Posted in Uncategorized

Քննարկում դրույթների շուրջ

Դասարանում մենք քննարկեցինք երկու դրույթ կապված կրթության հետ: Առաջին դրույթը վերաբերում էր նրան, որ դպրոց գան միայն նրանք, ովքեր լավ սովորում են: ԱՅդ դրույթի հետ ես միանշանակ համաձայն չեմ, որովհետև նախ չկա այդպիսի սահման լավ և վատ, ոչ ոք չի կարող դա որոշել, յուրաքանչյուրն ի չափով է սովորում, երկրորդ այդպես չսովորողը այդպես էլ չի սովորի, իսկ դպրոց գալով նա կարող է մոտիվացվել, թեկուզ քիչ, բայց մի քանի բան սովորել, բացի այդ դպրոցը շատ մեծ դեր ունի մեր կյանքում, մենք չենք կարող հրաժարվել դպրոցից, քանի որ դրանից կտուժի սոցիալականությունը, շփումները, կյանքի փորձը, որը մենք ձեռք ենք բերում, ինքնուրույն ենք դառնում: Նաև այն փաստը պետք է հաշվի առնել, որ դպրոցը մեզ միիայն գիտելիք չի տալիս, այլ նաև կրթում է մեզ, պատրաստում կյանքին և այլն: Երկրորդ դրույթը վերաբերվում էր համալսարանում չսովորելուն, որի հետ ես համաձայն եմ այն պատճառով, որ կան մասնագիտություններ, որոնք կարող ես անցնել կուրսերով ընդամենը մի քանի ամսում կամ մեկ տարում և դառնալ շատ լավ մասնագետ: Իհարկե դա չի կարող վերաբերվել մանկավարժությանը, բժշկությանը, բնականաբար դրանց համար տարիների տանջանք է հարկավոր, բայց մյուս մասնագիտությունները հեշտ կարող ես ձեռք բերել շատ ավելի քիչ ժամանակահատվածում: Խնդիրն այն է, որ շատ գործակալություններում, երբ դու չես ունենում բարձրագույն կրթություն ասվածը, լուրջ չեն վերաբերվում, հնարավոր է աշխատանքի չընդունեն և այլն:

Դրույթ՝ Ավագ դպրոցում պետք է սովորողն ընտրի իր դասացուցակը

Ես առաջարկում եմ քննարկել այս դրույթը: Իհարկե մեր դպրոցում այդպես է, մենք ենք ընտրում մեզ հետաքրքրող և պետքական առարկաները, բայց ես կարծում եմ, որ այդ ծրագիրը պետք է սկսվի կիրառվել բոլոր դպրոցներում, որպեսզի սովորողներին նախ ավելի հեշտ լինի, իսկ հետո հետաքրքիր: Իմ կարծիքով մենք միջնակարգ դպրոցում բոլոր առարկաներն ուսումնասիրելով, ստանում ենք բավարար գիտելիք, պատկերացում կազմում ենք այդ առարկայի շուրջ և արդեն կարող ենք հետագայում ընտրել այն մեզ հետաքրքիր է, թե՝ ոչ: Հիմնականում մեծահասակները միշտ դեմ են լինում պատճառաբանելով, որ այդ առարկաները մեզ պետք կգան կյանքի ինչ-որ փուլերում, դա զարգացնում է և այլն, բայց, եթե մի առարկա սովորողին չի հետաքրքրում, նախ նա դա ինչքան էլ սովորի, ապագայում հաստատ չի հիշելու, երկրորդ ավելի արդյունավետ կլինի, երբ ժամանակը, ուշադրությունը կենտրոնացնես մի քանի բանի վրա, որոնք քեզ անհրաժեշտ և հետաքրքիր են, քան ժամանակդ ծախսես այն առարկաների վրա, որոնք քեզ հետագայում պետք չեն գալու և չես էլ հիշելու: