրումներ են անհրաժեշտ ոլորտը օպտիմալացնելու, տնտեսական ազդեցությունը մեծացնելու և բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու համար:

  • Միֆ. զարգացածերկրներումհանքերըհեռավոր, չբնակեցվածվայրերումեն: 

ԻրականությունՀայաստանն իհարկե շատ ավելի փոքր է քան Կանադան կամ Ավստրալիան: Բայց արդյունաբերության ծավալը նույնպես հարյուրապատիկ ավելի փոքր է: Կանադայի միայն մեկ շրջանը՝ Օնտարիոն, 52 գործող հանք ունի, տարեկան  9.8 մլրդ դոլարի արտադրությամբ[vi]. Հայաստանում հանքարդյունաբերության ծավալը 2012 թ. կազմել է մոտ 500 մլն. դոլար: Ինչ վերաբերում է հեռավորությանը. Շվեդական Կիրունա հանքավայրը, որ երկաթի խոշորագույն արտադրողներից է, Կիրունա քաղաքին բառացիորեն կից է: Կանադական Մալարտիկը, որ 2014 ին 24.000 kg ոսկի է արտադրել, Մալարտիկ քաղաքի անմիջական հարևանն է: Օրինակները շատ են:

Սա չի նշանակում, որ Հայաստանում համայնքների վրա հանքերի ազդեցության վերաբերյալ մտահոգությունները հիմքեր չունեն: Բայց խնդիրը հանքերի կառավարման (շահագործման ձևի), նախագծման (ինչպես են կառուցվել) և տեխնոլոգիայի (ժամանակակից լինելու) մեջ է և ոչ թե՝ գտնվելու վայրի: Նույնիսկ անապատի մեջտեղում վատ կառավարվող հանքը մի քանի տասնյակ կիլոմետր շառավղով բացասական ազդեցություն կարող է ունենալ: Եվ հակառակը՝ լավ կառավարվող, ժամանակակից հանքը կարող է շրջակայքի համար անվտանգ գործել, նույնիսկ խիտ բնակեցված վայրում:

  • Միֆ. հանքարդյունաբերականերկրներըաղքատեն, հանքարդյունաբերությունըչիկարողտնտեսականօգուտբերել:  

Իրականություն. հանքարդյունաբերությունը Կանադայի, Ավստրալիայի, տասնյակ այլ զարգացած երկրների տնտեսության հիմնաքարերից է: 2012 թ. հանքարդյունաբերությունը Կանադայի ՀՆԱ-ին 36 մլրդ դոլար է բերել:[vii]Հանքարդյունաբերությունը Բրազիալիայի, Արգենտինայի, Չիլիի և մի քանի տասնյակ երկրների տնտեսության կարևոր ճյուղ է: Ինչ վերաբերում է զարգացող երկրներում դրական դինամիկայի օրինակներին. 1985-ին Բոտսվանայի բնակչության 60%-ը աղքատ էր: Այսօր, հանքային ոլորտում ներդրումների շնորհիվ, այս թիվը կրճատվել է մինչև 19%[viii]իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն ավելի քան 7000 դոլար է՝ Հայաստանից կրկնակի ավելի: Իհարկե, կան նաև օրինակներ, երբ երկրները չեն կարողանում բնական ռեսուրսները երկրի համար տնտեսական օգուտների վերածել: Բայց ես հավատում եմ, որ Հայաստանը ունի հաջողության ներուժ:

  • Միֆ. հանքարդյունաբերականընկերություններըստանումենֆինանսականօգուտիառյուծիբաժինը, իսկերկրներինմիայնհարկերիտեսքովշատփոքրմասնէհասնում: Հայաստանումհարկայինբեռըշատթեթևէ:  

Իրականությունըստ Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի զեկույցի՝ աշխարհում հանքային արտադրության արժեքի 50-65% գործառնական և կապիտալ ծախսերն են, որոնց զգալի մասը ծախսվում է երկրի ներսում: Հարկերը և այլ վճարները միջինը կազմում են ևս 15-20%: Աշխատավարձերը, որոնց զգալի մասը դարձյալ երկրի ներսում է մնում, միջինը մոտ  10-20% են: Բաժնետերերի շահույթը, այսպիսով, միջինը մոտ 15-20% է:[ix] Հետևաբար ընկերությունը առյուծի բաժինը չի ստանում: Հատկապես զրոյից կառուցվող ծրագրերի, օրինակ, Ամուլսարի դեպքում:

Հարկերի և ռոյալթիների մասին. հայաստանյան հարկային բեռը բոլորովին թեթև չէ: Համենայն դեպս օրենքը սահմանում է այլ երկրների հետ լիովին համադրելի հարկային բեռ: Հայաստանում հանքային ոլորտում կան լրացուցիչ հարկեր (ռոյալթիներ): Մոտավոր հաշվարկով. 4% հասույթից և 12,5% շահույթից՝ մինչև հարկումն ու տոկոսային ծախսերը: Շահութահարկի դրույքաչափը Հայաստանում 20% է: Եթե մոտավորապես համադրենք հանքային ոլորտի բոլոր հարկերը, կախված ծրագրից և մետաղի գներից, շահույթը կարող է հարկվել 40-50%, որը մոտ երկու անգամ ավելի շատ է քան այլ բիզնեսների պարագայում:

Պարզեցված մոդելը մոտավորապես այսպիսի տեսք կունենա.

  1. 4% ռոյալթի՝ հասույթից
  2. 12.5% ռոյալթի՝ շահույթից` հարկումից և տոկոսային ծախսերից առաջ
  3. 20% շահութահարկ

Կանադայի ամենամեծ հանքարդյունաբերական շրջաններից մեկում՝ Բրիթիշ Կոլումբիայիում, օրինակ, մոտավորապես նույն, նույնիսկ ավելի մեղմ մոտեցումն է:

  1. ռոյալթի՝ 2%,
  2. 13% շահույթից՝ հարկումից և տոկոսային ծախսերից առաջ
  3. շահութահարկ՝ 10-16%.[x]

Այնպես որ, հարկերը, որ հանքարդյունաբերական ըներությունները Հայաստանում պարտավոր են վճարել, լիովին համադրելի են այլ երկրների հետ: Ամուլսարի ծրագիրն, օրինակ, նախնական հաշվարկի համաձայն 11 տարվա շահագործման ընթացքում վճարելու է մոտ 488 մլն. դոլարի հարկ:

Հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներն, անշուշտ շատ են: Բայց քննարկումը չի կարող ծավալվել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք մեզ պետք է հանքարդյունաբերություն: Եթե աշխարհի շատ զարգացած երկրներ հանքարդյունաբերությունից տնտեսական օգուտներ են քաղում, ուրեմն մենք էլ կարող ենք: Տնտեսությունը ներդրումների կարիք ունի և հանքարդյունաբերությունը այն ճյուղերից մեկն է, որ կարող է ներդրումներ ներգրավել: Քննակումը պետք է լինի այն հարցի շուրջ, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել ոլորտը, ինչպես այն մոդեռնիզացնել, ինչպես ապահովել բնապահպանական անվտանգությունը և ինչպես հասնել նրան, որ Հայաստանը միանա հաջողակ երկրների ցանկին: Մենք բոլորս ուզում ենք ավելի ուժեղ երկիր և ամուր տնտեսություն տեսնել: Համենայն դեպս Գեոթիմը հավատում է, որ դա հնարավոր է և որ Ամուլսարի ծրագիրը կարող է այդ ուղղությամբ կարևոր քայլերից մեկը դառնալ:

հղումներ՝

[i]https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=468673766529308&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1b6c0b1f127494%26domain%3Dhetq.am%26origin%3Dhttps%253A%252F%252Fhetq.am%252Ff17beebecfed9a4%26relation%3Dparent.parent&container_width=930&href=https%3A%2F%2Fhetq.am%2Fhy%2Farticle%2F60435&locale=en_US&sdk=joeyhttp://www.icmm.com/document/4440

[ii]http://www.mineweb.com/archive/top-100-mining-companies-what-a-difference-a-year-makes/

[iii]http://www.mineweb.com/archive/top-100-mining-companies-what-a-difference-a-year-makes/

[iv] http://mining.ca/resources/mining-facts

[v] https://atlas.media.mit.edu/en/explore/tree_map/hs/export/aus/all/show/2012/

[vi]http://minerals.usgs.gov/minerals/pubs/country/2012/myb3-2012-am.pdf

[vii] http://mining.ca/sites/default/files/documents/Facts_and_Figures_2014.pdf

[viii]http://www.mining.com/mining-in-canada-contributed-36-billion-to-gdp-300000-jobs-new-report-finds/

[ix] http://www.worldbank.org/en/country/botswana/overview

[x]http://www.tradingeconomics.com/botswana/gdp-per-capita