Posted in 2019-2020 Գրականություն

Գրականություն 18.09.2020

Գրականություն. 18.09.2020

Posted on 

  1. Կարդա Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գրքի հերթական հոդվածը

Դեմքի ուղղությա՞մբ, թե դեպի աջ

Երբ լսենք առա՜ջ հրամանը, մենք, առանց վայրկյան անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը։ Եվ այստեղ զարմանալի ոչինչ չկա։ Սակայն մեր հեռավոր նախնիները, եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ։ Որովհետև առաջ (= առ +աջ) ստուգաբանորեն նշանակում է «դեպի աջ»։

Այդ ինչպե՞ս պատահեց, որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։

Իմաստի այս անցումը սովորական երևույթ է ոչ միայն հայերենի, այլև ուրիշ լեզուների համար. ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է նաև «ուղիղ», «ճիշտ», անգամ «ճշմարիտ»։ Համեմատեք. правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right /ռայթ/, ֆրանսերեն droit /դղուա/, պահլավերեն ռասաթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել («ճիշտ կողմը շուռ տալ»), գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ») արտահայտությունները, հենց ինքը՝ հաջողություն բառը։ Եվ ընդհակառակը, ձախ փոխաբերաբար նշանակում է «ոչ ճիշտ», «ձախորդ»։ Ձախել, գործերը ձախ գնալ, ձախողվել, ձախորդություն…

Ով գիտե, գուցե «աջ» >«ուղիղ», «ճիշտ» անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է, որ առաջ (առջև), առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

2. Առաջադրանք

  • Քանի՞ լեզվի մասին խոսք կա այս տեքստում։

Տեքստում խոսվում է 5 լեզվի մասին՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պահլավերեն:

  • Ի՞նչ է նշանակել հին հայերենում առաջ բառը։ Հանդիպե՞լ եք նույն իմաստը ժամանակակից հայերենում։

Առաջ բառը հին հայերենում նշանակել է դեպի աջ, սակայն ժամանակակից հայերենում նույն իմաստով չեմ հանդիպել:

  • Տեքստից գտիր երեք հնչյունափոխված բառ, բացատրիր՝ ինչ հնչյունափոխություն է տեղի ունեցել։

Մտածել – միտ

Ընկալում – ունկ

Ճշմարիտ – ճիշտ

  • Գրիր սովորական, ծանոթ, ձախորդ, ճիշտ բառերի հականիշները։

Սովորական – արտասովոր

Ծանոթ – օտար

Ձախորդ – հաջողակ

Ճիշտ – սխալ

  • Տեքստում գտիր հոգնակի գոյականները, բացատրիր դրանց կազմությունը։

Քայլեր – քայլ+եր

Նախնիներ – նախնի+ներ

Լեզուներ – լեզու+ներ

Իմաստներ – իմաստ+ներ

Արտահայտություններ – արտահայտություն+ներ

Մի վանկ ունեցող բառերը հոգնակիի ժամանակ ստանում են եր վերջավորությունը, իսկ երկու և ավել վանկ ունեցողները՝ ներ:

  • Նշիր վայրկյան, նախնի, հրաման, հաջողություն գոյականների հոլովումները։

Վայրկյան – վայրկյանի

Նախնի – նախնիի

Հրաման – հրամանի

Հաջողություն – հաջողության

Posted in Էկոլոգիա 2022-2023

Էկոլոգիա

  1. Մուլտֆիլմի առանցքային գաղափարը:

    Ես կարծում եմ, իմաստը նրանում էր,որ պետք է օգնել եթե ունեք հնարավորություն, ոչթե իր շահի համար գործի:
  2. Ի՞նչ եք հասկանում շրջակա միջավայր ասելով



    Շրջքկա միջավայր ասելով ես հասկանում եմ իմ շրջապատը և ինչ է իմ կողքերը:
  3. Ձեր կարծիքով, ո՞վ է պատասխանատու շրջակա միջավայրի որակի համար, հիմնավորել ցանկացած պատասխան



    Ես կարծում եմ միայն պետությունը, միայն նրանք են որոշում ինի կլինի:
  4. Գրել, ինչպիսի փոփոխությունների է  ենթարկվել շրջակա միջավայրը վերջին 100 տարում:

    Ես կարծում եմ այս 100 տարվա ընդհացկում բնությունը գնացել է միայն դեպի վատը:
  5. Եթե ես լինեի կղզու բնակիչը

    Ես կանեի ինչպես հերոսը, օգնություն կփորձեի գնտել: