Posted in Uncategorized

Մայրենի

  1. Սթիվենսոն- «Գանձերի կղզին»

Խրախուսելի է ինքնակամ ընթերցանությունը:

Հ.Գ. Սեպտեմբեր ամսին  ունենալու ենք Ինչ եմ կարդացել, Իմ ամառային հանգիստը նախագծերը: Դրա համար էլ՝

Ռ.Լ  Ստիվենսոն  <<Գանձերի  կղզի>>

  1. Մարկ Տվեն-«Թոմ Սոյերի արկածները»
  • Նշում ես քո կարդացած գրքի անունը՝ չմոռանալով հեղինակին:

<<Գանձերի  կղզին>>  Ռ.Լ Ստիվենսւն

  • Արտահայտիր կարծիք գրքի մասին:

Ինձ  շատ  դուր  եկավ  այս  գիրքը,  որովհետև   ծովահենները  գանձերի  և  իշխանության  հետևից  էին    գնում   դեպի  գանձերի  կղզի:

  • Գովազդիր գիրքը:

Գիրքը  լի է  արկածներով  և  հետաքրքիր  պահերով:

  • Առանձնացրու հերոսներին, բնութագրիր նրանց:

Բեմբո- ծեր  մարդ

Տրելոն- ուժեղ  ծովահեն

Լիվս- նա  բոլորին  փրկում  էր  մահից

Պանդոկապան- մի  խեղճ  տղա

  • Դուրս գրիր պատկերներ /եթե կան/, մտքեր:
  • Բեմբո-Ես  շատ  ուրաքացա,  որ նրանք   գտան  Բեմբոյի  գանձերը
  • Աշխատիր բառարաններով:

Ուր որ գնում ես, մի մոռացիր հետդ վերցնել ֆոտոխցիկը. նկարիր, պատմիր տեսածիդ,լսածիդ,զգացածիդ մասին:/Չծուլանաս, չալարես/:

Իսկ այդ բոլորը  ինչ անել…դե իհարկե՝  տեղադրել բլոգում:  Հաջողություն քեզ:

Ես   ամառային  արձակուրդս  անցկացրել  եմ  մեր  գյուղում:  Այնտեղ   ես  ամեն  օր   գնում  էի  լճի  ափ  լողանալու , հետո  գալիս  էի  տուն  և  համտեսում    իմ  տատիկի   պատրաստած  ուտեստները:  Երեկոյան  գնում  էի  ֆուտբոլ,դաղոցի,վոլեյբոլ,գործնագործ  խաղալու  իմ  ընկերների  հետ,  հետո  գնում  էիք զբոսնելու  գյուղի  մեջ:Մի  օր  էլ  գնացինք  լողանալու  և  դրա  հետ  մեկտեղ  նստեցինք  նավակ  և  սլացինք հեռու:  Հետո  գնացինք  եկեղեցի  Հայրավանք  և  մոմ  վառեցինք:  Այնտեղ   շատ  զբոսաշրջիկներ  կային,  նրանց   պատմում  էին    Հայրավանք  վանքի  պատվության  մասին: Հետո   մենք  եկանք  տուն   ճաշեցինք,   այնուհետև  ես  գնացի  ձի  հեծնելու:

Մենք Ամերիկայից հյուրեր ունեինք և ես նրանց հետ շրջեցի տարբեր տեսարժան վայրերով:Ամառը ես սիրում եմ իմ հանգիստը անցկացնել ջրային վայրերում ,որովհետև ես լողալ շատ եմ սիրում:Բացի Սևանից ես երկու անգամ եղել եմ ջրաշխարհում,տարբեր լողավազաններում :Ամառը առանց ջրային հանգսի ես չեմ պատկերացնում:

Posted in Uncategorized

The voyage of the animal orchestra

The voyage of the animal orchestra

Anwer the questions

  1. What was this story about?

this  story  was  The voyage of the animal orchestra

  1. What was the ship’s name?

The  ship’s  name   was   Symphony

  1. Where were the animals?

The animals  were on  the  ship’s

  1. What happened with their ship?

The  ship   was  sunk

  1. Where did they reach?

They  reachin  to  island

  1. What can they eat?

They can  eat  fish  fruit  milc  water

  1. Where did they find fresh rain water?

They  found a pool  of  fresh  rain  water at  the  top  of   the   volcano

  1. How did they make a shelter?

They   made  a  shelter   of   bamboo  and  palm  leaves

9.When the saw a ship, did it come to rescue them?

The   band  was   playing  the   music  a  bit  loud  and  the  coptain   blen   his   seashell  and  the  ship   stopped

Voyage –ճամփորդություն  (ծովային)

Orchestra –նվագախումբ

Sad -տխուր

Ship -նավ

Symphony -սիմֆոնիա

Hit a rock –հարվածել  ժայռին

To sink -սուզվել

Abandon -լել

Land -հող

Walked –քայլում  էն

Cimbed –

Delicious –շատ  համեղ

Explore -նայել

Stopped –

Rescue -փրկել

Posted in Բնագիտություն

Հայրավանք

Պատմությունը
Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:
  1211-ին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև XIX դ: 1980-ական թթ. վանքը նորոգվել է, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:
Եկեղեցու տարածքում հնագիտական ուսումնասիրություններ են կատարվել  1952,1972,1973թթ.  Հ.Մնացականյանի  ղեկավարությամբ:Պեղվել են մի շարք բնակարաններ և բնակատեղի:Անենավաղ նյութը վաղբրոնզեդարյան սև փայլեցրած անոթի պատահաբար գտնված կտոր է:Միջին բրոնզի դարին են վերաբերում գունազարդ անոթների երկու բեկորներ,որոնցից մեկը զարդարված է  կարմիր ֆոնի վրա սպիտակ ներկով արված հակադիր սակրերի պատկերներով:
Հուշարձանին առավել յուրահատուկ է երկաթի դարի մշակույթը(բրոնզե,երկաթե,ոսկրե և քարե  զենքեր,գործիքներ  ու զարդեր):Հայտնաբերվել են նաև  կավե կուռք,բազմազան անոթներ,սուզակներ,կրակարաններ  և այլն:Հիմքեր կան ենթադրելու,որ  եկեղեցու առափնյա ժայռին կառուցված կիկլոպյան ամրոցը,որը  եղել է պարսպապատ բնակավայրի միջնաբերդ,վերաբերում է նույն ժամանակաշրջանին:Հայրավանքից գտնվել են նաև միջնադարյան հասարակ ու ջնարակած կավանոթների  նմուշներ:

Ավանդությունը
Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության հետ, ըստ որի, 1381-ին`Լենկթեմուրի  արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Տեղադրությունը

Հայրավանք  վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-

արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։

Posted in Uncategorized

Ցաղաց Քար վանքային համալիր

Ցաղաց Քար վանքային համալիր
Ցաղաց քար վանքը գտնվում է Արտաբույնք գյուղից մոտ 6կմ դեպի հյուսիս արևելք, բարձրավանդակի վրա: Բաղկացած է երկու խմբից, որոնք իրարից հեռու են 200մ:

Ցաղաց քարի արևմտյան խմբի գլխավոր եկեղեցին կոչվում է սբ. Աստվածածին, որը կառուցվել է Սմբատ Բագրատունու օրոք` 10-րդ դարում:  Հուշարձանախմբի հաջորդը ս. Հովհաննես անունով միանավ թաղակապ եկեղեցին է` շարված  բազալտե  կոպտատաշ քարերով և կրաշաղախով: Եկեղեցու արևելյան որմին փորագրված է թվական` ՆԼԸ (989թ.): Արևմտյան որմին փորագրված արձանագրությունը հաղորդում է 1222թ. եկեղեցին վերանորոgելու մասին:

Ս. Կարապետ: Ցաղաց քարի արևելյան խմբի gլխավոր եկեղեցին կոչվում է ս. Կարապետ: Կառուցվել է 1041թ.-ին Վարդիկ վանահոր հովանավորությամբ: Գմբեթավոր այս չքնաղ հուշարձանը լավագույններից է Հայաստանում, այն կառուցված է բազալտի զանգվածեղ սրբատաշ քարերով:
Ս. Կարապետի հարավային միակ մուտքի ճակատային քարը հարդարված է խաղողի ու նռան քանդակներով: Հյուսածո քանդակների կատարելությամբ աչքի են ընկնում եկեղեցու արևելյան և արևմտյան պատուհանների շրջանակները:
Արևելյան պատի տակ ընկած է մի քանդակ, որը ներկայացնում է թևատարած արծիվ` մագիլներում խոյ կամ գառ բռնած (նշան` տարածքը Սյունյաց գահերեց իշխաններին պատկանելու վերաբերյալ):
Ս. Կարապետի հյուիսային որմի վերին մասում զետեղված է մի ուրիշ զինանշան ներկայացնող բարձրաքանդակ, որը պատկերում է առյուծի, եզան կամ ցուլի մենամարտ: Քանդակը Վայոց ձորի Վասակյան ճյուղի ներկայացուցիչների ժառանգական խորհրդանիշներից մեկն է:
Խմբի հաջորդ կառույցը սբ.Նշան երկհարկանի դամբարան եկեղեցին է: Կառույցի առաջին հարկում ուղղանկյուն-քառանկյուն հատակագծով և պայտաձև խորանով եկեղեցին է: Արևմտյան մասում գավիթն է: Երկրորդ հարկում`գավիթի վրա փոքրիկ մատուռ-աղոթարանն է: Կառույցի արևմտյան ճակատը զարդարում են զույգ գեղաքանդակ խաչքարերը: Ս. Նշանը իր տիպի մեջ հայտնի ամենավաղ կառույցն է Սյունիքում: Ցաղաց Քարի հուշարձանախմբի շուրջը տարածվում է 10-17-րդ դարերի գերեզմանատունը` բազմաթիվ խաչքարերով և տապանաքարերով: