Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

Իտալո Կալվինոյի <>

Ես կարդացի Իտալո Կալվինոյի <<ԽԻՂՃԸ>> պատմվածքը. այդ ինձ դուր եկավ։ Ինձ դուր եկավ Լուիջին, քանի որ նա իր խոսքի տերը եղավ՝ ամեն գնով սպանեց Ալբերտոյին՝ իր անձնական թշնամուն։Պատերազմը շատ ճիշտ ձևով կազմված էր, սովորաբար ինչպես լինում է, այդպես էր։ Լուիջին մաքուր սիրտ ուներ և չէր ցանկանում անմեղ զոհեր տալ։  Բայց իրեն ստիպեցին, որ սպանի և ամեն մի սպանվածի համար նրան պարգև էին տալիս ։ Դա ճիշտ չէր, բայց  Լուիջիի արածն էլ ճիշտ չէր, որ տվեց սպանվածների ընտանիքներին իր մեդալները։ Ամեն մարդ ինքն է իր կյանքի տերը։ ինքն է մտածում՝ զոհաբերի թե ոչ։ Եթե գնում ես պատերազմ, արդեն զոհաբերում ես ինքդ քեզ։

Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ»

Վիլյամ Սարոյանի «Ծիծաղ» պատմվածքը կարդալով՝ շատ հուզվեցի, պատկերացրի ինձ փոքրիկ տղայի իրավիճակում։ Տղան չէր հասկանում, թե ինչու պետք է ծիծաղի և չէր էլ կարող։ Նա պատրաստ էր դիմանալու մտրակի սուր ցավին, բայց ոչ ծիծաղեր այն ժամանակ, երբ ավելի շատ ուզում էր լացել։ Տղան կարծում էր, որ ուսուցչուհին չի կարող և չի ուզում հասկանալ իրեն, թե ինչ է տղան զգում,մտածում, թե ինչ ամոթալի իրավիճակի մեջ է հայտվել, և ոչ ոք չի կարող իրեն օգնել։ Վերջիվերջո տղան սկսեց ծիծաղել, սկզբում կեղծ՝ զգալով իրեն զզվելի և ամոթահար, իսկ հետո արդեն իրապես, առանց կանգ առնելու։ Ծիծաղում էր այն բաների վրա, որոնք իրականում լացելու էին։ Տեսնելով ուսուցչուհու արցունքները, այդ ծիծաղը  վերածվեց լացի։ Հոգու խորքում ուսուցչուհին միայնակ էր և տխուր։ Նա ուզում էր հասկացնել տղային, թե ինչ է զգում։ Իսկ հետո նրանք հեռացան՝ տղան իր ճանապարհով, ուսուցչուհին՝ իր։ Այդ դեպքը տղային շատ բան սովորեցրեց կյանքի մասին։

Posted in 2019-2020 Մաթեմատիկա, Uncategorized

Մայիս ամսվա մաթեմատիկայի ամփոփում…

Մայիս ամսվա ընթացքում կատարել եմ հետևյալ առաջադրանքները՝

Երկրաչափություն դաս 37, դաս 38, դաս 39, դաս 40

Հանրահաշիվ դաս 34, դաս 35

Այս ամիս նույնպես անցավ  օնլին բայց կարծես չէր տարբերվում  դպրոցում ես թե տանը։ Հեռավարը շատ լավ է անցնում։ Ես այս ամիս ինձ գնահատում 6, քանի որ իմ կարծիքով և 6-ի եմ։

Posted in 2019-2020 Աշխարհագրություն, Uncategorized

Զբոսաշրջությունը Հայաստանում. առցանց ուսուցում.

1. Նկարագրել զբոսաշրջության ներկայիս վիճակը ՀՀ-ում:

Այժմ աշխարհում այնպիսի իրավիճակ է, որ ոչ ոք չի ճամփորդում, բոլորը տանն են և հետևաբար զբոսաշրջությունն անկում է ապրում: Դա նաև տեղի է ունենում Հայաստանում և դրա մասին անգամ փաստում են հենց ոլորտի մասնագետները, սակայն միաժամանակ հուսադրում, որ նվազագույն կորուստներով հնարավոր կլինի չեզոքացնել կրած վնասները: Հույս կա, որ այս ամենը կավարտվի մինչև մայիս, հատկապես, որ Եվրոպայից այցելությունների ամենաթեժ շրջանը սեպտեմբերից հոկտեմբեր ամիսներին է և կան սեպտեմբերի համար ամրագրումներ, որոնք դեռևս չեն չեղարկվել։ Դեռ առջևում է ջերմ ամառը, որի ժամանակ հուսանք այս ամենը ավարտված կլինի և Հայաստանը կունենա որոշ հոսքեր:

2. Ո՞րոնք են զբոսաշրջության նախադրյալները ՀՀ-ում:

Հայաստանում զբոսաշրջությունը կարելի է համարել որոշ չափով զարգացած: Հայաստանն ունի բոլոր նախադրյալները՝ տեսարժան վայրեր, էքստրիմալ տուրիզմ, բայց մի բան պակաս է, որը բյուջեն է, եթե բյուջեն ավելի շատ լիներ, զբոսաշրջությունն էլ ավելի կզարագանար: Բայց ամենակարևոր նախադրյալը կա, այն, որ Հայաստանը հարուստ է բնությամբ, լեռներով և գեղեցիկ պատմություն ունեցող վայրերով: Նաև այն, որ Հայաստանը հին երկիր է:

3. Նշել 5 կարևոր վայր, որոնք դուք խորհուրդ կտայիք այցելելու համար:

Ես խորհուրդ կտայի անպայման այցելել Սևան, Տաթև, Խնձորեսկ, Խոր Վիրապ և Դիլիջան (Լաստիվեր):

4. Թվային քարտեզի վրա կազմեք Ձեր նշած վայրերը այցելելու երթուղիները:

Սևան, Տաթև, Խնձորեսկ, Խոր Վիրապ, Դիլիջան (Լաստիվեր)

Ashxarh

Posted in 2019-2020 Աշխարհագրություն, Uncategorized

Աշխարհագրություն. առցանց ուսուցում

Անասնապահություն

Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները

Անասնապահության զարգացման նախադրյալներն են՝ կլիման և աշխարհագրական դիրքը: Կարևոր է, որ երկրի գյուղատնտեսությունը զարգացած լինի, որպեսզի իր հերթին զարգացած լինի նաև անասնապահությունը: Դրա զարգացմանը կարող են խոչընդոտել՝ վատ կլիմայական պայմանները, աղտոտված օդը, շրջապատը, անբարենպաստ աշխարհագրական դիրքը և այլն:  Անասնապահությունը բուսաբուծության նման նույնպես տարածված է բնակեցված ցամաքի գրեթե բոլոր մասերում:  Աշխարհում անասնապահության տեղաբաշխումը պայմանավորված է կերային բազայով` կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով:
Անասնապահական մթերքի հիմնական մասը տալիս են բարեխառն գոտու երկրները:

Հայաստանում անասնապահությունը ծագել է հնագույն ժամանակներում, երբ մարդը սկսել է վարժեցնել վայրի կենդանիներին, ընտերացրել դրանց և օգտագործել իր տնտեսական կարիքների բավարարման համար: Նորագույն տվյալների համաձայն՝ Հայկական լեռնաշխարհն անասնապահության սկզբնավորման կենտրոններից է: Հատկանշական է, որ Հայաստանի լեռնազանգվածներում (հատկապես՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայում հանդիպող վայրի ոչխարը (Ovis Oph armeniana) և այծը (Carpa Aegagrus) ընտանի տեսակների նախահայրերն են: Անասնապահությունը Հայաստանում ակնառու զարգացում է ստացել 1-ին հազարամյակում՝ Արարատյան (Ուրարտու) թագավորության, Բագրատունիների օրոք, Կիլիկիայի հայկական պետությունում: Անասնապահության հետագա զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին 19-րդ դարում՝ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո:

ՀՀ-ի համար կարևոր դեր ունի անասնապահությունը: Անասնապահությունը բնակչությանը մատակարարում է սննդամթերք (կաթ, յուղ, միս, ձու, ճարպ և այլն), սննդի և թեթև արդյունաբերությանը՝ հումք (կաթ, միս, բուրդ, կաշի, մորթի), գյուղատնտեսությանը տալիս է բանող ուժ (ձի, էշ, եզ, ջորի, ուղտ, եղջերու), օրգանական պարարտանյութեր (գոմաղբ, թռչնաղբ):

Անասնապահությունը Հայաստանում գիտական հիմքերի վրա է դրվել խորհրդային իշխանության հստատումից հետո: 1920-30-ական թվականներին բազմակողմանի ուսումնասիրություններ են կատարվել անասնապահության բոլոր ճյուղերում, բարելավվել են կենդանիների ցեղային կազմը, կերակրման, խնամքի պայմանները:

Նրա գլխավոր ենթաճյուղերն են խոշոր եղջերավոր անասնապահությունը, խոզաբուծությունը, ոչխարաբուծությունը, ձիաբուծությունը, ուղտաբուծությունը, թռչնաբուծությունը, մեղվաբուծությունը, ինչպես նաև շերամապահությունը: Լայն առումով գյուղատնտեսության բնագավառին են վերագրում նաև ձկնաբուծությունը և գազանաբուծությունը:

Այս ճյուղը կունենա հեռանկարներ, երբ Հայաստանում Չինաստանի և Ավստրալիայի նման անապատային և կիսաանապատային շրջաններ լինեն, որտեղ ոչխարների բազմաքանակ հոտերը շուրջ տարին դրսում լինեն և օգտվեն բնական արոտներից: Դրա համար երևի թե անհրաժեշտ է բավարար բյուջե, բնական արոտավայրեր և լավ կլիմա:

Posted in 2019-2020 Ռուսերեն, Uncategorized

Дистанционная неделя. 11-15.05.2020

1. Работа с Padlet (пройдите по ссылке): дать собственное оригинальное определение двум словам: жизнь и мудрость (не забудьте указать свое имя, вы работаете в одном окошечке).

2. Написать сочинение

Самая важная экономия – экономия времени…

По моему каждый человек должен экономить время, потому что время это самое главное в жизни человека. Если мы время будем зря тратить за день, то мы ничего не успеем сделать. Если мы будем тратить время экономно, то у нас за день будет больше свободного времени. Человек должен своё время тратить не зря. Время никогда никого не будет ждать. Оно как птица улетит. Потом человек будет жалеть о том времени, которое уже прошло, и он не успел сделать то чего хотел. Есть такие люди, которые своё драгоценное время тратят по пустякам. Время нужно тратить грамотно на учёбу и немного для отдыха. Я моё время трачу на полезное, чтобы успеть всё то что запланировала за день. В настоящее время люди тратят своё время на интернет, забывая о том как дорого оно «Время». Я согласна с тем, что многие взрослые люди говорят что «Как быстро пролетело время». 

 

Прочитать рассказ Чехова” Ванька”

Вопросы:

1. О чем просит Ванька дедушку в письме?

Ванька просил дедушку его забрать оттуда.

2. Что обещал делать Ванька для деда?

Ванька обещал, что когда он вырастит, будет кормить и заботиться о нем.

3. Кем бы хотел работать Ванька в деревне?

Ванька не хотел работать, он просто хотел жить с дедом и делать все для него.

4. Есть ли сатира в этом рассказе Чехова?

Я думаю, что в этом рассказе не было сатиры.

Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

<>

Ես կարդացի Վազգեն Սարգսյանի

<<Ամենաթանկ պարգևը>>

պատմվածքը, ինձ դուր  եկավ։ Պատմվածքի ասելիքը այն էր, որ եթե ինչ-որ բան անում են, լավ, վատ, մեկ  է, այդ նույն ձևով ձեզ  հետ է գալու։ Պողոսը շատ ճիշտ էր իրեն ամեն առումներով պահում, նա ուներ իր ես-ը և իր սկզբունքները, իսկ Գալիկյանը, երբ ընկավ վտանգի մեջ, միանգամից ընկավ Պողոսի ոտքերի տակ, իսկ  Պողոսը շատ լավ իրենը ասաց և Գալուկյանին վռնդեց այդտեղից։ Այնտեղի աշխատողը իրեն տվեք 2 գավաթ գարեջուր, և Պողոսը ասաց, որ այս երկու գավաթը իր  համար շատ թանկ է, քանի որ նրան ոչ ոք չէր ընդունում, իսկ այդ աղջիկը ընդունեց, որովհետև Պողոսի իրավիճակում իր հայրն էր եղել, բայց չէր վերադաձել։ 

Խորհուրդ կտամ անպայման  կարդալ այս պատմվածքը։ 

Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

Ռեւազ Միշվելաձե «Երազը»

Ես կարդացի Ռեւազ Միշվելաձե «Երազը», այն ինձ շատ դուր եկավ։ Ամենաշատը դուր եկավ տղայի  համարձակությունը, հոր կերպարը այդքան էլ դուր չեկավ, քանի որ կարծես նա  մի փոքր վախեցած լիներ։ Տղան զոհվել էր  պատերազմում հանուն իր հայրենիքի, և կարող եմ հստակ ասել, որ հանուն իր հոր սիրո։ Պատմվածքի ասելիքը այն էր, որ պետք է փորձես սիրել քո  երկիրը և ձգտում է հարկավոր, որ լինես հայրենասեր։ Տղան, իմ կարծիքով, հայրենասեր էր, բայց հայրը՝  ոչ այնքան,  ինչքան տղան։ Իրենք հանդիպեցին հանդերձյալ աշխարում, և հայրը իրեն մեղավոր էր զգում տղայի մահվան մեջ։ Պատմվածքի մեջ կարծես հայրը իրեն գամված զգար մեղադրվողի աթոռին, ավելի ճիշտ հայրիկն էր իրեն այդպիսին զգում, բայց տղան համառորեն ասում էր․

-Դու մեղավորություն չունես․ ես ինքս եմ իմ հայրենիքի համար կռվել,  և զոհվել։ Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ, քանի որ հիմնականում հայրենասիրույթան մասին էր։ Ես ինքս ինձ համարում եմ հայրենասեր։

Խորհուրդ կտամ անպայման կարդալ այս պատմվածքը։

Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

Հուշանգ Մորադի Քերմանիի «Ծաղիկը»

 Ես կարդացի Հուշանգ Մորադի Քերմանիի  «Ծաղիկը» պատմվածքը։ Այս պատմվածքը  մի տղայի մասին էր, ով վթարից վիրավորվել էր, և տեղափոխել էին  հիվանդանոց։ Նրան վրայերթի  ենթարկած մարդը նրան տեղափոխում է հարուստների  հիվանդանոց։

Այս պատմվածքի ասելիքը այն էր, որ պետք է ամեն մարդու իրավիճակը հաշվի առնես։ Մարդիկ կան՝ աղքատ են, մարդիկ էլ կան՝ հարուստ են։ Աբբասի ծնողները աղքատ էին, բայց դրա հետ մեկտեղ ունեին սիրտ, որի մեջ ապրում էր իրենց տղա Աբբասը։ Ճիշտ է, Աբբասը մի քիչ ինքն իր մասին էր մտածում, բայց մեկ է, ծնողները նրան շատ էին սիրում։ Պատմվածքի  վերնագիրը պայմանավորված է մի զամբյուղ ծաղիկով, որը տղան շատ շատ էր ուզում, բայց ծնողները ֆինանս չունեին։ Թվում է՝ սովորական ծաղին է, բայց այդ մի փունջ, մի զամբյուղ ծաղիկը տղայի ողջ օրը լցրեց ուրախությամբ։ Շատ լավ և ուսուցողական պատմվածք էր և շատ դրական էներգիա է հաղորդում, երբ կարդում ես այս պատմվածքը։ Խորհուրդ կտամ անպայման կարդալ, քանի որ շատ լավն է։ 

Մայրիկիս գրվածը․․․

Այս պատմվածքում գրողը պարզ ներկայացնում է մի ստանդարտ ընտանիքի պատկեր, որտեղ ծնողները անում են միայն այն ինչ իրենց է դուր գալիս։ Բայց այդպես սխալ է հաճախ ր այդպիսի դաստիրակության արդյուքում երեխան կոցնում է իր անհատականությունը։ Երեխայի ցանկությունը միշտ պետք է հաշվի առնել։