Posted in 2021-2022-Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 20-24.09.2021

  • Բացատրել պետության ձևերը՝

Հանրապետություն – պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիները ընտրվում են որոշակի ժամանակով

Միապետություն – պետական կառավարման ձև, որտեղ իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ

Դաշնություն – պետության կառուցվածքի ձև, որը, որպես կանոն, գոյություն ունի բազմազգ երկրներում

Սահմանադրական միապետություն – միապետություն, որում միապետի իշխանությունը (և՛ ձևական-իրավաբանական, և՛ փաստացի առումով) այնպես է սահմանափակված բարձրագույն օրենքներով (սահմանադրություն ևն) կամ բարձրագույն դատական ատյանների նախադեպային վճիռներով, որ նա չունի պետական իշխանության ոլորտում գերիշխանական լիազորություններ

Նախագահական հանրապետություն – համակարգ, որտեղ նախագահը ունի ավելի շատ լիազորություններ և իրավունքներ

Կիսանախագահական հանրապետություն –  կառավարական համակարգ, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում

Խորհրդարանական հանրապետություն – հանրապետության տեսակ, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ

Բացարձակ միապետություն – բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ

Թեոկրատիա (Աստվածապետություն) – իշխանության ձև, երբ քաղաքական իշխանությունը պատկանում է հոգևորականությունը

  • Բացատրեք հետևյալ հասկացությունները՝

Դեմոկրատիա – ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից 

Օլիգարխիա – Իմպերիալիստների՝ խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի տնտեսական ու քաղաքական տիրապետություն

Տիրանիա – բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձի իշխանություն

Արիստոկրատիա – կառավարման ձև, երբ պետական իշխանությունը պատկանում է արտոնյալ տոհմիկ փոքրամասնությանը

Կլեպտոկրատիա – քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին

Օխլոկրատիա – ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա

Posted in Հայոց Լեզու 2021-2022

Հայոց Լեզու 27.09.2021

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Բառարաններից գտիր և գրիր ձու, ատամ, շտապել, ուղղել, մոտ, մեխ, քաղցած, պանթեիզմ, սկլերոզ, բանկ, դեմագոգ բառերի արևմտահայերենը։

ձու – հավկիթ

ատամ – ակռայ

շտապել – աճապարել

ուղղել – շտկել

մոտ – քով

մեխ – գամ

քաղցած – անօթի

պանթեիզմ – համաստվածություն

սկլերոզ – կարծրախտ

բանկ – դրամատուն

դեմագոգ – ամբոխավար

2. Արևելահայերեն փոխադրիր տրված հատվածը.

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Արևելահայերեն՝

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ քանիսին, սեպտեմբերի երեսունմեկին,― ներեցեք, երեսունին պիտի ասեի, որովհետև սեպտեմբերը երեսուն օր ունի միայն,― մի երկար և ընդարձակ թիկնոցի մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մի մարդ, որ Տրապիզոնի շոգենավից նոր էր դուրս եկել, Ղալաթիո նավամատույցի վրա կանգնած՝ նավակից իր արկղերն էր փորձում հանել։

Տեսնում եք՝ որքան պարզ սկսեցի։ Պատմությունս հետաքրքիր դարձնելու ջանքով և մի քանի հարյուր օրինակ ավել ծախելու համար չասացի, որ այդ օրը սաստիկ քամի էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառնված բազմությունը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակն էր վազում, որ ոստիկանությունը մի աղջիկ էր ձերբակալել և այլ բաներ, որով վիպասանները միշտ իրենց վեպերը սկսում են։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասացի, որովհետև այդ օրը ոչ քամի կար, ոչ անձրև, ոչ խառնված բազմություն և ոչ էլ ձերբակալված աղջիկ։

Այժմ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որը ժամանակակից մի դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր մի զույգ խոշոր և սև աչքերով, մի զույգ հաստ, սև և երկար հոնքերով, մի զույգ մեծ ականջներով և մի զույգ քթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քթով, թեպետ մի զույգ թքերի տեղ կարող էր ծառայել․ դրա մեծությունը շփոթեցրեց ինձ։ Ուներ այնպիսի մի նայվածք, որին եթե պ․ Հ․ Վարդովյանը հանդիպեր իր աչերով, կհարցներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն 24,09,2021

1. Գտիր կրոնական տոնի նկարագրությունը։

Վարդավառը քրիստոնեական տաղավար տոն է՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական  Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում)։ 6-րդ դարում կաթողիկոս Մովսես Բ֊ն (574-604) 551 թվականին Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը։

2. Գտիր բաղաձայնույթի արտահայտությունը։

Ի վեր ի վերայ վարսից, Ծաւալէր ծաղիկ ծովային, Տերեւն տաւիղ տուողին, Շուշանըն շողէր հովտին, Շող շաղով եւ շար մարգարտով:

3. Կարդա Գրիգոր Նարեկացու տաղը, մեկնաբանիր նկարագրությունները, փորձիր պատկերացնել՝ ինչ կապ ունի այս տաղը վարդավառի տոնի հետ։ Կարդա նաև աշխարհաբար փոխադրությունը, համեմատիր գրաբարի հետ։ Գրառում արա Նարեկացու այս տաղի շուրջ։

Այս տաղում Նարեկացին նկարագրել է Վարդավառը, որպես քրիստոնեական տոն: Բանաստեղծը պատկերում է, թե ինչպես է բնությունը կյանք առնում, պայծառանում: Գրաբարն ու աշխարհաբարն իրարից տարբերվում են այնքանով, որ գրաբարում ավելի գեղեցիկ է նկարագրված, հարուստ բառապաշար է օգտագործված, այդպես ավելի հաճելի է կարդալ: Յուրաքանչյուր տողն իրենից պատկեր է ներկայացնում, օրինակ ինչպես են պտուղները

Posted in Հայոց Լեզու 2021-2022, Uncategorized

Հայոց Լեզու 23,09,2021

Բարբառներ և գրական լեզու

1. Կարդա հայերենի բարբառների մասին։ Բլոգումդ գրառիր բարբառների մասին քո տեսակետը. ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բարբառները լեզվի համար։

Բարբառները շատ կարևոր նշանակություն ունեն լեզվի համար, չնայած որ գնալով դրանք կորում են: Կորում են, որովհետև մարդիկ մարզերից տեղափոխվելով Երևան ամաչում են խոսել իրենց բարբառով, մտածում են օտար երևալ: Մենք էլ մեր հերթին դրան այնպես ենք վերաբերվում, որ մարդիկ կարող են իրենց վատ զգալ: Դա գալիս է հասարակությունից, երբ հասարակության մեջ չլինի տարբերություն գյուղացու և քաղաքացու միջև, չլինեն տարօրինակ հայացքներ ուղղված բարբառով խոսացող մարդկանց, մարդիկ այլևս չեն ամաչի խոսել իրենց հարազատ և ավելի հարմար բարբառով:

2. Կարդա գրական հայերենի երկու ճյուղերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի մասին։ Բլոգումդ գրիր երկու գրական լեզուների տարբերությունները։

Արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է, սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։  Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ՝ ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր և այլն։ Իրարից նաև տարբերվում են շաղկապներով, քանի որ արևելահայերենում գործում է այ – է, իսկ արևմտահայերենում՝ այ – ա հնչյունափոխությունը։ Իբրև այդ հնչյունափոխության հետևանք՝ արևելահայերենն ունի էլ, իսկ արևմտահայերենը՝ ալ շաղկապը։ Արևելահայերենի ոչ թե շաղկապի փոխարեն խոսակցական արևմտահայերենում հանդիպում է նաև չէ թէ շաղկապը։

3. Բարբառային հատվածը փոխիր գրական հայերենի։ Գնահատիր՝ ինչ կորցրեց հատվածը։

Մի ժամանակ կատուն դերձակ էր

Իսկ շունը գլխին գլխարկ չուներ,

Միայն գիտեմ, որ որտեղից որտեղ

Գտել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր ձմեռամուտին

Կատվի մոտ տարավ մորթին:

Իմ կարծիքով Բարբառը շատ կարևոր դեր է խաղում բանաստեղծություների մեծ և մեծ իմաստ է տալիս Բանաստեղծության մեջ:Բարբառների մեջ շատ հարուստ և լեցուն բառապաշարներ կան և այդ պաճառով Հովհհանես Թումանյանը ընտրել է հենց գրաբարլե

գրական լեզու

1. Կարդա հայերենի բարբառների մասին։ Բլոգումդ գրառիր բարբառների մասին քո տեսակետը. ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բարբառները լեզվի համար։

Բարբառները շատ կարևոր նշանակություն ունեն լեզվի համար, չնայած որ գնալով դրանք կորում են: Կորում են, որովհետև մարդիկ մարզերից տեղափոխվելով Երևան ամաչում են խոսել իրենց բարբառով, մտածում են օտար երևալ: Մենք էլ մեր հերթին դրան այնպես ենք վերաբերվում, որ մարդիկ կարող են իրենց վատ զգալ: Դա գալիս է հասարակությունից, երբ հասարակության մեջ չլինի տարբերություն գյուղացու և քաղաքացու միջև, չլինեն տարօրինակ հայացքներ ուղղված բարբառով խոսացող մարդկանց, մարդիկ այլևս չեն ամաչի խոսել իրենց հարազատ և ավելի հարմար բարբառով:

2. Կարդա գրական հայերենի երկու ճյուղերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի մասին։ Բլոգումդ գրիր երկու գրական լեզուների տարբերությունները։

Արևմտահայերենի և արևելահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է, սակայն արտասանության մեջ կան մի շարք տարբերություններ։  Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ՝ ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր և այլն։ Իրարից նաև տարբերվում են շաղկապներով, քանի որ արևելահայերենում գործում է այ – է, իսկ արևմտահայերենում՝ այ – ա հնչյունափոխությունը։ Իբրև այդ հնչյունափոխության հետևանք՝ արևելահայերենն ունի էլ, իսկ արևմտահայերենը՝ ալ շաղկապը։ Արևելահայերենի ոչ թե շաղկապի փոխարեն խոսակցական արևմտահայերենում հանդիպում է նաև չէ թէ շաղկապը։

3. Բարբառային հատվածը փոխիր գրական հայերենի։ Գնահատիր՝ ինչ կորցրեց հատվածը։

Մի ժամանակ կատուն դերձակ էր

Իսկ շունը գլխին գլխարկ չուներ,

Միայն գիտեմ, որ որտեղից որտեղ

Գտել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր ձմեռամուտին

Կատվի մոտ տարավ մորթին:

Իմ կարծիքով Բարբառը շատ կարևոր դեր է խաղում բանաստեղծություների մեծ և մեծ իմաստ է տալիս Բանաստեղծության մեջ:Բարբառների մեջ շատ հարուստ և լեցուն բառապաշարներ կան և այդ պա

Posted in Հայոց Լեզու 2021-2022

Հայագիտություն

Հայագիտության համար նշանակալից են եղել հետևյալ աշխատությունները՝ «Հանդես ամսօրյա»-ն Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազեան լեզուի» (հ. 1-2, 1749-69), ապա և Մ. Ավգերյանի, Գ. Ավետիքյանի, Խ. Սյուրմելյանի «Նոր Հայկազեան բառարանը», Մ. Չամչյանի «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ տեառն 1784» եռահատորը, Մ. Ավգերյանի «Լիակատար վարք և վկայաբանութիւն Սրբոց…» մատենաշարը, Ս. Ագոնցի և Ղ. Ինճիճյանի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» երկը:

Հայագիտությունը ուսումնասիրվել է ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի մարդկանց կողմից, որոնցից են Անտուան Մեյեն, Վ. Լանգլուան, Ֆ.Մակլերը, Հայնրիխ Հյուբշմանը, Ֆ. Կոնիբերը, Յոզեֆ Մարկվարտը, ռուսներ՝ Մ. Նիկոլսկին, Յու. Սմիռնովը, Բ. Տուրաևը, Վ. Բարտոլդը, Վ. Բոլոտովը:

Մեյեն «Հայերենի բարբառային դիրքը» (1896 թ.) առաջին հայերենագիտական ուսումնասիրության մեջ, հիմք ընդունելով հայերենի և այլ լեզուների հնչյունական փոփոխությունները, որոշել է հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում, հայերենը համարել առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։ «Դասական հայերենի համեմատական քերականության ուրվագիծ» (1903 թ.) աշխատության մեջ քննության է ենթարկել հայերենի քերականությունն ամբողջությամբ և անդրադարձել հայոց լեզվի պատմական զարգացման ընթացքին, նրա առանձնահատկություններին։ Ձևաբանության հարցերին զուգահեռ քննել է ձևույթների շարահյուսական կիրառությունները («Հետազոտություններ հայերենի համեմատական շարահյուսության վերաբերյալ», 2-րդ հրատարակություն, 1968 թ., տե՛ս «Mémoires de la Société de Linguistique de Paris» ամսագրում) ցեղակից լեզուների համեմատությամբ, այն իր տեսակի մեջ ցարդ միակն է և մեծ ավանդ է հայերենի համեմատական շարահյուսության ուսումնասիրության գործում։ Մեյեն անդրադարձել է հայերենագիտության այլևայլ խնդիրների՝ այբուբենին, ուղղագրությանը, տառադարձությանը, բառաբարդմանը, ստուգաբանությանը, գրել «Հին հայերենի տարրական դասընթաց» (1913 թ., գերմաներեն) դասագիրքը։ Նա հանդես է եկել հայերին հուզող զանազան հարցերի քննությամբ, քննադատել է ցարիզմին (հայկական դպրոցների փակման կապակցությամբ), Թուրքիայի հայաջինջ քաղաքականությունը։

Հայնրիխ Հյուբշման «Զրադաշտական մի երգ» (1872 թ.) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայերենը։ 1873-1875 թվականներին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայերենով։ 1875 թվականին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմաներեն թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հայոց լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվական երևույթներին՝ մշակույթին, մշակութային փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։ Հյուբշմանն ապացուցել է, որ հայերենին իրանական բնույթ տվող բառերը պարսկական փոխառություններ են, իսկ հայերենը իր բնիկ բառապաշարով, հնչյունական և քերականական կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Հետագայում Հյուբշմանն ավելի մանրամասն քննության է ենթարկել հայերենի հնչյունական, քերականական համակարգերը և բառապաշարը։

Մարկվարտի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքը սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմաներեն, 1917 թ.), որը 1902 թ.-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905 թ.-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մարկվարտն ունի բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկական հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726 թ.-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։ Նա նաև պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։

Հայագիտության ձեռքբերումների շարքում արձանագրելի են փիլիլիսոփայության պատմության (Վ. Չալոյան, Հ. Գաբրիելյան, Ս. Արևշատյան), գրի և գրչության (Ա. Աբրահամյան), արվեստի պատմության (Լ. Դուռնովո, Ռ. Դրամբյան, Բ. Առաքելյան, Ա. Մնացականյան), դպրոցի և մանկավարժության պատմության (Մ. Սանթրոսյան, Ա. Մովսիսյան), իրավագիտության (Խ. Սամուելյան), բանասիրության (Մ. Աբեղյան, Կ. Մելիք-Օհանջանյան, Ա. Ղանալանյան), դրամագիտության (Խ. Մուշեղյան), պատմաաշխարհագրության (Ս. Երեմյան, Թ. Հակոբյան, Բ. Հարությունյան, Ա. Հակոբյան) և մի շարք այլ մարզերում կատարված հետազոտություններն ու հրապարակումները։ Հայագիտության առաջընթացին անմասն չմնացին արտասահմանյան կենտրոնները. ձեռագրացուցակներ կազմելու գործում աչքի ընկան Ն. Պողարյանը (Երուսաղեմ), Հ. Ոսկյանը, Օ. Սեքուլյանը (Վիեննա), Ս. Ճեմճեմյանը (Վենետիկ), ուշագրավ հետազոտություններ հրատարակեցին Ռ. Բլեյկը, Ժ. Գարիտը, Պ. Անանյանը, Հ. Պերպերյանը, Վ. Ինգլիզյանը, Յո. Կարստը, Պ. Պետերսը, Ի. Աբուլաձեն, Հ. Քյուրդյանը, Ս. Տեր-Ներսեսյանը, Ն. Գարսոյանը, Կ. Թումանովը, և ուրիշներ։ Նրանց գործը հաջողությամբ շարունակեցին նոր սերնդի հայագետները՝ Ժ.Մ. Թիերին, Ռ. Թոմսոնը, Ժ.Պ. Մահեն, Մ. Սթոունը, Գ. Պլըտյանը, Ժ. Դեդեյանը, Լևոն Զեքիյանը, Կլոդ-Արմեն Մութաֆյանը, Գաբրիելլա Ուլուհոջյանը, Հ. Գևորգյանը, Տ. Գույումճյանը, Ք. Հաննիկը, Յ. Վայդենբերգը, Բ. Կուլին, Բ. Ութիեն և այլք։ Եվրոպական հայագիտության խթանիչ պարագաներից մեկը Փարիզում «Ռեվյու դեզ էթյուդ Արմենիեն» (“Revue des etudes Arméniennes”) տարեգրքի նոր շարքի հրապարակումն է [խմբագիր՝ Ն. Գարսոյան (1987-ից), գործնական քարտուղար՝ Ժ.Պ. Մահե (1977-ից)]։ Գոյություն ունեցող հայագիտական հանդեսներին այս փուլում գումարվեցին նորերը՝ «Գեղարդ», «Շողակաթ», «Հայկազյան հայագիտական հանդես», «Հասկ», «Դի Շտիմե Արմենիենս» (“Die Stimme Armeniens”) երկամսյա թերթ, Կշտադ, Շվեյցարիա), «Արմինիըն Դայջեսթ» (“Armenian Digest”), «Արմինիըն լինգուիսթիքս» (“Armenian Linguistics”), Քլիվլենդ, ԱՄՆ, 1980-ից։

Posted in 2021-2022 Իրավունք

Թուրքիայի իրավունքները

Փարիզ-Գենեևա միությունը 2021 թվականի Հունվարի 15-ին սահմանափակեց քաղաքացիական հասարակության գործունեությունը Թուրքիայում: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին անհապաղ փոխել օրենսդրական այս վերջին փոփոխությունները, որոնք հաստատվել են ՝ չնայած քաղաքացիական հասարակության դերակատարների կոշտ քննադատությանը:

Փոփոխությունները թույլ են տալիս ներքին գործերի նախարարին կասեցնել ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով քրեական պատասխանատվության ենթարկվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատակազմի և (կամ) ղեկավարների գործունեությունը և / կամ, 48 ժամվա ընթացքում դատարանի հաստատմամբ, դադարեցնել համապատասխան մարմինների գործունեությունը: Օրենքը նաև զգալիորեն մեծացնում է վարչական տուգանքները, որոնք վերաբերում են այն կազմակերպություններին, որոնք նվիրատվություններ կհավաքեն առցանց հարթակների միջոցով ՝ առանց իշխանությունների նախնական հաստատման: Այն ներառում է մի քանի այլ դրույթներ, որոնք թույլ են տալիս իշխանություններին անհիմն սահմանափակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում `Հանրապետության Նախագահի կողմից ահաբեկչության ֆինանսավորման համար կազմակերպության ակտիվների սառեցման հնարավորությունը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և աուդիտների թվի ավելացումը: 

Այս օրենքը ոչ միայն խախտում է Թուրքիայի սահմանադրությունը և միջազգային չափանիշները, որոնց Թուրքիան հետևել է, այլ նաև լուրջ մտահոգություններ է առաջացնում քաղաքացիական հասարակության գործունեության հետագա սահմանափակումների վերաբերյալ, որոնք արդեն իսկ հանդիպում են աննախադեպ ճնշումների: Վերջին տարիներին, հատկապես 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, քաղաքացիական հասարակության դերակատարներն ու իրավապաշտպանները շարունակաբար ենթարկվում են ռեպրեսիվ օրենքների և քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական և վարչական վարույթների, որոնք ուղղված են նրանց լռեցնելուն և նրանց աշխատանքին խոչընդոտելուն: Այն համատեքստում, երբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ստիպված են եղել փակել, քրեական արդարադատության համակարգը բազմիցս ենթարկվել է բռնությունների ՝ քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար, քաղաքացիական հասարակության հայտնի դերակատարները բախվել են դատական ​​հետապնդման, դատապարտման և կալանքի ՝ ահաբեկչության հետ կապված շինծու մեղադրանքների հիման վրա: Օրենքը վտանգ է ներկայացնում Թուրքիայում անկախ քաղաքացիական հասարակության գոյության համար:

Ի՞նչն է անօրինական Թուրքիայում:

Անձը հաստատող թղթի բացակայությունը

Բոլոր մարդիկ ՝ քաղաքացիները և ոչ քաղաքացիները, բնակիչները և զբոսաշրջիկները, միշտ պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Ոստիկանությունը պատահական ստուգումներ է իրականացնում, հատկապես մարդաշատ վայրերում, ինչպիսիք են Ստամբուլը և խոշոր մայրուղիները: Տուգանքներ `անձը չպարունակող անձի համար, կարող են կիրառվել, այնպես որ, ամեն դեպքում, կրեք անձնագիր կամ կացության թույլտվություն և վիզայի տպագիր պատճեն:

Որոշ վայրերում ծխելը

Ծխելն արգելված է բոլոր տարածքներում, ներառյալ սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները (կարելի է թույլատրել հյուրանոցի համարում), բարերն ու հասարակական տրանսպորտը, ինչպես նաև մզկիթների և հիվանդանոցների այգիներում: Երբեմն այն արգելվում է որոշակի բացօթյա հանրային միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են արվեստը, մշակույթը կամ սպորտը:

Ապօրինի թմրամիջոցների օգտագործում, պահում կամ առևտուր

Այս ծանր հանցագործությունների համար պատիժը ծանր տուգանք է կամ ազատազրկում `4 -ից 24 տարի ժամկետով:

Թուրք ազգին կամ ազգային դրոշին վիրավորանք հասցնելը, արժույթին վնասելը

Կարևոր է թուրք ազգի կամ թուրքական դրոշի մասին վիրավորական բան չասել կամ նման բաներ չտեղադրել սոցիալական ցանցերում: Քրեական հանցագործություն է նաև թուրքական արժույթի կեղծումը կամ ոչնչացումը: Այս հանցագործությունների համար պատիժը տատանվում է 6 ամսից մինչև 3 տարի ազատազրկման մեջ:

Մզկիթ այցելելիս համեստ չհագնվելը

Ստամբուլում շրջագայությունները ներառում են այցելություններ հմայիչ մզկիթներ `իրենց ցնցող ճարտարապետությամբ: Դրանք միանշանակ արժե այցելել, բայց հիշեք դրես կոդը, որպեսզի չտուգանվեք: Ակնկալվում է, որ կանայք գլուխը ծածկում են շարֆով և հագնում երկարաթև վերնաշապիկ կամ շալ, որը ծածկում է արմունկը և առնվազն կիսաշրջազգեստ կամ ծնկների տաբատ: Տղամարդիկ կարող են կրել կարճաթև շապիկներ, բայց պետք է կրեն երկար տաբատ: Քաղաքավարի լինելու համար խուսափեք մզկիթում աղոթող ու հանգիստ զրուցող մարդկանց առջև քայլելուց:

Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն 14,09,2021

«Կարդում ենք գրաբար» և «Կարդում ենք հայ հին գրականություն» նախագծր

Աշխարհաբարի հետ համեմատած շատ է տարբերվում, բառերը, արտահայտությունները տեղերով փոխված են և այլն: Օրինակ՝ գրաբարում ասվում է աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն, իսկ աշխարհաբարում՝ ծավալվել են աչքերը ծով
առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ
: Աշխարհաբարում հիմնականում գրված է բայը, հետո բնորոշող բառը (Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին), իսկ գրաբարում հակառակը (Հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր):

  • Առանձնացրո՛ւ նկարագրությունները։ Ելնելով այդ նկարագրություններից՝ մեկնաբանիր Նարեկացու վերաբերմունքը նկարագրվողին։

Աչքն ծով ի ծով, Վարսիցն երամից զարդ, Ձեռացն եղիշոյ սարդիատունկ կամարակապ կապէր, Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով, Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթիլ առնոյր։

Ելնելով Նարեկացու նկարագրություններից կարելի է հասկանալ, որ նա վերաբերվում է նկարագրվողին շատ յուրահատուկ կերպով, ինչպես եզակի մի կնոջ: Նկարագրում է նրա արտաքնի յուրաքանչյուր դետալն ամենագեղեցիկ բառերով, համեմատելով նրան բնության տարբեր երևույթների հետ:

  • Կարդա՛ բաղաձայնույթի մասին։ Գտի՛ր բանաստեղծության մեջ բաղաձայնույթի օրինակը, որոշիր՝ ինչ ձայն է առաջանում։

ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր

ծայրից ծաղկանց

սիւնն ի սրտին

Posted in Հայոց Լեզու 2021-2022

Հայոց Լեզու 13,09,2021

  • Տեղեկություններ գտիր հնդեվրոպական լեզվաընտանիքի մասին։ Գտիր հայերենի տեղը։ Գտիր հայերենին ցեղակից լեզուները։ Հետևություն արա հնդևրոպական լեզվաընտանիքի մասին, դրանից առաջացած լեզուների մասին։ Հետևությունդ գրառիր բլոգում։

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։

Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով (գրաբար) ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն (կիլիկյան), որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Եվրոպական մի շարք արևելագետներ, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական (բնիկ) հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։