Posted in Uncategorized

09.09.2019-Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Նախորդ դասարաններում սովորածի կրկնություն.
  • Նախորդ օրվա առաջադրանքի ստուգում։
  • Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը կամ տառակապակցությունը.

Սկսվել էին երկու հարյուր ինսունմեկերորդ օրիմպիական խաղերը. երեք հարյուր ութսունհինգ թվականն էր։ Երեք ամիս առաջ՝ գարնան սկզբին, արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության չորս կողմերը, նույնիսկ նրա սահմաններից դուրս՝ ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը՝ վաղնջականկ ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված, պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի  միջև հաշտությունը տևում էր ավելի քան հարյուր օր։
Հետմիջօրեի արևի կլոր սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա՝ իր ոսկեդեղձան ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա՝ դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։
Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։
Երբ հնչեց եղջերափողը, ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները՝ հուժկու մարմիններով.  նրանք տանում էին կայսեր պատգարակը։

2. Հնչյունափոխություն։ Շեշտափոխության հետ կապված հնչյունափոխություն։ Ձայնավորների հնչյունափոխությունը-

  • ի-ը (սիրտ-սրտալի, օրագիր-օրագրային, ինձ-ընձուղտ, իղձ-ը՚ձալի, քեռակին-քեռակնոջ);  ի-յ (որդի-որդյակ, կղզի-կղզյակ, ալի-ալյակ), ի-սղում (մորթի-մորթապաշտ, մեծահոգի-մեծահոգություն) ; ի+ա — ե (այգի+ա+պան-այգեպան)
  • ու-ը (տուն-տնային, սուտ-ստել), ու-վ (առու-առվակ, ձու-ձվածեղ), ունչ-ընչացք, ու-սղվում է (ամուր-ամրանալ, անասուն-անասնապահ)
  • է-ի (էգ-իգական, էջ-իջնել, կես-կիսել).
  • ը-սղում- կարծ(ը)ր- կարծրանալ, աստ(ը)ղ-աստղային և այլն։

Առաջադրանք

Վերականգնիր անհնչյունափոխ արմատը.

Ընչացք – ունչ, անասնապահ – անասուն, ամրանալ – ամուր, թթվահամ – թթու, խորհրդավոր – խորհուրդ, երեսնամյա – երեսուն, ուրվագիծ – ուրու ,ծաղկաբույր – ծաղիկ, թախծոտ – թախիծ, ընկալել – ունկ, քեռակին – քեռի, նախնական – նախնի, գաղտնապահ – գաղտնիք, հոգեբանություն – հոգի, ոսկեվաճառ – ոսկի, բարեգործ – բարի, կիսամյակ – կես, վիրաբույժ – վերք, վիճաբանություն – վեճ, իջվածք – էջ , վիրահատում – վերք, գիսակ – գես, գիտակ – գետ։

Leave a comment