Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

ՈՒսումնական պլանի վերլուծություն

Իններորդ դասարան
Ուսումնական պլանում կարծես ամեն ինչ նույնն է մնացել։ Ինձ համար միայն անծանոթ էր Ասպետ ճամբարը, որը իրականացվում է իններորդ դասարանից սկսված։ Ինձ ընկերներս ասել էին, որ շատ հետաքրքիր ճամբար է և խորհուրդ էին տալիս, որ անպայման մասնակցեմ այդ ճամբարին։ Ճամբարը հիմնականում անցկացվում է Արցախում, իսկ ընդհանուր ուսումնական պլանը ինձ շատ դուր եկավ։ Ուղղակի ես շատ եմ սպասում տասերորդ դասարանին, քանի-որ մենք ենք ընտրում մեր դասացուցակը, իսկ իներորդ դասարանը կարծես ամենաբարդ շրջանն է, բայց երբ հաղթահարում ես դրանից այն կողմ ամեն ինչ շատ հեշտ է թվում։ Ինձ շատ դուր եկավ իններորդ դասարանի ուսումնական պլանը։