Posted in 2016-2017 Բնագիտություն, Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Տնային աշխատանք

Դաս 17

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների  թերֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը:

Պատրաստել ուսումնական նյութ՝

 

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Ականջ

 

իար-1.jpgԱկանջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:

Կառուցվածքը
Լսողության օրգանի տեսանելի մասը կոչվում է արտաքին ականջ կամ ականջախեցի: Այն մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ: Ականջի ձագարաձևության շնորհիվ այն հավաքում է ձայնային ալիքները և արտաքին լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա:

Թմբկաթաղանթի տատանումները հաղորդվում են նրան միացած լսողական 3 փոքրիկ ոսկրիկներին (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք սկսում են թրթռալ: Թրթռումների շնորհիվ ներքին ականջի մաս կազմող ականջախխունջում պարունակվող հեղուկը շարժման մեջ է դրվում: Խխունջի մեջ կան մազիկներով պատված զգացող բջիջներ, որոնք գլխուղեղ են ուղարկում ձայնային ազդակներ: Երեվույթների այսպիսի հաջորդականությունը հանգեցնում է այն բանին, որ մարդ կարողանում է լսել տարբեր ձայներ, այդ թվում՝ խոսքը և երաժշտությունը, տարբերել նրանց ուժգնությունը: Կենդանիների մեծամասնությունն ունի 2 ականջ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե որտեղից է գալիս ձայնը: Ձայնի աղբյուրից հեռու գտնվող ականջում ձայնի ազդեցությունը համեմատաբար թույլ է լսվում: Ամենացածր ձայները, որոնք կարող է մարդը ընկալել, առաջանում են վայրկյանում 20 տատանումից, ամենաբարձրը՝ 20 հզ. տատանումից: Ներքին ականջը (կոչվում է նաև լաբիրինթոս), բացի լսողությունից, կարևոր դեր է կատարում նաև հավասարակշռության զգացողության մեջ. գլխի դիրքի նույնիսկ չնչին փոփոխության դեպքում ներքին ականջում գտնվող 3 կիսաբոլոր խողովակներում պարունակվող հեղուկում առաջացած շարժումներն ընկալվում են նյարդային բջիջների կողմից, որոնք տեղեկություն են ուղարկում գլխուղեղ: Առանց այդ տեղեկությունն ընկալելու մարդը չի կարող քայլել: Արտաքին լսողական անցուղին պատված է մաշկով, որն ունի նուրբ մազեր և դեղնադարչնագույն ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր: Վերջիններիս արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն. այն իր վրա է հավաքում ականջն ընկած մանրէներն ու տարատեսակ կեղտը: Բնական պայմաններում այն չորանալով՝ աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս: Սակայն ավելցուկը կարող է առաջացնել ականջի ծծմբախցան և փակել լսողական անցուղին: Լսողական վերլուծչի միջին ականջը կազմված է թմբկային խոռոչից,նրա մեջ գտնվող գոյացությունից,պտկանման ելուստից և Եվստախյան փողից:

Թմբկաթաղանթը,որն անջատում է միջին ականջն արտաքինից,ներսից ծածկված է էպիթելային բջիջներով կազմված լորձաթաղանթից:Թմբկային թաղանթն ունի շատ փոքր ծավալ և կազմված է 6 պատից`վերին,որը հաղորդակցվում է միջին գանգուղեղային փոսիկի հետ:Դեպի առջև,խոռոջը նեղանալով անցնում է լսողական խողովակին,իսկ թմբկային խոռոչի արտաքին պատը`թմբկաթաղանթն է:Թմբկաթաղանթի շառավիղը 9մմ է,իսկ հաստությունը`0.1մմ:Այն կիսաթափանցիկ է և կազմված է 3 շերտից:

Թմբկային խոռոչի ներքին ոսկրային պատում գտնվում են 2 պատուհաններ` նախադռան և խխունջի:Խխունջի պատուհանը ծածկված է երկրորդային թմբկաթաղանթով,որն անջատում է ներքին ականջի թմբկային աստիճանը միջին ականջի թմբկային խոռոչից:Նախադռան պատուհանը փակված է միջին ականջի ոսկրիկներից մեկի`ասպանդակի հիմքով,որն անջատում է թմբկային խոռոչը լաբիրինթոսի նախադռնից:

Լսողություն
Բարձրության կտրուկ փոփոխությունների ժամանակ զգացվում է թեթևակի խլություն: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ լսողական անցուղում և թմբկաթաղանթի հետևում օդի ճնշումները հավասարվում են: Նման դեպքերում ասում են` ականջները «խցվում» են: Լսողության ժամանակավոր թուլացում տեղի է ունենում նաև հարբուխի և այլ հիվանդությունների դեպքերում, երբ խանգարվում է թմբկախոռոչի և մթնոլորտային ճնշումների տարբերությունը: Այդ խլությունը կարելի է վերացնել կլման շարժումներ կատարելով և հորանջելով: 120 դեցիբելից ավելի բարձր ձայնը կարող է վայրկենապես վնասել լսողությունը: Երբ դուք տեղում պտտվում եք, ապա կտրուկ կանգ եք առնում, ձեզ թվում է, թե շրջապատի առարկաները շարունակվում են պտտվել: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ ձեր ներքին ականջի կիսաբոլոր խողովակներում հեղուկը դեռ շարունակում է պտտվել:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Աշխարհի 10 ամենազարմանալի բույսերը

1. Զարմանահրաշ Վելվիչիա

Այս անապատային թզուկ-ծառի տարիքը կարող է հասնել 2000 տարվա: Այս ծառի կարճ քոթուկանման բնից 2 ուղղություններով տարածվում են 2 հսկա տերևներ, որոնք աճին համընթաց ճեղքվում են ժապավենների, իսկ ծայրերը չորանում են: Այդ հսկա տերևների տարիքը հավասարվում է ծառի տարիքին: Տերևները անընդհատ աճում են հիմքից, իսկ ծայրերը մահանում են: Առանձին դեպքերում տերևների երկարությունը կարող է հասնել 8 մետրի, իսկ լայնությունը 1,8 մետրի:

2. Ռաֆլեզիա

Ռաֆլեզիան բույսերի զարհանահրաշ ցեղատեսակ է, որոնք պառազիտներ են հիմնականում լիանաների վրա: Այդ ցեղատեսակի ներկայացուցիչները չունեն տերևներ, ճյուղեր և արմատներ, իրենց կյանքի մեծ մասը անցկացնում են բույս-տիրոջ հյուսվածքներում: Այս բույսերը առանձնանում են ահռելի չափեր ունեցող ծաղիկներով, որոնց չափերը կարող են հասնել տրամագծում մինիև 1 մետրի, իսկ քաշը կարող է հասնել 10 կիլոգրամից ավել: Այդ ծաղիկների կուտակումը հիշեցնում է ինչ-որ այլմոլորակային գոյացություն: Նրանց բույրով հիանալ չի ստացվի, այդ բույրը նման է հոտած մսի հոտին: Այդ գարշահոտությունը, ինչպես մագնիսը դեպի իրեն է քաշում բույսերի հիմնական փոշոտումը իրականացնող ճանճերին: Ծաղկի գունային գաման նույնպես մեծ կտոր միս է հիշեցնում:

3. Ամորֆոֆալուս

Ամորֆոֆալուսի տեսակը,ինչպես նաև ռաֆֆլեզիայի տեսակը հայտնի է իր 《նուրբ բույրով》 որը քայքայում է մարմինը։Հոտը որը գալիս է ծաղկից ահավոր է։Առանց հակագազի հիանալ ամորֆոֆալուսով կարող են շատ քչերը։Ծաղկի այս սեռի ներնայացուցիչների մեծամասնությունը մեծ է չափերով և կարող է բարձրությամբ հասնել 2,5 մետրի։Շատ արևելյան երկրներում այս բույսի պալարները օգտագործվում են խոհարարական ճաշատեսակներ և դեղեր պատրաստելու համար։

4. Օպունցիա Բիջելոու

Օպունցիա Բիջելոուն երևի թե միակ ամենազարմանալի տեսական է Օպունցիա կակտուսների ընտանիքի մեջ: Վերը նշված լուսանկարը արված է Կալիֆորնիայի Joshua-Three ազգային այգում: Լուսանկարում ամբողջ անապատային լանդշաֆտը մինչև հորիզոն պատված է մինչև 2 մետրի հասնող զարմանահրաշ փափուկ կակտուսներով: Մայրամուտի շողերի տակ այդ բնապատկերը ֆանտաստիկ տեսք ունի: Այնտեղ գտնվող մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրենք տիեզերական արշավախմբով իջել են մի այլ մոլորակի վրա, որը պատված է կյանքի անհայտ ձևերով:

5. Հսկա Կարնեգիա

Կարնեգիա հսկան ևս մի զարմանալի բույս է կակտուսների ընտանիքից։Ամենազարմանալի առանձնահատկությունը այս կակտուսի համարվում է նրա հսկայական չափսերը։Առանձին բույսերի բարձրությունը կազմում է 14 մետր,իսկ դիամետրը ավելի քան 3 մետր։Այս ամենի հետ մեկտեղ առանձին կակտուսների տարիքը հասնում է 150 տարի։

6. Նեպենտես

Այս տեսակի բույսերի մեծամասնությունը կարելի է առանց չափազանցության անվանել «գիշատիչներ», որոնք ստանում են անհրաժեշտ անհասանելի սնուցումը «մարսելով» բռնած միջատներից: Այս բույսը ունի ձևափոխված տերևներ, որոնք իրենց ձևով հիշեցնում են սափորների: Սափորի ներքին մակերևույթը պատված է բջիջներով, որոնք արտանետում են նեկտար, որն էլ գրավում է միջատներին, ինչպես նաև պատված է մազիկներով, որոնք դարձնում են գերված միջատների ազատվելը անհնարին: Սափորի գլխիկի մակերևույթը շատ սահուն է, դրա համար էլ գլխիկին զբոսնող միջատների ներքև չսահելու հավանականությունը դառնում է անհնարին: Միջատը ընկնում է սափորում հավաքված ջրում (առանձին տեսակի սափորների մեջ պորունակվում է մինչև 2 լիտր ջուր) և սուզվում է: Ինչից հետո արտադրվում են ֆերմենտներ, որոնք լրիվ «մարսում» են միջատին: Երբեմն թակարդում են հայտնվում ոչ միայն միջատները, այլ նաև մկներ, առնետներ, թռչուններ:

7. Ճանճավորս Վեներինա

Ճանճավորս Վեներինան առավել զարմանալի «մարդասպան» բույս է, որը ձեռնարկում է ավելի ակտիվ գործունեություն իր որսին սպանելու համար: Այս բույսի ձևափոխված տերև-«ծնոտները» ոչ միայն միջատների կյանքին են վտանգ սպառնում, այլ նաև խխունջներին և գորտերին:

8.Բենգալական ֆիկուսը

Առաջին հայացքից կարող է թվալ,որ վերևի նկարում պատկերված է անտառ։Իրականում,սա միայնակ ծառ է։Բենգալական ֆիկուսը կազմում է հզոր ճյուղեր աջակցելու համար,որոնք աճացնում են ճյուղեր,որոնք իջնելով ներքև,մինչև հողին արմատ են տալիս,կազմելով հզոր սյուներ։

9. Մշտականաչ Սեկվոյա

Մեր երկրագնդի վրա մշտականաչ Սեկվոյան ամենաբարձր ծառն է: Մեր սովորոկան անտառները համեմատած այդ հզոր հսկաների համարվում են խոտեր: Ծառերից շատերի բարձրությունը գերադասում է 110 մետրը, իսկ տարիքը 3500 տարուց ավելի է: Նախկինում այդ ծառերի բներում փորում էին տներ, և նույնիսկ ավտոմեքենաների համար թունելներ: Հսկաների անտառ այցելած զբոսաշրջիկներից շատերի մոտ, քամու ժամանակ, անհարմար զգացողություն է առաջանում սեկվոյայի հզոր բների բարձրաձայն թափահարումներից և ճռճռոցից:

10. Պույա Ռեյմոնդա

Պույա Ռեյմոնդան աճում է Բոլիվյան և Պերուական անդերում: Ունի ամենամեծ ծաղկաբույլը , որի տրամագիծը 2.5 մետր է, բարձրությունը մոտավոր 12 մետր: Կազմված է մոտավոր 10.000 սովորական ծաղիկներից։ Շատ ափսոս,որ այս զարմանահրաշ բույսը ծաղկում է միայն 150 տարեկանում,իսկ հետո թառամում է։

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Թռչունների տեսակներ

Բու,արծիվ,լոր, ագռավ,աղավնի,կաքավ,սարյակ,ծիվծիվ,կկու, ծիծեռնակ, փայտփորիկ,այգու դրախտապան,ճնճղուկ, անգղ, ձկնկուլ, թութակ, պիրոլ,եղնջաթռչնակ, մեղվակեր, արտույտ,սոխակ,սիրամարգ,կռունկ, կանեփուկ,սերինոս, մեծ ճուռակ, օձակեր արծիվ, սպիտակագլուխ անգղ,աղավնաբազե, քարաքուջուջ,լողակտցար, բզակտուց, կարապ,վայրի բադ,արագիլ,խլահավ,կակադու,կաչաղակ:

Posted in Կենսաբանություն, Uncategorized

Հետաքրքիր փաստեր բվերի մասին

245

Այս հրաշալի թռչուններն ունեն մի շարք հետաքրքիր առանձնահատկություններ:

. Բվերը կարողանում են շրջել իրենց գլուխը 270 աստիճան: Նրանք կարողանում են միայն առաջ նայել և գլուխը շրջելու նրանց ունակությունը կոմպենսացնում է այդ թերությունը:

.Բվերի թևերի առջևի մասում անհարթություններ կան, ինչը թեթևացնում է թևերի թափահարման ձայնը և թռիչքը դարձնում է անձայն:

.Բվի ականջները մի փոքր ասիմետրիկ են, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել ձայնի աղբյուրի տեղը: Ձայնի աղբյուրի տեղը գտնելու ունակությունները բվերի մոտ ֆենոմենալ է ` 1 աստիճանի ճշտությամբ:

download564

. Նրանցից ոչ բոլորն են գիշերային, կան բվեր, որոնք որսի են դուրս գալիս ցերեկները:

.Բվերը ընդունակ են տեսնել որսին, եթե լույսի միակ աղբյուրը մեկ մոմ է և տեսնում են մինչև 500 մետր հեռավորությունից:

.Նրանք լսում են ձայնը սկսած 2 գեգահերց հաճախականությունից:

.Բվերը չեն տեսնում բացարձակ մթության մեջ կամ եթե լույսը կարմիր է, նրանք չեն ընկալում կարմիր գույնը: Բայց մի փոքր ձայնի դեպքում բուն հեշտությամբ գտնում է որսին:

Բվերը բնակվում են նոսրանտառներում, գետաձորերում, մեկուսի պուրակներում, զբոսայգիներում։ Սնվում են մանր թռչուններով, մկնակերպ կրծողներով։

Waldohreule_in_freier_Wildbahn

Նրանք տարածված են Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում,Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանում համարվում են անտառաբնակ նստակյաց թռչուն։ Տարածված են ամենուր, ձմռան շրջանում կենտրոնանում են Արարատյան հարթավայրի այգիներում և գետափերի ծառերի պուրակներում։

Բնադրվում են ագռավների, կաչաղակների և գիշատիչ թռչունների հին բներում, առանձին դեպքերում ծառերի փչակներում, նախապատվությունը տալիս են անտառների ոչ խիտ հատվածներին։

Մարդկանց որոնք շատ ուշ են քնում կամ կարող են ամբողջ գիշեր չքնել անվանում են «բուեր»: