Posted in Հասարակագիտություն 2020-2021

Ինչ է ինձ համար երջանկությունը

Երջանկությունը իմ պատկերացմամբ դա սեր է, որովհետև երբ դու սիրում ես ինչ որ մեկի ապա երկիրը սկսում հակառակ պտտվել և քո համար թե լավ թե վատ բաները թվում են շատ լավ: Աշխարհում ամեն մարդ չի որ կարող է սիրել և չի կարող հասկանալ թե ինչ է նշանակում սեր: Երջանկությունը միայն սիրո մեջ չէ, կան և ուրիշ բաներ օրինակ փողը, ընտանիքը, ինչ որ իր և այլն: Երջանկությունը մի ակնթարթ է, երբ քո մարմինը սկսում է չենթարկվել քեզ, իրականում դա տևում մի քանի վարկյան ինչպես երազը բայց դու տեսնում կամ զգում ես այդ օրեր շաբաթներ… . : Մարդ երջանկությունը չի կարող զգալ եթե նա իրեն համարում է դժբախտ, նա կլինի երջանիկ, բայց չի զգա դա: Երջանկութունը դա մի աշխարհ է որի մեջ հայտնվում են միլիոնավոր մարդիկ և յուրաքանչյուր վարկյան մեկը ավելանում է և պակասում: Ավելանում են երջանիկ մարդիկ, իսկ ովքեր պակասում են ապա իրենց երջանկությունը որոշ ժամանակով չի լինում: Օրինակ ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև ես ունեմ ընտանիք ընկեր և ամեն ինչ որպիսի լինեմ երջանիկ: Մարդ լինում է երջանիկ չունենալով ոչինչ ուղակի սիրելով կյանքը կամ եթե ընդհանրապես ոչինչ չունի և երջանիկ է այդպիսի մարդկանց ասում են երջանիկ ապուշ: Մարդ ինքն իրեն սիրոլով կարող է լինել երջանիկ: Ես գիտեմ շատ մարդկանց ովքեր երջանիկ են սիրելով միայն իր ընտանիքին և ընկերներին, կան նաև այնպիսի մարդիկ ովքեր ուզում են լինել երջանիկ, բայց չէն կարողանում դա այդպես չէ նա երջանիկ է ուղղակի չի նկատում դա և ամեն մարդ չէ որ նկատում է իր երջանկությունը: Ինձ դուր չի գա եթե ես լինեմ միշտ երջանիկ, որովհետև տխրությունը նույնպես երջանկություն է պարգևում մարդուն, որովհետև եթե դու միշտ լինես երջանիկ չես նկատի դա, իսկ եթե լինես տխուր հետո երջանիկ ապա դու կնկատես այդ երջանկություն և կասես ինքդ քեզ, որ դու երջանիկ ես: Սա իմ սեփական կարծիքն է երջանկության հետ կապված և ես համարում եմ դա ճիշտ կարծիք:

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Բարին ու չարը. հասարակագիտություն

Պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Մարդ բարի է, երբ չունի իր մեջ նախանձ, էգոիզմ, սուտ խոսելու սովորություն: Ինձ համար բարի է այն մարդը, ով իր մեջ ունի գթասրտություն, հոգատարություն, վստահելի է, ընկերասեր, գնահատող:

  • Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Բարի մարդը միշտ անում է բարի գործեր իր օրը լցնելով բարությամբ և երբ անում ես բարի գործ ինքդ քեզ լավ ես զգում, բայց եթե չլինի չարը չես կարող տարբերել և այդ բանը մյուս անգամ չանել։

  • Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և՛ բարի, և՛ չար:

Ես կարծում եմ մարդը ներքուստ բարի է իսկ արտաքնապես չար։ Ես ինքս կարծում եմ, որ այդպիսին եմ։

  • Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Մարդ կարող է լինել բարի, բայց ոչ իմաստուն, կամ հակառակը՝ իմաստուն, բայց ոչ բարի: համաձայն չեմ այդ մտքի հետ։

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

վերլուծություն՝

Այս պատմվածքումել բարի միշտ հաղթում է չարին։ Բարություն մեջ շատ ուժեղ ոժ կա, որին չես կարող հաղթել։ Եթե դու բարի ես դու միշտ հաղթող ևառաջին ես։ Եվ միշտ չարությանը չարություոնվ չպատասղանես, քանի որ այդ դեպքում դու էլ իրեն կհավասարվես։

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Հասարակագիտություն. 16-27.11.2020

Թեմա՝ Գեղագիտական ճաշակ և իդեալ

  • Ի՞նչ է ոճը և ինչ դեր ունի գեղագիտական իդեալի ստեղծման մեջ:

ոճը ժամանակաշրջանի և արվեստագետի անհատական ստեղծագործական հմտություների հատկանիշներն է։ Գեղագիտական իդեալի ստեղծման հիմքն է, որովհետև եթե չլիներ այդ ժամանակաշրջանի ոճը ըստ դրա չեր լինի Գեղագիտական իդեալը։

  • Հետազոտություն կատարեք և ներկայացրեք ճարտարապետական կառույցներ, քանդակները,կոթողներ: Ձեր ընտրությամբ առավել մանրամասն ներկայացրե՛ք մեկ-երկուսի պատմությունը:

Գեղարդ

Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին` 1215 թ.:

avatar

Գեղարդի միջնադարյան վանքը գտնվում է Կոտայքի մարզում, Երևան-Գառնի-Գողթ ճանապարհի շարունակության վրա։

geghard01

Հեռավոր անցյալում կոչվել է Այրիվանք՝ քարայրային կառույցների պատճառով, իսկ XIII դարից՝ վանքում պահված սուրբ գեղարդի պատվին (որով խոցվել էր խաչված Հիսուսը)՝ նաև Գեղարդ։ Ըստ ավանդության հիմնադրվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (IVդ. սկիզբ)։ Գեղարդի վանքը միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային նշանակալից կենտրոններից էր, ուր բացի պաշտամունքային կառույցներից գոյություն ունեին դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների բնակության համար։

Պահպանված հնագույն հուշարձանը պարսպապատերից դուրս, արևմտյան կողմում գտնվող կիսով չափ ժայռափոր մատուռն է, որի պատերի վրա փորագրված են XII-XIIIդդ. նվիրաբերական արձանագրություններ։ XIIIդ. ստեղծվել է վանքի հիմնական համալիրը, որի մեջ մտնում են՝ գլխավոր եկեղեցին (կաթողիկե), կից գավիթը, ժայռափոր երկու եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափերի խուցեր։ Այդ ամենը հյուսիսային կողմից երիզված է ուղղաձիգ բարձր ժայռերով, իսկ մնացած կողմերից պարուրված է քարակերտ պարսպապատերով։ Ավելի ուշ (XVIIդ.) պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շենքեր։

Գլխավոր եկեղեցին, ըստ արևմտյան ճակատի մուտքի վերևի արձանագրության, կառուցվել է 1215թ.-ին, Զաքարյանների օրոք։ Ներսի հարդարանքը ունի XII-XIIIդդ. ճարտարապետական արվեստին բնորոշ մշակում, հարուստ հարդարանք ունեն հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը։ Կաթողիկեի գավիթը կառուցվել է 1215-25թթ.-ին։

OLYMPUS DIGITAL CAMERA

Գեղարդի շինարարական կյանքի երկրորդ, առավել կարևոր շրջանը սկսվել է XIIIդ. կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը։ Աշխարհի վիմափոր շինությունների մեջ Գեղարդը գրավում է առանձնակի տեղ։ Գլխավոր եկեղեցուն կից հյուսիսային ժայռի տարբեր բարձրությունների վրա փորվել է վերերկրյա շինությունների արվեստին համարժեք ճարտարապետական կառույցների ամբողջ խումբ` ներքևում երկու ոչ մեծ եկեղեցի և մեկ գավիթ, վերևում սյունազարդ ժամատուն-դամբարան։ Առաջին եկեղեցին, որը գտնվում է գլխավոր եկեղեցու գավթից հյուսիս-արևմտյան կողմում, ստեղծվել է XIIIդ. երեսնական թվականներից մինչև 1250թ.։ Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ։ 1283թ.-ին փորվել է ժայռակոփ երկրորդ եկեղեցին և նրա գավիթը` վերջինը, հավանաբար, եղել է Պռոշյանների տոհմական դամբարանը։ Գավթի մուտքի առանցքի ուղղությամբ ստեղծված կամարների մեջ քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից մի փոքր ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ ճիրաններում գառ։ Ենթադրվում է, որ դա Պռոշյանների տոհմական զինանշանն է։ Երկրորդ եկեղեցին պատկանում է գմբեթավոր դահլիճների տիպին։ Ինչպես եկեղեցու, այնպես էլ զավթի պատերը ծածկված են քանդակներով (մարդկային պատկերաքանդակներ, թռչուններ, երկրաչափական և բուսական տարբեր բնույթի հյուսվածքներ)։ Ժայռի վերին մասում 1288թ.-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը։ Վանքի շրջապատում կան գեղաքանդակ բազմաթիվ խաչեր և ժայռափոր խուցեր։ Որոշ քարայրեր էլ ունեցել են նաև պաշտպանական նշանակության և կոչվել ժողովրդական հերոսների անուններով։

Այստեղ ապրել է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցին։

SONY DSC
0_10e04d_46942ca1_orig

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Էգոիզմ և Ալտրուիզմ. հասարակագիտություն

իզմը դա այն է, երբ մարդ կենտրոնացած է իր եսի վրա և ուրիշներին չի նկատում, իսկ ալտուրիզմը՝ ճիշտ հակառակը: Կարծում եմ, որ ավելի լավ է լինել էգոիստ, քան ալտրուիստ: Էգոիզմն իրականում, որպես դրական հատկանիշ եմ համարում ավելի շատ, քան բացասական, քանի որ մեր փոխարեն ոչ ոք չի մտածելու մեր սեփական եսի, ցանկությունների, մեր հարմարավետության և առհասարակ մեր մասին: Ալտրուիզմն ինձ համար մի փոքր անհասկանալի և անընդունելի հատկանիշ է միայն այն պատճառով, որ դու չես կարող միշտ մտածել մյուսների մասին, մյուսների համար ապրել և քո սեփական ցանկությունները մի կողմ դնել նրանց համար, շփման մեջ դա նույնիսկ մի փոքր նյարդայնացնող է: Ամեն բան ունի իր չափն ու սահմանը, այդ պատճառով էլ և՛ էգոիզմի, և՛ ալտրուիզմի մեջ պետք է լինի չափ:

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Արվեստը՝ որպես մարդու ինքնարտահայտման ազատություն

Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականությունն արտացոլում է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Հնուց ի վեր խորհելով արվեստի էության մասին՝ կարող ենք ասել, որ արվեստը համարվել է և նմանակում բնությանը կամ մարդուն, և խաղ, որտեղ ամեն ինչ
պայմանական է, և ինքնանպատակ, այսինքն՝ արվեստն արվեստի կամ արվեստագետների համար, և մարդկանց կրթող, հոգեպես մաքրող գործիք, և զբաղմունք, և ժամանց:

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Ահաբեկչություն

Ահաբեկչությունը դեռևս չունի հստակ սահմանում, տերմին, այն բացատրում են տարբեր ձևերով: Պետությունների ղեկավարների և դիվանագիտական ներկայացուցիչների առևանգումն ու սպանությունը, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների շենքերի, տարբեր երկրների օդանավակայանների, կայարանների պայթեցումը և այլն կարող ենք որակել ահաբեկչություն, որի ժամանակ զոհվում են տասնյակ անմեղ մարդիկ, այլ կերպ ասած դիտավորյալ հանցագործություն:

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Երևան քաղաքի ապաստարանները

Թշնամու հարվածներից թուժում է խաղաղ բնակչությունը, բնակավայրերը,աշխատավայրերը և այլն։ Ամենօր մենք լսում ենք, որ թշնամու հարվածից մահացել են, վիրավորվել են՝ խաղաղ բնակիչներ իրենց իսկ տներում։ Այդ իսկ պատճառեվ ամեն շենք, տուն, աշխատավայր, դպրոց պետք է ունենան ապաստարաններ, որպիսի ռազմական իրավիճակ ստեղծվելու դեպքում թաքնվեն ապաստարաններում։ Տնից դուրս գալուց անհրաժեշտ է վերցնել առաջին անհրաժեշտության պարագաները, մոտ մի քանի օրվա համար։

Posted in Հասարակագիտություն 2020-2021

Կրոն

Կրոնի դերը քաղաքականության մեջ. հասարակագիտություն

Իրականում կրոնը շատ մեծ դեր ունի քաղաքականության մեջ: Շատ դեպքերում քաղաքականությունը կրոնը այնպես աննկատելի է օգտագործում, որ ոչ ոք չի կարող կռահել: Բայց կան նաև դեպքեր, որ դա արվում է շատ կոպիտ և ակնհայտ: Քաղաքականությունը օգտագործելով մարդկանց հավատը դեպի կրոնը, դեպի Աստված փորձում են խորամանկ քայլերով խաբել և յուրացնել գումար, ունեցվածք կամ չյուրացնել, այլ պարզապես խաբել ինչ-որ այլ շահի համար: Կարող եմ բերել Իսլամական քաղաքականության օրինակը: Շատ երկրներում, որտեղ գերակայում են իսլամիստները քաղաքականությունը շատ լավ և հեշտ ձև է գտել մարդկանց խաբելով հասնել իր ուզածին: Իրենց կրոնը ավանդում է, որ պատերազմի նպատակը ոչ թե կրոնափոխելն է, այլ հնազանդեցնելը, քանի որ հավատքի ընդունումը կամավոր է: Մուհամեդը երկու հիմնական փաստեր է բերում ի օգուտ սրբազան պատերազմի. (գայթակղությունն ավելի վատ է, քան սպանելը Ղուրան 2:187) մահը հանուն պատերազմի հրաշալի չէ նրանով, որ դադարեցնում է երկրային կյանքը, որն առանց այդ էլ անցողիկ է, այլ նրանով որ այն բաց է անում հավերժության դռները: Այսինքն իրենց կրոնը դրդում է իրենց պատերազմի և քաղաքականությունը դա օգտագործելով, մարդկանց կառավարելով կարողանում է գրավել շատ տարածքներ, ունենալ մեծ եկամուտներ և այսպիսով այս ամենը օգուտ բերեց միայն քաղաքականությանը: Սա պարզապես մի օրինակ էր, բայց այդպիսի շատ դեպքեր կան մեր իրականության մեջ: Իրականում սրա լուծումն այն է, որ ինչքան էլ հավատաս կրոնի, հավատաս քո Աստծուն, չտրվես այդ ամենին այնպես, որ նույնիսկ չհասկանաս քեզ ինչպես են խաբում և չկորցնես սթափ մտածելու ունակությունը:

Հասարակագիտություն. Կրոն

Այս դասին մենք միասին խոսել և քննարկել ենք կրոնը: Արդեն դարեր շարունակ կրոն ասվածը մեզ հետ է, որն ինչքան պարզ և հասկանալի է, նույնքան հանելուկային և բարդ է: Իհարկե դեռ կան շատ գաղտնիքներ, որոնք գուցե հետագայում պարզաբանվեն, սակայն այժմ դրանց մասին մտածել, խորանալ, առավել ևս վիճել չարժե կարծում եմ: Գոյություն ունեն երեք շատ տարածված և հիմնական կրոններ՝ քրիստոնեություն, իսլամ, բուդիզմ: Յուրաքանչյուր կրոն ունի իր Աստվածը, իր հավատքները: Օրինակ՝ բուդիզմին հետևող մարդիկ հավատում են, որ գոյություն ունի մի քանի կյանք և, եթե դու ապրես արդար կվերածնվես, որպես մարդ, եթե ոչ՝ ապա, որպես կենդանի: Այսպիսով պարզ է, թե ինչքան տարբեր են կրոնները և ամեն մարդ ինքն է որոշում, որ կրոնին պետք է հետևի, առհասարակ հետևի, թե՝ ոչ, հավատա, թե՝ ոչ: Իսկ առհասարակ ես կարծում եմ, որ ամեն մարդ իր մեջ իր հավատքն ունի և յուրովի է վերաբերում դրան ու առհասարակ չեմ սիրում խոսել ո՛չ կրոնից, ո՛չ հավատքներից, դրա մասին պետք չէ բարձրաձայնել, պետք է ներսում հավատալ, կամ՝ ոչ: