Posted in 2021-2022-Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն. 20-24.09.2021

  • Բացատրել պետության ձևերը՝

Հանրապետություն – պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիները ընտրվում են որոշակի ժամանակով

Միապետություն – պետական կառավարման ձև, որտեղ իշխանությունն իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է ժառանգաբար՝ սերնդեսերունդ

Դաշնություն – պետության կառուցվածքի ձև, որը, որպես կանոն, գոյություն ունի բազմազգ երկրներում

Սահմանադրական միապետություն – միապետություն, որում միապետի իշխանությունը (և՛ ձևական-իրավաբանական, և՛ փաստացի առումով) այնպես է սահմանափակված բարձրագույն օրենքներով (սահմանադրություն ևն) կամ բարձրագույն դատական ատյանների նախադեպային վճիռներով, որ նա չունի պետական իշխանության ոլորտում գերիշխանական լիազորություններ

Նախագահական հանրապետություն – համակարգ, որտեղ նախագահը ունի ավելի շատ լիազորություններ և իրավունքներ

Կիսանախագահական հանրապետություն –  կառավարական համակարգ, որտեղ նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում

Խորհրդարանական հանրապետություն – հանրապետության տեսակ, որը գործում է կառավարման խորհրդարանական համակարգի ներքո՝ համակարգ, որ նկատի ունի գործադիր և օրենսդիր թևերի իշխանության ոչ հստակ տարանջատմամբ

Բացարձակ միապետություն – բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ

Թեոկրատիա (Աստվածապետություն) – իշխանության ձև, երբ քաղաքական իշխանությունը պատկանում է հոգևորականությունը

  • Բացատրեք հետևյալ հասկացությունները՝

Դեմոկրատիա – ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից 

Օլիգարխիա – Իմպերիալիստների՝ խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի տնտեսական ու քաղաքական տիրապետություն

Տիրանիա – բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձի իշխանություն

Արիստոկրատիա – կառավարման ձև, երբ պետական իշխանությունը պատկանում է արտոնյալ տոհմիկ փոքրամասնությանը

Կլեպտոկրատիա – քաղաքական համակարգ, որը կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին

Օխլոկրատիա – ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա

Posted in Հայոց Լեզու 2021-2022

Հայոց Լեզու 27.09.2021

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

  1. Բառարաններից գտիր և գրիր ձու, ատամ, շտապել, ուղղել, մոտ, մեխ, քաղցած, պանթեիզմ, սկլերոզ, բանկ, դեմագոգ բառերի արևմտահայերենը։

ձու – հավկիթ

ատամ – ակռայ

շտապել – աճապարել

ուղղել – շտկել

մոտ – քով

մեխ – գամ

քաղցած – անօթի

պանթեիզմ – համաստվածություն

սկլերոզ – կարծրախտ

բանկ – դրամատուն

դեմագոգ – ամբոխավար

2. Արևելահայերեն փոխադրիր տրված հատվածը.

Հազար ութը հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշեր՝ քանիին, սեպտեմբերի երեսունը մեկին,― ներեցեք, երեսունին պիտի ըսեի, վասնզի սեպտեմբերն երեսուն օր միայն ունի,― երկար և ընդարձակ թիկնոցի մը մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մարդ մը, որ Տրապիզոնի շոգենավեն նոր ելած էր, Ղալաթիո նավամատույցին վրա կայնած՝ նավակե մը յուր սնդուկները հանել կաշխատեր։

Կը տեսնեք՝ որչափ պարզությամբ սկսա։ Պատմությունս հետաքրքրական ընելու ջանքով և անկից քանի մը հարյուր օրինակ ավելի ծախելու համար չըսի, թե նույն օրն սաստիկ հով մը կար, թե տեղատարափ անձրև կուգար, թե խառն բազմություն մը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակը կը վազեր, թե ոստիկանությունն աղջիկ մը ձերբակալած էր և այլն խոսքեր, որովք վիպասաններն կսկսին միշտ իրենց վեպերը։ Ես ալ կրնայի ըսել այս ամենը, բայց չըսի, որովհետև նույն օրն ոչ հով կար, ոչ անձրև, ոչ խուռն բազմություն և ոչ ձերբակալված աղջիկ մը։

Արդ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որ ժամանակակից դեպք մ՚ է։

Այս ճամփորդն օժտված էր զույգ մը խոշոր և սև աչքերով, զույգ մը հաստ, սև և երկար հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քիթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քիթով, թեպետ և բայց զույգ մը քիթերու տեղ կրնար ծառայել․ անոր մեծությունը սխալեցուց զիս։ Ուներ այնպիսի նայվածք մը, որուն եթե պ․ Հ․ Վարդովյան հանդիպեր յուր աչերով, կը հարցուներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։

Արևելահայերեն՝

Հազար ութ հարյուր յոթանասուն․․․ չեմ հիշում՝ քանիսին, սեպտեմբերի երեսունմեկին,― ներեցեք, երեսունին պիտի ասեի, որովհետև սեպտեմբերը երեսուն օր ունի միայն,― մի երկար և ընդարձակ թիկնոցի մեջ փաթաթված միջահասակ և գիրուկ մի մարդ, որ Տրապիզոնի շոգենավից նոր էր դուրս եկել, Ղալաթիո նավամատույցի վրա կանգնած՝ նավակից իր արկղերն էր փորձում հանել։

Տեսնում եք՝ որքան պարզ սկսեցի։ Պատմությունս հետաքրքիր դարձնելու ջանքով և մի քանի հարյուր օրինակ ավել ծախելու համար չասացի, որ այդ օրը սաստիկ քամի էր, որ տեղատարափ անձրև էր գալիս, որ խառնված բազմությունը հետաքրքրությամբ դեպի Ղալաթիո հրապարակն էր վազում, որ ոստիկանությունը մի աղջիկ էր ձերբակալել և այլ բաներ, որով վիպասանները միշտ իրենց վեպերը սկսում են։ Ես էլ կարող էի ասել այս ամենը, բայց չասացի, որովհետև այդ օրը ոչ քամի կար, ոչ անձրև, ոչ խառնված բազմություն և ոչ էլ ձերբակալված աղջիկ։

Այժմ, առանց կասկածելու հավատացեք պատմությանս, որը ժամանակակից մի դեպք է։

Այս ճամփորդն օժտված էր մի զույգ խոշոր և սև աչքերով, մի զույգ հաստ, սև և երկար հոնքերով, մի զույգ մեծ ականջներով և մի զույգ քթեր․․․ չէ՛, չէ՛, մեկ քթով, թեպետ մի զույգ թքերի տեղ կարող էր ծառայել․ դրա մեծությունը շփոթեցրեց ինձ։ Ուներ այնպիսի մի նայվածք, որին եթե պ․ Հ․ Վարդովյանը հանդիպեր իր աչերով, կհարցներ այդ մարդուն․ «Ի՞նչ ամսական կուզես՝ թատրոնիս մեջ ապուշի դեր կատարելու համար»։