Uncategorized

Верблюд, волк и лиса

Вардан  Айгекци

Верблюд, волк и лиса и брат были в пути вниз по дороге и нашел кусок хлеба и других высокопоставленных который сказал, пусть ест.И он начал рассказывать свой возраст.лиса сказал.

– Я лиса, которого каторую Адам назвал.Волк сказал. Я волк, которого  Ной взял в свой корабляь. И верблюд, видя, что они вышли и хлеб возьмут себе, взял хлеб и сказал. – разве  я вчерашний  мальчик, который  вырастил свои ноги. И он начал есть хлеб.Лиса и волк прыгают вокруг него, ничего не могли  сделать, и убежал.

Advertisements
Մայրենի

Մխիթար Աբբահայրը իր «Հայկազյան բառարանի» մասին

«Գուցե ինծի հարցնեք, թե ինչու՞ սկսայ պատրաստել այս բառարանը։ Պատճառները զանազան են. նախ՝ որ 1727-ին, երբ քերականության գիրքս հրատարակեցի, յառաջաբանին մեջ խոստացած էի, որ անպայման բառարան մը պիտի պատրաստեմ, ուստի, պետք էի խոստումս կատարել։

Երկրորդ՝ Միաբանությունը, որ հիմնեցի, բացի սրբության կենտրոն մը ըլլալե, պիտի զբաղեր հայկական գիրքեր հրատարակելու գործով ալ, Ս. Հայրերու ճառերը տպագրելով, արդ՝ եթե անոնք ձեռքերնին բառարան մը չունենային, ստուգելու համար իրենց տարակույսները, ինչպե՞ս գործը առաջ պիտի տանեին, որովհետև ինչպես արհեստավորը չի կրնար բան մը շինել առանց նյութերու, այսպես ալ լուրջ գործ մը չէ կարելի ընել գիտական աշխարհին մեջ առանց բառարանի՝ արդ որպեսզի չնեղվին ու չտառապին ապագա իմ որդիներս, ահա իրենց կերկարեմ տարիներու իմ ճակատի քրտինքս։
Երրորդ պատճառը` որուն համար այս բառարանը, պատրաստեցի, իմ ազգասիրությունս է. կսիրեմ ազգս, և սրտիս խորեն կվախնամ, որ եթե այսօր ես չպատրաստեմ ու չտառապիմ ազգիս համար, տարիներ ետք հանկարծ մեր լեզուն կրնա շատ-շատ վնասվիլ։ Տեսա, որ շատեր հին գիրքեր հրատարակեցին, ուր կտեսնվին բազմաթիվ սխալներ, անոնք հանցավոր չէին, որովհետև ձեռքերնին բառարան մը չունեին, որպեսզի ստուգեին իրենց տարակույսները։ Ահա, իմ կրցածս ըրի, իրենց ալ օգնած ըլլալու համար, ու հանձն առի այս տաժանելի աշխատանքը, տաժանելի կըսեմ, որովհետև ոչ ոք գիտե, թե ինչ ըսել է բառարան պատրաստել։ Մարդ մը, եթե կուզեք պատժել, բառարան պատրաստել հրամայեցեք իրեն, արդեն իսկ բավականաչափ պատժած կըլլաք։

1)Նա  իր  քերականության   գրքի  սկզբում  խոստացել  էր,  որ  անպայման  բառարան   կպատրաստի:

2) Քանի  որ  Միաբանությունը   հայկական  գրքեր  էր  հրատարակում   նրանք  առանց  բառարանի  չէին  կարող  աշխատել:

3)Մխիթար  Սեբաստացին   շատ  ազգասեր  էր    և  այդ  պատճառով,  որ  տարիներ  հետո  մեր  լեզուն   չվնասվի,  նա  ստեղծեց  այդ  բառարանը:

Մայրենի

Իմ տատիկի ու պապիկի արկածները

Մի  օր    իմ պապիկը  գնաց ձնորսության:  Երբ  կարթը  գցեց  ջուրը,  մի  քանի   րոպե  հետո  սկսեց  շաժվել:  Պապիկս   այն   սկսեց  քաշել  և  պարզվեց,  որ  նա  բռնել  է   ահավոր  մեծ   սիգ  ձուկ:  ՈՒրախ-ուրախ  գալիս  է  նա  տուն   տատիկիս   ուրախացնելու,  իսկ  տատիկս   տխրում   է,  քանի  որ  նա  իշխան  ձուկ  է սիրում:  Հաջորդ  շաբաթ   տատս  պապիկիս  նորից  ուղարկում  է  ձկնորսության: Հազիվ  պապիկս  մի  իշխան  ձուկ  է  բռնում, գալիս  տուն  տատիս  ուրախացնելու,  բայց  պարզվում  է,որ   տատիկիս   սիրտը   իշխանի   հետ  մեկտեղ  խեցգետինել  է  ուզում: Պապիկս զայրանում է  ու  ասում,  որ  սրանից  հետո  ինքդ  կգնաս  ձկնորսության:

Ռուսերեն

Мхитар Севастийский

Мхитар Севастийский родился в Севастии (Сивас, западная Армения, территория современной Турции7 февраля 1676 года. Его настоящая имя был Манук.Он поступил в монастырь Сурб Ншан (Святого Знамения), где принял имя Мхитар (Утешитель). В 15 лет уже был саркавагом (диаконом). Стремясь к знаниям, отправился в Эчмиадзин. В пути встретил миссионера-европейца и армянского путешественника, чьи рассказы о западном мире его глубоко поразили; с тех пор он стремился приобщить свой народ к достижениям Запада.В качестве проповедника отправился в Константинополь, где вокруг него собрался кружок учеников. В Модоне он построил армянскую церковь и монастырь, заложив основы будущего ордена. В 1712 году Папа Климент XI дал этому начинанию официальное одобрение и назначил Мхитара аббатом. Однако уже через три года между Венецией и Османской империей началась война, поставившая монастырь под угрозу. Мхитар с шестнадцатью спутниками перебрались в Венецию, чтобы основать там новый монастырь. Модон же был захвачен турками, монастырь разрушен. В Венеции Мхитару удалось получить в дар небольшой остров Святого Лазаря .  На острове Мхитар восстановил из руин старую церковь и выстроили монастырь, со временем ставший одним из мировых центров армянской культуры. Здесь Мхитар прожил 30 лет, занимаясь литературными трудами и печатным делом. Он скончался 16 апреля 1749 года.

Մայրենի

Մխիթար Սեբաստացի

msebastaci

Մխիթար Սեբաստացի (1676թ. փետրվարի 7, Սեբաստիա — 1749 թ. ապրիլի 27, Սուրբ Ղազար կղզի, Վենետիկ), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր։

Մխիթար Սեբաստացու անվամբ է կոչվում Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։

Մխիթար (իսկական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ-ին մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։

1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ։ 1701 թ-ին Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ-ին Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ-ին Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։ 1712 թ-ին Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թ-ինՎենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։ Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։ Հայագիտական մեծ նվաճում է Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր, 1749–69 թթ.) աշխատությունը, որն այսօր էլ ունի բացառիկ արժեք. ընդգրկում է ժամանակի հայերեն ձեռագիր ու տպագիր բառագանձը՝ ավելի քան 100 հզ. բառահոդված։ Ուշագրավ է նաև նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուն, որի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։ Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.)։

Բնագիտություն

Ջրի կաթիլի պատմությունը

imagesca9vkai6

Օվկիանոսի մակերեսին’ արևի վառ ճառագայթների տակ, ցատկոտում և խաղում էին ջրի անթիվ կաթիլները:
Մեկն առանձնապես արագաշարժ էր: Նա մյուսներից մերթ ավելի բարձր էր ցատկում, մերթ փրփուրի հետ միասին թռչում էր ալիքի կատարին: Նա շատ էր ուզում հեռավոր ճանապարհորդության ուղևորվել:
«Գոնե արևն ինձ բարձրացներ»,- մտածեց կաթիլը:

Եվ արևը ցած ուղարկեց իր կիզիչ ճառագայթները, որոնք ընկան ջրի մակերեսին, և, ահա, բազմաթիվ փոքրիկ կաթիլներ սկսեցին օդ բարձրանալ: Դրանց մեջ էր նաև այն արագաշարժ կաթիլը, որն ուզում էր ճանապարհորդել:
Փոքրիկ կաթիլներն արագորեն դեպի վեր սլացան, բայց իրար չտեսան, որովհետև Արեգակի տաք ճառագայթները նրանց վերածեցին անտեսանելի գոլորշոկ որին էլ քամին քշեց տարավ ավելի ու ավելի հեռու: Եվ հանկարծ գոլորշի դարձած մեր փոքրիկ կաթիլը ներքևում տեսավ ոչ թե օվկիանոսի ջինջ մակերևույթը, այլ խայտաբղետ ցամաքը’ անտառներ, դաշտեր, լեռներ, գյուղեր, քաղաքներ: Նա երբեք նման բան չէր տեսել և շատ ուրախ էր:
Վրա հասավ երեկոն, և ցրտեց: Գոլորշին ծանրացավ և հանդարտ ու անտեսանելի ցած իջավ’ նստելով ծաղկի պսակաթերթին: Ցրտից նա ավելի սեղմվեց, կրկին վերածվեց ջրի կաթիլի: Նա արդեն ցողի կաթիլ էր ծաղկի վրա:
Առավոտյան արևն իր ճառագայթներով տաքացրեց ամեն ինչ: Մեր փոքրիկ կաթիլը ևս տաքացավ, վերածվեց անտեսանելի գոլորշու: Եվ նա ուրախությամբ սկսեց վեր սլանալ…
Օրը տաք էր: Փոքրիկ կաթիլների շատ մեծ քանակություն վեր բարձրացավ: Քամին դրանց ավելի ու ավելի վեր տարավ, այնտեղ, որտեղ օդն ավելի սառն էր: Եվ փոքրիկ կաթիլն իր շուրջը տեսավ հազարավոր կաթիլների: Դրանք խառնվեցին ու սեղմվեցին միմյանց և վերջիվերջո կուտակվեցին մեծ ամպի մեջ: Քամին քշեց ամպը, և ավելի ու ավելի շատ կաթիլներ միացան իրար, ծանրացան, և ամպը էլ չկարողացավ պահել նրանց: Նրանք ցած գլորվեցին: Իսկ մարդիկ ասացին’ անձրև է գալիս:
Մեր փոքրիկ կաթիլը ուրիշների հետ միասին ընկավ անտառ, Ներծծվեց հողի մեջ և աղբյուրի ջրերի հետ միասին կրկին դուրս եկավ երկրի երես: Աղբյուրներից էլ բոլոր կաթիլները լցվեցին աղմկալից առուն: Սա էլ սլացավ անտառից դաշտ, հոսեց ձորակով և վերջապես, միանալով իր Նման առվակներին, դարձավ մի մեծ գետ: