Posted in Uncategorized

Ժայռ Մառզա-Հայրենագիտական ճամբար

Ժայռ մարզա-հայրենագիտական ճամբար
Մենք շաբաթ օրը ուղևորվեցինք դեպի Ժայռ –ճանբար,որը գտնվում է գեղատեսիլ Սևանի ափին:
Մենք հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Ավտոբուսը եկավ և մենք մեր ծանր պայուսակները տեղավորեցինք ավտոբուսի մեջ ու ճամփա ընկաք: Ես առաջին անգամ էի ուղևորմում եռորյա հայրենագիտական ճամփորդության միայնակ առանց մայրիկիս:Ես լողալ շատ եմ սիրում, այդ իսկ պատճառով ընտրեցի այս ճամփորդությունը:Մեր շատ սիրելի ընկեր Իվետայի հետ միշտ շատ հետաքրքիր է անցնում յուրաքանչյուր բան,լինի թե դաս ,թե ճամփորդություն:Այս ճամփորդությունը իմ համար նաև կարևոր էր նրանով ,որ իմ մտերիմ ընկերները ևս ինձ հետ էին:

Մեր առաջին կանգառը հանրային լողափներից մեկում էր :Այնտեղ մենք նախաճաշեցինք ու նորից ճամփա ընկաք: Հասնելով տեղ պայուսակները դրեցինք ճաշարանում և օգնեցիք աղջիկներին ևս իրենց պայուսակները տեղավորեն իրենց սենյակներում : Տղաների դոմիկները ծովին շատ մոտիկ էր և շատ հարմարավետ: Մենք մեր տեղերը պատրաստեցինք, շորերը տեղավորեցինք դարակներում ու գնացինք ճաշելու :Հետո ֆուտբոլ խաղացիք ,հետո ժամը 22:00-ին քնեցինք: Մեր սենյակում կար չորս տղա՝ ես ,Հայկը, Սարգիսը և Արթուրը: Առավոտյան արթնացանք և գնացինք զբոսնելու: Հետո ընդհանուր պարապմունք անցկացրեցինք ընկերԱլինայի ու ընկեր Նառայի հետ:
Նախաճաշելուց հետո մենք որոշեցինք փայտից տնակ պատրաստել: Քիչ հետո ընկեր Իվետան ասաց պատրաստվեք լողանալու և մենք բոլորս վազեցինք մեր հագուստները հանելու ու լողազգեստ հագնելու: Լողանալուց հետո ճաշեցինք ,հետո բոլորս հալամուլա խախացինք և կրկին եկավ ժամը քնելու: Ընկեր Իվետան ասաց՝ բոլորտ քնելու:

Արթնացանք նախաճաշեցինք հետո մի քիչ ֆուտբոլ խաղացինք, հետո գնացինք շարունակելու մեր տնակը պատրաստելու: Հետո մոնոպոլիա խաղացինք և գնացինք ճաշելու : Ճաշելուց անմիջապես հետո գնացինք լողալու: Մի քիչ լողալուց հետո ընկեր Իվետան եկավ լողալու և նա հերթով մեզ տանում էր խորը և հետ բերում: Լողալուց հետո մենք մեր սենյակները դասավորեցինք և մեր իրերը տեղավորեցինք ավտոբուսի մեջ և շարժվեցինք: Ավտոբուսի մեջ գրեթե բոլորը քնածէին: Ժամը 16:45 ժամանեցինք ավտոբուսների կանգառ և ճանապարվեցինք դեպի մեր տները:Մեր ճամփորդությունը շատ հաճելի էր և ուսուցողական : Շնորհակալ եմ իմ դպրոցին նման միջոցառում կազմակերպելու համար: