Posted in Հասարակագիտություն 2020-2021

Ինչ է ինձ համար երջանկությունը

Երջանկությունը իմ պատկերացմամբ դա սեր է, որովհետև երբ դու սիրում ես ինչ որ մեկի ապա երկիրը սկսում հակառակ պտտվել և քո համար թե լավ թե վատ բաները թվում են շատ լավ: Աշխարհում ամեն մարդ չի որ կարող է սիրել և չի կարող հասկանալ թե ինչ է նշանակում սեր: Երջանկությունը միայն սիրո մեջ չէ, կան և ուրիշ բաներ օրինակ փողը, ընտանիքը, ինչ որ իր և այլն: Երջանկությունը մի ակնթարթ է, երբ քո մարմինը սկսում է չենթարկվել քեզ, իրականում դա տևում մի քանի վարկյան ինչպես երազը բայց դու տեսնում կամ զգում ես այդ օրեր շաբաթներ… . : Մարդ երջանկությունը չի կարող զգալ եթե նա իրեն համարում է դժբախտ, նա կլինի երջանիկ, բայց չի զգա դա: Երջանկութունը դա մի աշխարհ է որի մեջ հայտնվում են միլիոնավոր մարդիկ և յուրաքանչյուր վարկյան մեկը ավելանում է և պակասում: Ավելանում են երջանիկ մարդիկ, իսկ ովքեր պակասում են ապա իրենց երջանկությունը որոշ ժամանակով չի լինում: Օրինակ ես ինձ համարում եմ երջանիկ, որովհետև ես ունեմ ընտանիք ընկեր և ամեն ինչ որպիսի լինեմ երջանիկ: Մարդ լինում է երջանիկ չունենալով ոչինչ ուղակի սիրելով կյանքը կամ եթե ընդհանրապես ոչինչ չունի և երջանիկ է այդպիսի մարդկանց ասում են երջանիկ ապուշ: Մարդ ինքն իրեն սիրոլով կարող է լինել երջանիկ: Ես գիտեմ շատ մարդկանց ովքեր երջանիկ են սիրելով միայն իր ընտանիքին և ընկերներին, կան նաև այնպիսի մարդիկ ովքեր ուզում են լինել երջանիկ, բայց չէն կարողանում դա այդպես չէ նա երջանիկ է ուղղակի չի նկատում դա և ամեն մարդ չէ որ նկատում է իր երջանկությունը: Ինձ դուր չի գա եթե ես լինեմ միշտ երջանիկ, որովհետև տխրությունը նույնպես երջանկություն է պարգևում մարդուն, որովհետև եթե դու միշտ լինես երջանիկ չես նկատի դա, իսկ եթե լինես տխուր հետո երջանիկ ապա դու կնկատես այդ երջանկություն և կասես ինքդ քեզ, որ դու երջանիկ ես: Սա իմ սեփական կարծիքն է երջանկության հետ կապված և ես համարում եմ դա ճիշտ կարծիք: