Ավետիկ Իսահակյան

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ինԱլեքսանդրապոլի գավառի Ղազարապատ գյուղում, որն այժմ կրում է բանստեղծի անունը՝ Իսահակյան։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ,1896 թ. ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանիբերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թ. վերադարձել է հայրենիք, ապա հաստատվելԹիֆլիսում։ 18991906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թ. դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թ. Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 19151922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

Իսահակյանի արձանը Պանթեոնում։

XIX-րդ դարի վերջի և XX-րդ դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», – սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թթ., Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողությաննախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլերյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլիրյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թ. մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլիրյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը՝ Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։[3]

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922-ի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

1926 թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականին՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946–1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի պանթեոնում։ 1963 թ. հոկտեմբերի 31–ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Advertisements
Uncategorized

vocabulary

continent-նահանգ

to  de  over-ավարտ  էլ

to  fly-թռչել

cage-վանդակ

fenus-ցանկապատ

The  United  States-Ամերիկայի  Միացյալ  Նահագներ ,   ԱՄՆ

idea-միտք

skyscraper-բարձրահարկ  շենք

museum-թանգարան

tradition-սովորույթ, ավանդույթ

German-գերմանացի

Scot-շոտլանդացի

festival-տոն

Thanksgiving-Ամերիկյան  տոն,  երբ   հդկահավ  են  պատրաստում

Memorial  Day-հիշողության  օր

die-մահանալ

war-պատերազմ

dead-մահացած

relatives-հարազատներ

Uncategorized

Ճամփորդություն

Մենք  առավոտյան  գնացինք    Սևան    հետգո  մտանք  երկրագիտական  թանգարան  մտանք  հետո  գնացինք  բուսաբանական  այգի  հետո  գնացինք  մատուռներ  հաց  կերաք    հետո  աղոտք  արեցինք   և   գնացիք  հանրային  լողափ  հետո  գնացին   քաղալու  հետո  ելի  քաղցրավենիք    և  գնացինք  դպրոց : Ես  շատ  եմ  սիրում  ճամփորդել:

Մայրենի · Կոմիտաս

Մեծ Կոմիտաս

ԾԱՂԻՆ ՈՒ ՇԱՂԻն

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր

ԲԱՂՁԱՆՔ

Ձայնիկ ունիմ՝ հայուն-մայուն,
Սրտիդ բունեմ կայուն-մայուն.
Ո՛վ իմ թևիկ,
Տո՛ւր իմ հևիկ
Թռչեմ երթամ…

ՊԱՏՐԱՆՔ

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով…

Աստվա՜ծ իմ

Սիրո սերմը զատեցիր,

Հրո ջերմը պատեցիր․

Հողին շունչդ փչելով՝

Հոգի կյանքդ կաթեցիր։

Եվ Արևդ լուսին մարմնես մաղեցավ,

Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ,

Իմ սրտիկի սերն ու բոցը, սիրո խոցը՝

Ամպերի մեջ, որպես կայծակ սահեցավ

Կյանք

Շառա՜չ, շառա՜չ․․․

Սարեն հեղե՛ղ փրթավ,

Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․

Հողեն ծառեր ծամելով,

Հողեն քարեր քամելով,

Գետը լցավ ու գալարեց,

Սիրտը խցավ ու պալարեց․

Ցելա՜վ, ցելա՜վ․․․

Ամպեն արե՛վն ելավ,

Նազում է կանաչ ու հեշտակի․

Սարի խոցին ժպտելով,

Ծառի ծոցին ծպտելով,

Պաղաղ գետին ջե՜ր բերելու,

Խավար սրտին սե՜ր մերելու։

Ճանապարհ

Բարակ ուղին սողալով,

Ոտի տակին դողալով,

Ճամփի ծայրին բուսել է

Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

Այս ճանապարհն Անհունի․․․

Մարդու, բույսի, գազանի

Եվ թևավոր թռչունի։

Ոսկիմեղաց

Ա՜յ, վա՛ռ աչեր.

Այն ի՞նչ ամպ էր

Սարի գագաթին,

Ճերմակ-ճակատին

Արծաթ աչեր տալով՝

Ցիր արավ։

Ճերմակ-ճակատին՝

Սարի փափագին,

Դարի պապակին

Շար մարգարիտ տեղաց,

Շար մարգարիտ տեղաց,

Լար մարգերդ բիլ արավ,

Ուսուն-հրով վառ մարգերդ ծիլ արավ.

Զառ մարգերդ ոսկի-մեղաց.

Ոսկի-մեղաց լուսուն-ջրով

Մկրտեցին քու մաճերդ։

Երկնի կայծեր

Երկնի կայծեր բյուրափառ՝

Հրո հովեն ցիրուցան,

Գիշեր-երկիր հյուրաբար՝

Լուսո ծովեն կաթեցան՝

Աչքին սոսուն,

Մտքին խոսուն։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Դիտակ

Դու ինչե՜ր ես տեսնում, ինչե՜ր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին՝ աներևույթ, անգիտակ․
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկրի խորը քեզանով ենք պատառում։

Դարձի՜ր, դարձի՜ր, ո՜վ իմ դիտակ լուսածին՝
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթի՜ր, զարթի՜ր, ո՛վ իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու սիրո քնար լարելով։

Ելավ շինական՝ ցանեց առավ

Բուռը լի ցորեն.

Անցավ դաշտեն ու ձորեն,
Բարձավ տասը լիր ցորեն։

Ելավ տերև՝ երև-երե կանաչ ծովանի,

Տարփուն-տարփուն կապույտ հովանի.
Ժպիտ քողով սրտիկ հովին ծռած,
Ծպիտ դողով սրիկ քովին դրած։

Երկիրը եռում է՝ կողիկը գոցելով՝ ծաղիկ-ծաղիկ,
Առվակը սիրում է՝ հովիկը խոցելով մաղիկ-մաղիկ․
Վարդիկը ջեռում է շողիկը բոցերով՝ լռիկ-լռիկ,
Հովիկը ծիրում է՝ լողիկը ծոցերով՝ ջրիկ-ջրիկ։

Իմ երազում

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մետկեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

Հովսեր

Նուրբ հովի պես լարերով՝
Սուրբ ծովի պես պարելով,
Սերըդ սրտում պահեցիր,
Սրտիս խորքում գահեցիր։

Աշունն եկավ ծառին, սարին հևելով՝
Անձրև թելեր փոշի-փոշի թևելով․
Պտուկը ճոխ՝ առին տարին
Տաերևները կանաչ-ճանաչ պեղելով:

Ծաղին ու շաղի

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Կարմիր բոց

Կանաչ դաշտի կուրծքը պայթեցավ,

Գոգին հսկա ժայռը ճայթեցավ.
Ճայթեցավ ու ծառացավ,
Ծառացավ ու տեղում քարացավ։

Կապույտ երկնի ծոցը ծ՛ովացավ,
Կարմիր երկրի բոցը հովացավ.
Ծովացավ ու ծավալեց,
Ծավալեց ու հողմով թավալեց.

Բոց-մոց՝ կարմիր երկիր հովանալով,
Ծոց-ծոց կապույտ երկիր ծովանալով՝
Ծովանալով ու դողով ծավալելով,
Ծավալելով ու չորս կողմ թավալելով՝
Հողմը ծառացավ, ու բոցը հանգավ․․

Պատրանք

Սալահատակն ու ուղին

Հոգիս թիթեռ
Մի վայր, մի վեր
Հույս ծովերով թևելով՝
Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Լույս հովերով հևելով․․․։

Սար ու քար

Սալահատակ-սալահատակ քալեցի,
Սալի վրա կյանք ու ջանքս հալեցի.
Ոսկի, արծաթ սալի սրտում սարերով,
Ծառ ու ծաղիկ սալի շրջում բարերով:
Սալը հեցած և ո՛չ մի բան չիմացավ,
Վրան հիմար կյանքի ուղին վիմացավ:
Ե՛վ ահավոր, և՛ կանաչ․

Ահա՛ սարը՝ ձորը բացել՝

Ահա՛ քարը՝ օրը գացել՝

Ե՛վ մահավոր, և՛ անաչ։

Սեր ու բեր

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝

Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

Սեր ու ջուր

Արևն այտեն
Ծիրան ցայտով,
Լուսիկ-լուսիկ ճրագեց,
Կագավ ոտեն
Վարդի հոտով,
Հուսիկ-հուսիկ կրակեց։

Ծառի քովեն

Սարի հովով,

«Զիս կսիրե՞ս» շրշնջեց.

Հոգուս խորեն,

Սիրու ձորով,

Զիս կսիրե՞ս, մրմնջեց.
Աչքի տակեն
Սրտիս ակով
Ծաղիկ-ծաղիկ ծիծաղեց,
Գոգի մարգեն
Բարակ զարկով
Գաղիկ-գաղիկ շաղ մաղեց։

Աղբեր քուրեն
Սառն աղբուրով
Տորոն-տորոն սեր փնջեց։
Հուր աչերեն
Լուռ պաչերով
Որոն-որոն ներշնչեց։

Սերհովիկ

Շնչե՛, հովիկ,

Դու թոթովիկ՝
Կյանքի սերը՝
Սրտի բերը՝
Պարուրելով,
Ծարուրելով՝
Ծովի ալքեն,
Ամպի ծալքեն,
Ալ ծաղկունաց
Հրո հալքեն,
Թող նա վառե՛ իմ ծոցիկին ոսկի լույս,
Հողմահարե՛ դու բոցիկին, որ իմ հույս՝
Լանջիս վրա
Հավետ եռա՛:

Վարդիկիս

Խցիկիս մոտ ջուր եմ արել մարգ ու մարգ,
Վարդիկիս հոտ հուր էր դառել բարկ ու բարկ․
Ելա անհոգ սարերի գոգ շրջելու,
Սիրու ամպեր բոլորեցին թրջելու։

Մահիճիս քով հուր եմ վառել դողունի,
Վարդիկիս հով դուռ էր ճարել գողունի․
Լանջես ի վեր սիրո շիթեր շաղելով՝
Երազ-հույսեր նվագեցին խաղալով։

Գիշեր գացավ՝ լուսին-լուսին հուսալի
Նոր օր բացավ՝ արևն լուսալի։

Մենավոր խցիկեն՝
Հուսո սարակ շավիղով
Աշխարհ մտա,
Վարդի բույրի գծիկեն՝
Հովի բարակ տավիղով՝
Քեզի գտա։

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել…

Posted on Сентябрь 25, 2014by Նունե Մովսիսյան

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝  հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

— Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասի գերազանց լսողությունը

Posted on Сентябрь 25, 2013by Նունե Մովսիսյան

1912 թվին Համազգային օրիորդաց վարժարանի դաշնամուրի դասատուն էի: Մի օր Կոմիտասը մեր դպրոց եկավ՝ իր «Գուսան» երգչախմբի համալրման համար, աղջիկների ձայները փորձելու: Մեր զարմանքը մեծ էր, երբ տեսանք, որ հազիվ մի քանի խոսքը  փոխանակելուց հետո՝ կարողացավ որոշել նրանց ձայնի տեսակները՝ առանց երգել տալու:

Հանկարծ ներս մտավ դպրոցի երիտասարդ ուսուցչուհիներից մեկը՝ Կոմիտասին ներկայացնելով իր դասարանի ձայնեղ աշակերտուհուն: Կոմիտասը աշակերտուհու հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սրամտորեն ուսուցչուհուն ասաց. «Ուսուցչուհի և աշակերտուհի, նույն տեսակի ձայն ունենալու համար, երկուսիդ էլ գրանցում եմ սոպրանոների խմբի մեջ»:

Մի օր, երբ հորս հետ Ղալաթիոյի ազգային մատենադարան էինք գնացել, այնտեղ էր նաև Կոմիտասը՝ շրջապատված մի խումբ ուսանողներով, որոնց ձայներն էր փորձում: Իր յուրահատուկ ժպիտով կանգնած, Կոմիտասը, նրանց առանձին հարցումներ անելով, որոշում էր ձայների տեսակը և ծոցատետրում գրանցում անունները: Նրանք, ովքեր իր երգած մի նոտան հաջողությամբ կարողացան վերարտադրել, արդեն, «պիտանի անդամ» էին համարվում: Նրանց անունները, որոնք իր երգած փոքրիկ երգային նախադասությունը դյուրությամբ ըմբռնցին, «հույժ քաջալավ» անդամների բաժնում ընդգրկեց: Մի քանի ուսանողներ, երբ պնդեցին, թե ձայն չունեն, Կոմիտասը սրամտորեն կատակաբանություններով նրանց  բարձրաձայն քրքիջների մատնեց, և որակեց՝ «ճշմարիտ երգիչներ»:

Մեծ էր ներկաների զարմանքը, երբ մի օր Կենտրոնականի գավառացի ուսանողների ձայները փորձելու ժամանակ, որևէ նոտայի կրկնությունից հետո, Կոմիտասը հասկանում էր նրանց, թե Տաճկահայաստանի ո՛ր գավառից էին: Ավելի մեծ եղավ զարմանքը, երբ տեսանք, որ յուրաքանչյուր գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով՝ պահելով այդ բարբառների առանձնահատուկ առոգանությունն ու ոճը:

Այդ օրը Կոմիտասը մի մշեցի էր, այնքան հարազատ, որքան մի բիթլիսցի, մի վանեցի, մի սասունցի և ուրիշ գավառացի: Այդ օրը երկու ժամվա մեջ Կոմիտասը իր երգչախմբի համար 40 անդամ ընտրեց, որոնց ձայների տեսակները հետագայում ոչ մի

Կոմիտասը լեգենդ է, հեռավոր առասպել…

Posted on Сентябрь 25, 2014by Նունե Մովսիսյան

«Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում»: Ավ. Իսահակյան
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը: Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝  հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացած էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

— Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Սիրելի՛ օրիորդ Մարգարիտ,
Ձեր նամակն ինձ շատ մխիթարեց, բայց և այնպէս, մարդիկ հաւատում են աւելի վատ լուրերին, քան լաւերին. և անուանարկուածը երկար ջանք պէտք է գործ դնէ, որ կարողանայ անպիտանների միտքն էլ մաքրէ: Բայց կասէք, ի՞նչ փոյթ, թող չարն իր չարութեան մէջ խեղդուի: Իրաւ է, ես էլ եմ կրկնում ժողովրդի հետ այն վեհ միտքը, թէ՝ «գէշ մարդու օր արևը սև հողի տակով արէք». Միևնոյն ժամանակ աջ ու ձախ եմ նայում, տեսնում, որ մարդիկ առաւել վատահոգի են, քան բարեհոգի. չկան, եթէ կան, չեն երևում այնպիսիները, որոնք չարերի վերայ արհամարհանք տածեն. ընդհակառակը, մարդկային թոյլ և շատ տկար կողմերից մէկն էլ այն է, որ լսածին հաւատալ են ուզում առանց ճշմարտութեան կշիռ ունենալու, այո՛, շատ հեշտ է դատելը՝ մանաւանդ ուրիշին, բայց դատուել ո՞վ է ցանկանում. մարդասպանը նոյնիսկ դատից խուսափում է, ո՜ւր մնաց անմեղն ու անպարտը: Ես էլ, թէև ներսս բոլորովին մաքուր ու ջինջ է, ինչպէս պայծառ ու յստակ վտակ, բայց չար մարդիկ քար են ձգում ու պղտորում:
Անշուշտ, կանցնէ պղտորումը, էլի վճիտ կլինի, բայց և այնպէս պղտորելուց յետոյ: Գէթ մի այնպիսի չար բան արած լինէի, որ անպատուաբեր լինէր իմ կոչման, սիրտս չէր ցաւի, կասէի՝ «հնձիր ցանածդ»: Բայց չարի բերանը չոփ է լցրած: Էլի մոռացել եմ բոլոր բաները, իմ ազնիւ, հաւատարիմ նուագարանս, որ հասարակ սնդուկ է, մետաղի թելով, նա՛ անգամ ինձ հասկանում է, եւ ես իմ սիրտը բաց եմ անում նորա առաջ, նա ինձ կարեկցում է, որպէս ինքս կցանկանայի, նա ինձ հասկանում է, որպէս ես ինքս ինձ, նա ինձ մխիթարում է՝ իմ սրտից բխած հեծկլտանքների արձագանքն ինձ անդրադարձնելով, և ես էլի մխիթարում եմ ինձ և ասում, որ կայ բնութեան մէջ մի ազնիւ բան՝ գեղարուեստ, որին ամենքը մատչելի չեն, և հէնց այնտեղ եմ գտնում իմ անդորրութիւնը և հանգստութիւնը և զգում եմ, որ մի վայրկեան հեռու եմ սլացել աշխարհի անօրէնութիւններից: Ցաւն անցաւ, սպին մնաց:
Աստուած իրանց բարին տայ:
Վաղը կգամ և տետրակներն էլ հետս կբերեմ:
Շատ ու շատ բարև բոլորիդ:
Ձեր անձնուէր
Կոմիտաս

Յ.Գ. Ներսս կկարդաք ներսի թղթերի մէջ, իսկ դուրսս՝ դըրսի:
Բոլոլին նոլից բալեւ եմ գլում, սատ ապլիք, ուլախ լինեք, չալը չոլում չոլանայ, իսկ սատանան կուլանայ: Ամէն:

Կար ու չըկար,
Մի մոծակ կար:
Բզզաց,
Դզզաց
Եկաւ,
Նըստաւ
Ճակտին վերան,
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ,
Ու եկաւ կուչ,
Ձայնը կըտրեց,
Ինձի խաբեց
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ
Ելաւ, թըռաւ:
«Մոծա՛կ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս,
Իմ ճակատիս
Դու ի՞նչ ունես»:
«Այդ պարտքըս է,
Բայց ինձ լըսէ:
Սազով,
Նազով,
Ձայն եմ տալիս,
Այնպէս գալիս:
Զգուշացիր
Դու մըլակից,
Որ կըծում է
Կաշու տակից»:
Մարգարիտ Բաբայանին 1907, Բեռլին

Ձեր նամակն ինձ շատ ուրախացրեց: Շուշիկն իր «Րանգին ու հէքիարին» կստանայ այստեղից, իսկ «Շորորը»՝ այնտեղից…
Երկրորդ և աւելի կարեւորն է այս: Հայ եղանակները, ինչպէս նոցա ոգին պահանջում է, ներդաշնակելը որքան պարզ է, նոյնքան աւելի դժուար է, յետոյ, դեռ մենք՝ հայերս, պէտք է մեզ համար ոճ ստեղծենք ու ապա թէ յամարձակ առաջ գնանք: Ես դեռ ցարդ ստացել եմ ուրիշներից և այժմ նոր եմ սկսում (ըստ իմ հասկացողութեան և ճաշակի, նախապատրաստութեան ու պաշարի) հայ եղանակներին համաձայն ոճով դաշնակել: Ժամանակ է լինում, որ ես ընկղմած եմ կատարելապէս միայն հայ երաժշտութեան մէջ և ահա այն ժամանակ ես գրում եմ, ստեղծում եմ այնպիսի բան, ինչպիսին յարմար է մեր երաժշտութեան ոգուն. բայց լինում է և ժամանակ, որ, առանց իմ կամքի, ընկնում եմ մի այնպիսի երեւակայութեան շավղի վերայ, որ կամ հայկական չէ, կամ նորա կողքիցն է անցնում: Բայց և այնպէս, ես պիտի հասնեմ նպատակիս, նոյնիսկ, եթէ ամբողջ կեանքս իսկ վրայ դնեմ: Դորա համար շատ թանգ են իմ սրտակից բարեկամներիս իւրաքանչիւր, նոյնիսկ չնչին համարած կամ բծախնդիր նկատողութիւնն Սիրելի Մարգարիտ,
երը: Ես կատարեալ չեմ, ինչպէս բոլոր մարդիկ, բայց կատարելութեան ձգտող, նոյնիսկ այն դէպքում, երբ ես մերժում եմ մէկի կարծիքը, թէև մերժում եմ առժամանակ, բայց այդ ինձ մտածել է տալիս, թէ ինչո՞ւ այս կամ այն կտորը դուր չէ եկել մէկին կամ միւսին, և ես աշխատում եմ հարցը լուծել: Էլ տեղ չկայ: Շատ ու շատ սիրալիր բարևներ քեզ, Շուշիկին, Լուսիկին ու նորա մօրն ու հօրը, մայրիկին ու թոռնիկին, Արմենուհուն ու բժշկին: Ողջ լինէք բոլորդ էլ:
Շատ կուզէի իմանալ, թէ յատկապէս ո՞ր կտորները, ըստ Լուսիկի, անյաջող ու թոյլ կամ օտար են:
Ես կերթամ հոկտեմբերի 1-ին այստեղից:

Ձեր Կոմիտաս

Հովհաննես Թումանյանին 1908, 8 հունիս, Ս.Էջմիածին

Սիրելի՛ Յովհաննէս,
Էջմիածին չեկար, մոծակից վախեցար. էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենայ, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել:
Բան չունեմ ասելու: Ուզում ես Դիլիջան, բարի՛. դաշնամուրի հոգ մի՛ անիր. իմ գալու կամ քո գալուդ նպատակն է լինելու միայն ևէթ բառերը՝ բանաստեղծութիւնը լրացնել դերակատարներով և երգերով, մի խօսքով՝ կազմել լիբրէթթօն: Իսկ միւս բաները՝ երաժշտականը, կկազմեմ ես միայն Էջմիածնում, ուր իմ սենեակում հարկաւոր յարմարութիւններն էլ կան ինձ համար:
Մանրամասն ծրագիրներս կպատմեմ, երբ տեսնուենք, շատ դժուար է երաժշտութեան մասին գրով խօսել-բացատրուելը:
Առ այժմ ես էլ եմ զբաղուած. մինչև ամսիս վերջը շտապ գործեր ունեմ հասցնելու եվրոպական թերթերի համար, յետոյ մասամբ ազատ եմ: Ես որոշել եմ այս ամառն անցնել Էջմիածնում, բայց մի 10 օրով կգամ Դիլիջան, մինչև «Անուշը» լրացնենք:
Իշխանուհի Թումանեանին յատկապէս բարևներս յիշիր:
Քեզ, տիկնոջ, ճտիկներիդ էլ մի բոլ գնացքով սիրալիր ողջոյններս:
Համբոյրներով՝
քո Կոմիտաս

Մաթեւոս Իզմիրլյանին 1910, 12 հունվար, Ս.Էջմիածին

Ձերդ Վեհափառութեան բանաւոր բարձր հրամանի համաձայն ներկայացնում եմ հետևեալներն ի բարեհայեցողութեան.
Ա. Վերջին 20-30 տարիները պատկերացնում են մեր հոգևոր երաժշտութեան աստիճանական անկումը՝ ընդհանուր հայ եկեղեցիներում: Ընկնում են և անյայտանում իսկական հայ հոգեւոր երաժշտութեան ստեղծագործութիւնները՝ շարականները և տեղի տալիս պատարագի երգեցողութեանց:
Պատարագի երգերն գրեթէ անխտիր օտարամուտ և անճաշակ եղանակներ են. Տաճկաստանում՝ տաճիկ-արաբ-յոյն, Պարսկաստանում՝ պարսիկ-արաբ, Ռուսաստանում՝ եւրոպական՝ մասնաւորապէս ռուսական, մայր երկրում՝ այս բոլորի գումարը, իսկ գաղթավայրերում, բացի Հին Ջուղայէն, աներևակայելի այլանդակութիւն, այսինքն ամեն տեսակ անշնորհք երաժըշտութիւն և ոչ մի ընդհանուր աղբիւր կամ ոճ երգերու։
Ազգային ճաշակն օտարացած և խորթացած, աւելին կասենք, ծաղրի առարկայ դարձած՝ յանձին տգէտ և անձնապաստան դպրապետների, որոնք չգիտեն իրանցը, չեն էլ ուզում որոնել, սովորել և արհամարհելով ամեն ինչ՝ բերում են իբր գեղեցիկ, ընտիր, բայց իրօք կործանարար երաժշտութիւն: Ուստի և զարմանալի չէ այն ամայութիւնը, որ տիրում է հոգևոր երաժշտութեան մեջ…
Բուն ազգային եղանակները՝ հոգեշունչ, պարզ ու վսեմ շարականի երաժշտութիւնը, որ մեր նախնեաց նախանձելի հոգու պատկերներն ու հայելիներն են, որոնք մշտամրմունջ էին, այժմ դատապարտուել են արհամարհանքի, կորստի և նախատինքի, աւելին կասեմ՝ տանում են մեր սիրտն ու հոգին դէպի խեղդող, օտարական ճանապարհները: Եթե վերջին նշոյն էլ, որ մնացել է, մենք փչենք ու հանգցնենք, այն ժամանակ մեր աչքով կտեսնենք մեր սրտի թաղումը, ապա ուրեմն և մեր կեանքի գոյութեան վառարանի հանգչելը:
Շարականի երգեցողութեան անկման շատ նպաստել են երկար ու ձիգ, անմիտ ձգձգումները (անյարիր նախատօնակները (?), հանգստեան շարը, քաղուածոյ շարը, անտեղի ճոխացումները), որոնք փոխանակ ոգևորութիւն առաջ բերելու, խեղդել են մաքուրն ու պարզը. հասարակութիւնն այլևս ձանձրացել է երկարաբանութիւններից, որոնք միայն և միայն վերջին տարիների անճաշակ նորամուծութիւններն են:
Մեղրը քաղցր բան է, բայց շատ ուտել չէ կարելի: Իւրաքանչիւր մարդ, որքան էլ ջերմեռանդ, որքան էլ բարի քրիստոնեայ լինի, չէ կարող մարսել միանգամից այդքան խառնաշփոթ կերակուր: Եթէ երաժշտութիւնը, որի դերն է կրթել և ազնուցնել հոգևոր երաժշտական զգացմունք՝ փչելով հաւատացեալի հոգու և սրտի վերայ, աննպատակայարմար մատակարարութեամբ բաշխուի, անշուշտ անգամ կպատրաստէ և կխորտակէ սրտի քնքոյշ լարերը և ապա կկտրէ, կանջատէ սիրտն ու հոգին, որոնք անբաժան գործօն եղբայրներ են երաժշտութեան միջոցով մեր կեանքի մեջ:
Քանի ուշ չէ, պէտք է ձեռք զարնել վերքը բուժելու, ինչքան էլ որ թանկ նստէ մեր վերայ, թէ չէ վերջնական կորուստն աներկբայ է…
Ձերդ Վեհափառութիւնը կարող է ամեն միջոց գտնել այս հիմնական ցաւը բուժելու:
Ակնածութեամբ մատուցանելով այս երկտող հիմնական դիտողութիւններս՝ ի համբոյր մերձենամ Ձերդ Վահափառութեան օծեալ Աջոյն

խ.ծ.Կոմիտաս […]

Գարեգին Խաչատրյանին 1910, 15 մարտ, Ս.Էջմիածին

Պատուական Խմբագրագետ,
Բարի եղէք և երկտողիս մի անկիւն շնորհէք «Տաճար» կիսամսեայ հանդիսում:
Անցեալ ԺԹ դարու երկրորդ կէսին, մասնաւորապէս Կ. Պոլսոյ հայ մամուլը հրատարակում էր հայ եկեղեցական երաժշտութեան մասին մի շարք ուսումնասիրական, քննադատական և մանաւանդ վիճաբանական յօդուածներ: Ներկայ 1910, 31 յունուար, թիւ 6 «Տաճարի» միջոցաւ բարեկրօն Տ.Աբրահամ քահանայ Էպէեան առաջարկում է, որ ես հրապարակ հանեմ իմ տեսութիւնները՝ շարականի խազերի մասին:
Իրաւ է, ես գտել եմ հայ խազերի բանալին և նոյնիսկ կարդում եմ պարզ գրուածքները, բայց դեռ վերջակէտին չեմ հասել. զի իւրաքանչիւր խազի խորհրդաւոր իմաստին թափանցելու համար, նոյնիսկ տասնեակ ձեռագիրներ պրպտելով, երբեմն ամիսներ են սահում, իսկ ձեռքիս տակն եղած խազերը, այն էլ անուն ունեցողները, 198 հատ են առ այժմ. մի կողմ թողնենք դեռ անանուն խազերը, որոնք խիստ շատ են:
Այսպիսի զուտ մասնագիտական խնդիրների մասին անհնարին է գրել մեր պարբերական մամուլի էջերում այս պատճառներով. նախ՝ որ պարբերական մամուլի էջերը շատ սուղ են, երկրորդ՝ զուտ գիտական, տարիներ շարունակուող ուսումնասիրութիւններով հասարակութիւնն զբաղեցնելն աննպատակ է, երրորդ՝ խոշոր ու մեծաքանակ ծախս է պահանջում և չորրորդ՝ ուսումնասիրութեանս վերջակէտ չեմ դրել…
Թող հայ հասարակութիւնը ներող, մանաւանդ համբերող լինի, մինչև որ հնարաւոր չափով, կատարելապէս վերջացնեմ իմ տասն եւ վեց ամեակից աւելի տևող տաժանագին ուսումնասիրութիւններս: Յոյս ունեմ, թէ մօտիկ ապագայում, առանձին հատորներով, հասարակութեան սեփականութիւն պիտի դառնայ:

Աղոթակից Կոմիտաս Վարդապետ

Սպիրիդոն Մելիքյանին 1913, 9 հունիս, Կ.Պոլիս

Սիրելի Սպիրիդոն ջան,
Այս շաբաթ օր ճանապարհ եմ ելնելու դէպի Կովկաս և Թիֆլիզ: Բաթումէն կգրեմ կամ կհեռագրեմ քեզ գալու օրս, ու մի լաւ կուշտ ու կուռ կխօսենք իրար հետ:
Շատ ուրախ եմ, որ վերջապէս ամուսնացել ես և մինչև իսկ ժառանգդ պատրաստել արքայական գահիդ համար, ես էլ ասում եմ, թէ էս ի՞նչ Soprano է, որ լսում եմ հեռաւոր ամպերի մէջէն և Թիֆլիզի հորիզոնէն, դու մի ասա մեր Թստեբանն է եղել՝ հափշո՜ւն է եղել: Մի գամ, տես քեզ որքա՜ն եմ ծեծելու՝ խորտուխաշիլ եմ անելու, որ մէկ էլ չհիւանդանաս. ժամանակ ես գտել, հը՞: Լրագրերի մէջ կարդացել էի հիմնած երեժըշտական միութեանդ մասին և իսկոյն գուշակեցի, որ դուն ես շարժել քաղաքիդ երաժշտական ճահիճները, և աւելի ուրախացայ, որ ապագան ապահովելու համար հրաժարուել ես նախագահութենէն, զի գորտերը պիտի գրգռէին քու դէմ, ապրիս, պաչիկս, Թստեբան ջան:
Բանիւ բերանոյ կխօսենք իրար հետ, սպասում եմ նախարարի թոյլտւութեան Պետերբուրգէն, առանց որի կարող չեն հոգևորականները Կովկաս անցնել, արգելք չեն յարուցանի, զի դեսպանի հետ աղբէր ենք եղել:
Շատ ու շատ բարևներս և օրհնութիւններս Սաթիկիդ (ո՛չ Արազեանի), որ քեզ համար լաւ ու անձնուէր ընկեր է հանդիսացել, և քեզ ու պզտիկիդ՝ ջերմ համբոյրներով. գալու եմ և նոր պսակելու եմ, էն թաւուր չէ, չե՛մ ընդունում:
Քոյդ Կոմիտաս

Արշակ Չոպանյանին 1908, 23 դեկտեմբեր, Ս.Էջմիածին

Սիրելի՛ Չոպանս,
Ինչպէս երևում է՝ տաք տեղ ես գտել. հը՜, գործերն ու քոյրերն ի՞նչ են անում, դու ինքը զինքդ ինքեանց զինքեանց հանդիսացուցի՞ր…
Մենք բոլորս էլ լաւ ենք և քեզ սիրալիր բարևներ ենք ուղարկում առաջիկայ տօների եւ Նոր տարուան առթիւ:
Այ թէ այնպէս անէիր, որ մնայիր մինչև զատիկ, ու գայի քեզ մի պինդ պսակէի…
Մինաս Բերբերեանն ասում էր, որ քո խաթեր համար չորս անգամ, հակառակ ուսուցիչների տրտունջներին, քննել են Կարախանեան Հայր Ներսէս Վարդապետի ազգականին և չորս անգամն էլ գտել են բոլորովին անպատրաստ մի քանի առարկաներից, այնպէս որ այդ յառաջադիմութեամբ անհնարին է ներկայ տարին ընդունելը:
Ուղտն եկաւ ունքերը փրստած այսպէս՝
գիտե՞մ…
Շատ բարև հարցանողներին և քեզ էլ մի ջերմ պագ ինքը զինքիցս:

Քոյդ Կոմիտաս
Յ.Գ. Յարգելի Կարագեաններին յարգանացս հաւաստիքը:

Արշակ Չոպանյանին 17 օգոստոս, Բեռլին

Սիրելի՛ բարեկամ,
Ուղարկում եմ այսօր նամակիս հետ միաժամանակ «Հայ գեղջուկ երաժշտութեան» ուսումնասիրութեան առաջին տետրը. սկսեցէք կամաց-կամաց թարգմանել, ես էլ կհասցնեմ միւսները, տետրակ-տետրակ: Ուղարկեցէք թարգմանած ժաղովրդական երգերից հետևեալների ֆրանսերէնը, որ տպել պէտք է տամ բազմաձայն և միաձայն՝ դաշնակի նուագով, այստեղ. գերմաներէն էլ թարգմանել տուի մի հմուտ բանաստեղծի. ուսուցչապետս խորհուրդ է տալիս հայերէն, ֆրանսերէն և գերմաներէն լեզուներով տպել տալ, որ օտարներին մեր եղանակները շուտ ըմբռնել տալու գործը դիւրացրած լինենք…
Աշխատութեան վերնագիրը դիտմամբ «Հայ գեղջուկ երաժշտութիւն» դրի, որովհետև քաղաքացիք ոչ մի ժողովրդական երգ չեն ստեղծել. իսկ ժողովրդական բառը շատ ընդհանուր է և ընգրկում է բոլորին, այնինչ այս երգերը յատկապէս գեղջուկի ստեղծագործութիւններն են, իսկ աշխատութեան մեջ ժողովրդական բառը գործածել եմ, որովհետեւ գրագէտներն ու կրթուած դասակարգը սովորել է այդ անունը տալ, մանաւանդ, երբ երգի հետն միացած գիւղական ժողովուրդին: Աշխատութիւնս էլ նուիրեցի պ. Ա.Մանթաշեանին, որովհերև նորան եմ պարտական արդի ուսման պաշարովս՝ եվրոպական մտքով…
Մաղթելով Ձեզ քաջողջութիւն, մնամ Ձեզ շատ սիրալիր բարևելով՝

Կոմիտաս Վարդապետ

Մարինա Ստամպոլցյանին 1912, 28/15 հոկտեմբեր, Կ.Պոլիս

Շնորհալի աշակերտուհի Մարինա Ստամպոլցեանին.

Ողջոյն Ձեր նոր կեանքին:
Անվեհեր յառաջ համեստօրէն՝ իբր շուշան հովտաց, ազնւօրէն՝ իբր վարդ բուրաստաններու և փայլակն՝ իբր զտուած ոսկի:
Ողջոյն Ձեր նոր կեանքին:
Ձեր յոյսերը բեղուն՝ որպէս գարուն,
Ձեր ջանքերը վառ՝ որպէս ամառ,
Ձեր գործերը զեղուն՝ որպէս աշուն,
Ապա հանգիստ լեր՝ որպէս ձմեռ,
Որ նոր գարնան դուռ կբանայ:
Ողջոյն Ձեր նոր կեանքին:

Կոմիտաս

Նիկողայոս Տիգրանյանին 22 հունվար, Ս. Էջմիածին

Սիրելի Նիկողայոս Տիգրանեան,
Սիրականը Թիֆլիզից դառնալուն պէս յիշեցրեց խոստումս, որ իմ աշխատութիւնները քեզ ուղարկեմ: Չկարծես, թէ ես մոռացել էի, այլ սպասում էի արտատպութեան, ուստի այսքան ուշացաւ. անցեալ օրը մէկն ստացայ, միւսը ոչ. այլևս չհամբերելով, հէնց ժողովածուի միջից պոկեցի և ուղարկում եմ քեզ այս երկուսը՝ ա) Interpunctionssystem der Armenier եւ բ) Armeniens volkstՖmliche ReigentՊnze. Երկրորդը՝ մի փոքրիկ քաղուծք է այն մեծ աշխատութեանս, որ եկող տարի լոյս կտեսնէ. իմ ուզածի պէս չեղաւ տպուածը, ուստի մի քանի մանր-մունր սխալներ են սպրդել, որ ինքդ էլ կարող ես նկատել, վերջապէս աւելին չէի կարող սպասել մի գերմանացուց, որ հայոց լեզուն չի՛ իմանում և մեր պարերի մասին հասկացողութիւն անգամ չունի: Ես պատկերներ էլ տպել էի տուել, որպէսզի վերջը զետեղած երգերի օրինակներն աւելի եւս դիւրըմբռնելի լինեն օտարների համար. ինչ որ է, այդպէս է եղել: Իմ նպատակն էր միայն մի թեթև ակնարկ ձգել տալ օտարներին մեր եղանակների նկատմամբ, որոնց երաժշտական կազմութիւնն ու տաղաչափութիւնը դեռ շատ բան կարող է ուսուցանել նոցա: Իմ ընտրած օրինակները մասամբ զուտ ժողովրդական, մասամբ էլ աշուղական ձևով կազմած և ապա ժողովրդականացած են. ինչ երկարաբանեմ, Դու ինքդ էլ ես շատ լաւ իմանում այդ…
Ճեմարանի դասերը շատ են խանգարում պարապմունքներս:
Այս ամառ մտադիր եմ շրջել գիւղերում և ստուգել վերջին անգամ ժողովրդական երգերի եղանակները և տպագրել տալ մաս-մաս:
Դու ի՞նչ ես անում, պարսկերէն նոր եղանակներ գրե՞լ ես, նոր բան հրատարակե՞լ ես. անշուշտ շատ բան պատրաստում ես. ես, որ Քեզ եմ ճանաչում, դադար մնացող չես: Ծանօթներիս և հարցանողաց ողջունիր իմ կողմից:
Քեզ քաջողջութիւն և եռանդիդ անպակասութիւն է մաղթում
քո Կոմիտաս Վարդապետ

Տիրայր Վարդապետին 1911, 21 օգոստոս, St. Malo, Villa Franc-Val

Զմբլ Թորոս բիծա,
Շատ ես իք եղել հա՛. Փարիզից գնացել, ընկել ես Քիշնեւի շնատների մէջ. օխհա՜յ, շատ լաւ է եղել. կերա՞ր… ես, ինչպէս տեսնում ես, Համբարձումի մօտ եմ հիւր, վաղը կերթամ Փարիզ, Բերլին, Վիեննա և ապա Կ.Պոլիս:
Շատ բարևներ քեզ՝ քաչալութեանդ:

Uncategorized

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Պարապմունք 10.

17.09.2015

Ինքնուրույն աշխատանք

1Նշի’ր  յոթանիշ  կարգային միավոր:

1.000.000

2.Քանի՞ կարգ  ունի հետևյալ թիվ՝ 145893, ի՞նչ թվանշան է տեղադրված երրորդ կարգում:

6 կարգ

  1. Ներկայացրո՛ւ թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով՝

134=1×100+3×10+1×4

26780=2×10.000+6×1000+7×100+8×10+1×0

90909=9×10.000+0x1000+9×100+0x10+1×9

24=2×10+1×4

4.Չորս հարյուր քսաներեք միլիարդ երեք թիվը  գրիր թվանշաններով:

423.000.000.000

  1. Ունենք 345 թիվը, եթե այն  աջից  կցագրենք  6 թիվը, ապա նոր ստացված

թիվը ինչքանո՞վ մեծ կլինի նախորդից:

3456-345=3111

6.48*** և 47**** թվերի մեջ ջնջված են մի քանի թվանշաններ: Թվերի միջև < կամ > նշաններից  ո՞րըկարելի է գրել:

48***<47****

7.Աշակերտը,կարդալով օրական 10 էջ, 6 օրվա ընթացքում կարդացել է գրքի կեսը։Քանի՞ էջ կա գրքում։

Iօր-10 էջ

VIօր հետո-գրքի կեսը

ընդանուր-?

լուծում՝10×6=60էջ

60×2=120էջ

8.Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛ր,որ  ճիշտ լինի  հավասարությունը.

1) 1499×1=1499

2)7×2=14

3)2×42=84

4)10×10=100

5) 100=10×10

6)27=3×9

9.Հաշվի՛ր

210184:13-23×11+9999=25.914

10.Լրացուցիչ: Թվաբանական գործողությունների օգնությամբ ստացի’ր

(12:3+4)+5-6=7

 Պարապմունք 9.
16.09.2015

ա. Անհասկանալի հարցերի քննարկում:

բ. Թվաբանական գործողությունների բաղադրիչների անվանումները:

գ. Կարգեր, կարգային միավորներ: Բյուր թիվը:
դ. Աշխատանք դասագրքից 63-71:



1. /63/Քանի՞ 0   կա հնգանիշ  կարգային միավորի  գրառման մեջ:
2./64/Քանի՞ կարգ է պարունակում կարգային միավորի գրառումը , որում 6  զրո կա:
3./65/Քանի՞ կարգ կա հետևյալ թվերից յուրաքանչյուրում:
  536
  25
  7
8394
956630

4./66/ Դուրս գրիր այն թվանշանները, որոնք  գրված 
են հետևյալ թվերի հարյուրավորների կարգում.
735
1096
8001
30672
284441 

5./67/ Եթե 1235 թվի գրառմանը կցագրենք աջից զրո, ապա նոր ստացված  թվում, ո՞ր թվանշանը կլինի հարյուրավորների կարգում:

6./68/  Ո՞րն է վեցանիշ թվի ամենամեծ կարգը:
7./69/ Սևանա լճի  խորությունը 81 մ    է: Եթե Սևանա լճի խորությունը 19 մետրով ավելի  
լիներ,  քանի՞ կարգ կունենար  այն արտահայտող թիվը: 

8./70/
 Գրի’ր դիրքային գրառման տեսքով.
8x 1000 + 5x 100 + 6x 1
7 x1000000 + 1×100
8x 10000 + 3x 1000 +4×100 +2x 10 +9×1
5×1000000+6×100000+ 7 x 10000+3×10 +8×1

9./71/
Գրի’ր կարգային գումարելիների գումարի տեսքով.
3893
104
45399
1734
300201
40550
80006
671000



Լրացուցիչ: Թվաբանական գործողությունների նշաններ   դիր այնպես / կարող ես օգտվել փակագծերից/,  որ  հավասարությունը ճիշտ լինի՝     12345 =6

Պարապմունք  8.
11.09.2015

Լրացուցիչ: Դասագրքից    53, 54  համարները:

Պարապմունք 7.

10.09.2015

Աշխատանք  դասագրքից

Համար՝  46-52

Դասագիրքը տե՛ս այստեղ

Պարապմունք 6.

08.09.2015

Դասագրքից՝ 33-44

Պատասխանի’ր հարցերին:

1.Թվերի ինչպիսի  գրառումն է կոչվում դիրքային:

2.Թվերի դիրքային գրառման մեջ ինչից է կախված թվանշանի իմաստը:

3.Քանի տասնյակ  է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրը:

91, 53, 62, 38, 77

4.Քանի հարյուրյակ  է պարունակում հետևյալ թվերից յուրաքանչյուրը

968, 444, 105, 375, 320:

5. Թվի գրառման մեջ գործածված են մի քանի թվանշաններ:Որ թվանշանով չի կարող սկսվել այդ գրառումը:

6.Ինչ իմաստ ունի 6 թվանշանը հետևյալ թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ` 963,  79625, 60000, 706531, 26,6:

7.Ինչ իմաստ ունի  0 թվանշանը հետևյալ թվերից յուրաքանչյուրի գրառման մեջ` 103, 90, 1032, 2007:
8. Թվանշաններով  գրիր այն թիվը, որոնք պարունակում են
ա. 5 տասնյակ, 7 միավոր
բ.8 տասնյակ, 3 միավոր
գ.9 տասնյակ
դ.1 հարյուրյակ, 5 միավոր
ե.4 հարյուրյակ, 8 տասնյակ, 9 միավոր
զ. 9 հարյուրյակ, 5 տասնյակ

9. Թիվը պարունակում է 4 հարյուրյակ, դրանց  քանակից2 անգամ  ավելի տասնյակ և տասնյակների քանակից երկու անգամ պակաս միավոր:

10. Թվանշաններով գրիր այն թիվը , որը պարունակում է 40 տասնյակ  և մեկ միավոր:

Պարապմունք 5.
07.09.2015

Բնական թվեր և Զրոն

5-2 դասարան
Լրացուցիչ միավոր-Նարեկ, Յուլիա, Գարիկ
5-1 դասարան
Ամենախելոք  սովորողը՝ Սվետա
Լրացուցիչ միավոր-Աննա, Զավեն, Էդգար Արսենյան

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 4.
04.09.2015

Լրացրու՛

Ամենախելացին՝ Աննա Բ.

Ամենահետաքրքիր հարցը՝ Դավիթ Պ.

Ամենաարագ աշխատողներ՝  Լիա Հ . Նարեկ

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 3.

03.09.2015.

1.Քանի՞  երկնիշ թիվ  կարելի է գրել նշված թվանշաններով/թվաշնանը չի կարելի կրկնել :

ա)0,1,2,բ)3,4,5,գ)6,7,8,9:

2.Աստղանիշը   փոխարինելով  թվով, ստացի՛ր ճիշտ հավասարություն.

ա)*+67=88         բ)73+*=99        գ)*-176=176        դ)451-*=182

ե)   (18+*)+30=62        զ)(70-*)+20=64

3.Լրացրու՛ բաց թողած փակագծերը այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն`

 3+7×2-5=15        բ) 18-8:2+5=9        գ)2×3+4:2=5

  դ)5+12-8:2=7    ե) 18:6-3+7=13       զ)22-20:2+3=18

                             Է)17-24:2+4=13.

Աստղանիշը փոխարինի՛ր գործողության նշաններով և դի՛ր փակագծեր այնպես,որ ստացվի ճիշտհավասարություն:

ա)29*11*17*7=4    բ)6*2*10*13=2
գ) 23*5*21*7=7

4. Նարեկը առաջին օրը  անցավ  300 կմ, ընդ որում առաջին օրը երկու անգամ ավելի երկար ճանապարհ էանցել,քան երկրորդ օրը:Յուրաքանչյուր օրը քանի՞ կմ է անցել5.Կազմի՛ր  եռանիշ թիվ,որի

ա․  միավորը 3 թվանշանը լինի

բ․ տասնավորը  6 թվանշանը լինի

գ․հարյուրյավորը 8 թվանշանը լինի

դ․միավորի թվանշանը  3 անգամ  մեծ լինի տասնավորից:

6 .Թագուհին 36 տարեկան է: Նա արքայազնից  մեծ է երեք անգամ,իսկ  արքայադուստրը եղբորից փոքր է չորսանգամ:Քանի՞ տարեկան է արքայադուստրը:

Ամենահետաքրքիր հարցը- Զավեն , Արմեն

Ամենաարագ աշխատողը-Արամ
Ամենացրված-Մանիկոն

ՊԱՐԱՊՄՈՒՆՔ 2.

4.Հաշվիր 5. 93-ին մի թիվ գումարելով ստացել են  180: Գտիր  այդ թիվը:6. 109-ից մի թիվ են հանելով ստացել են 18: Գտիր այդ թիվը:8. Կան երկու կողպեքներ և նրանց երկու բանալիները:Վերցնում են մի բանալին և ստուգում, թե այն համապատասխանում է արդյոք այդ կողպեքներից մեկին: Բավարար է այդ մեկ ստուգումը՝  իմանալու համար, թե որ կողպեքինն է այդ բանալին:

02.09.2015

 1.Ի՞նչ է թվանշանը:

2.Քանի՞թվանշան է գործածվում թվերի գրառման համար:

3.Ո՞րն է  Ձեր սիրած թվանշանը:Ինչու՞:

1) 54 + 134, 

2) 1021 + 1934, 

3) 673 + 154,

4) 222 + 472, 

5) 235 + 7, 

6) 1234 + 489,

7) 24 + 2515, 

8) 188 + 42,

 9) 1162 + 484,

10) 52 + 139, 

11) 113 + 469, 

12) 4894 + 1162:

7.Թվանշաններով գրիր այն թիվը,  որը պարունակում է 40 տասնյակ և 1 միավոր:

Էլ.-  ին .հասցեների ստուգում:

Բլոգների բացում, քննարկում, հղումը ուղարկել   l.hakobyan@mskh.am-ին:

ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ

ԹԻՎ,   ԹՎԱՆՇԱՆ,  ԶՈՒՅԳ  և ԿԵՆՏ    ԹՎԵՐ:

ՄԻԱՆԻՇ ԹՎԵՐ, ՔԱՆԱԿԸ:

ԵՐԿՆԻՇ ԹՎԵՐ  , ՔԱՆԱԿԸ;

ԵՌԱՆԻ ԹՎԵՐ, ՔԱՆԱԿԸ:

Էլ.-  ին .հասցեների ստուգում:

Բլոգների բացում, քննարկում, հղումը ուղարկել   l.hakobyan@mskh.am-ին:

ԿՐԿՆՈՂՈՒԹՅՈՒՆ

ԹԻՎ,   ԹՎԱՆՇԱՆ,  ԶՈՒՅԳ  և ԿԵՆՏ    ԹՎԵՐ:

  1. Թիվ: Թվիբնութագիր

Թիվը  բաղկացած  է մեկ կամ մի քանի թվանշաններից։ Նախ հիշենք,թե որոնք են  կոչվում թվի թվանշաններ։ Թվագրության մեջ գոյություն ունի  տաս թվանշան՝ 0,1,2,3,4,5,6,7,8,9: Ամենափոքր  թվանշանը 0 — ն է, իսկ ամենամեծը՝ 9: 0 թվանշանով թիվ չի սկսվում։

Բերել օրինակներ …

1.Կազմի՛ր թվեր 1,0,3 թվանշաններով,  այնպես, որ թվանշանները   թվի  գրառման մեջ չկրկնվեն։

2.Բնութագրի՛ր  թվին

4645

1.Քանի՞  նիշ ունի ։

2 Իրարից տարբեր .քանի՞թվանշան ունի:

3.Քանի՞ հազարյակ է պարունակում։

4.Քանի՞ միավոր է պարունակում ։

Լրացուցիչ:

*Գերանը 12 մասի  կտրելու համար , քանի՞  տեղից   պետք է այն սղոցել:

**Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված որ վագոնում է նստած Գայանեն:

Բնագիտություն

մարմիներ  և  նյութեր  առաջադրանք

3.կարող  են  արձյոկ  միատեսակ  լինեն   առարկաները  պատրաստված  լինեն  տարբեր  նյութեփրից բերեք  օ-րինակ  ներ

.սեղան,աթոռ,փայտ

պատ,շենք,քար

4.կարող  են  արձյոկ  միևնույ  նյութից  պատրաստված  լինեն  տարբեր նյութերից  բերեք  օրինակներ

մեդալ,գավաթ.կոպեկ,ոսկի

5.երկնքում  կան   արձյոկ  մարմին  ներ

աստղ  արև  լուսին երկիր