Posted in 2021-2022 Պատմություն

Երիտթուրքեր

Երիտթուրքերը թուրքական բուրժուազիայի ներկայացուցիչներ էին և հակասուլթանական շարժում սկսել էին դեռևս 1889-ին Կ. Պոլսում’ ստեղծելով «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» կազմակերպությունը (1908-ից’ «Միություն և առաջադիմություն» կուսակցություն.): Նրանց հետ համաձայնության են եկել տերության հպատակների քաղ. կազմավորումները, այդ թվում’ ՀՅԴ կուսակցությունը’ աբդուլհամիդյան վարչակարգը տապալելու և սահմանադր. կարգեր հաստատելու համար:

Նորաստեղծ խորհրդարանում (մեջլիս) քվե են ստացել նաև հայերը (10 տեղ): Եղել են անձի ազատությունների, ազգերի իրավահավասարության, եղբայրության կարգախոսներ: Սակայն նոր իշխանությունները շատ շուտով հրաժարվել են իրենց խոստումներից և շարունակել օսմանիզմի քաղաքականությունը, առաջ են քաշել պանթյուրքիզմի և պանիսլամիզմի ծրագրերը: 1909-ի մարտի 31-ին Աբդուլ Համիդ ll-ը հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց է ար վել և աքսորվել: Երիտթուրքերը գահ են բարձրացրել նրա եղբորը’ Մահմեդ V-ին:

Ամրապնդելով իրենց իշխանությունը` երիտթուրքերը կազմակերպել են հայկական կոտորածներ: 1909-ի ապրիլի 1-ին Ադանայի վիլայեթի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկ. թաղամասեր և սկսել կոտորածը (տևել է 3 օր): Կազմակերպվել է դիմադրություն’ Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ: Կարգ ու կանոնը «վերականգնելու» պատրվակով Արևելյան Թրակիայից բերված երիտթուրք. զորքերի հայտնվելը Ադանայում ապրիլի 12-ին նոր ուժով է բորբոքել կոտորածները:

երիտթուրքեր Ադանա

 Հաճն քաղաքի հայությունը Ներսես վարդապետի գլխավորությամբ 12 օր դիմադրել է թուրքական բազմահազար ուժերին: հ վերջո, Մերսին քաղաքում Անգլիայի հյուպատոսի ջանքերով դադարեցվել է Հաճնի պաշարումը: Ջարդարարներին համառ դիմադրություն է ցույց տվել Սիս քաղաքի և Դյորթ Յոլ ու Շեյխ Մուրատ գյուղերի հայությունը: Մարաշ քաղաքի իշխանությունները, երկյուղելով զեյթունցիների պատասխան հարձակումից, տեղի հայության նկատմամբ բռնություններ չեն գործադրել:

երիտթուրքեր

 Կոտորածներ են տեղի ունեցել նաև Կիլիկիայի այլ վայրերում, ոչնչացվել են բազմաթիվ հայկական բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 30 հազար հայ, շուրջ 20 հազարըը’ Ադանայի վիլայեթում, որտեղ հայերի նյութական կորուստը կազմել է 20 միլիոն թուրքական լիրա:

 1911-ին կուսակցության Սալոնիկի համագումարում երիտթուրքերը որոշել են կայսրության տարածքում բնակվող ոչ թուրք մահմեդականներին թուրքացնել, իսկ քրիստոնյաներին’ ոչնչացնել:

երիտթուրքեր

 1912-ին սկսվել է Բալկանյան 1-ին պատերազմը. Օսմանյան կայսրության դեմ պատերազմել են դաշինք կազմած Բուլղարիան, Սերբիան, Չեռնոգորիան և Հունաստանը: Բուլղարական զորքերի կազմում Գարեգին Նժդեհի և Անդրանիկի գլխավորությամբ կռվել է նաև հայկական կամավոր վաշտ (270 մարդ, լուծարվել է 1913-ի մայիսի 28-ին): Բազմաթիվ ռազմիկներ ու սպաներ արժանացել են բուլղարական կառավարական պարգևների:

 Պատերազմում Թուրքիայի պարտությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայկական հարցի վերարծարծման համար: 1912-ի հոկտեմբերի. 2-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի) Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով – Դաշկովի միջոցով դիմել է ցար. կառավարությանը’ խնդրելով միջամտել ու աջակցել վերստին Արևմտյան. Հայաստանի բարենորոգումների հարցին անդրադառնալու համար: Միաժամանակ նա հատուկ կոնդակով եգիպտահայ հաս-քաղ. գործիչ Պողոս փաշա Նուբարին լիազորել է պաշտպանել Հայ դատը եվրոպական պետությունների առջև: Ռուսական կառավարությունը տերություններին է ներկայացրել հայկ. բարենորոգումների իր նախագիծը, որը 1913-ի հուլիսի 3-24-ին քննարկվել է Կ. Պոլսի դեսպանաժողովում:

 Նախագիծը, որը կազմել էր ռուս, դեսպանության առաջին թարգման Անդ րեյ Մանդելշտամը’ 1895-ի մայիսյան ծրագրի (Մայիսյան բարենորոգումներ) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկել է հայկ. 6 վիլայեթից [էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սեբաստիա (Սվազ)] ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանահպատակ կամ, որ ավելի գերադասելի էր, եվրոպացի, որը նշանակվելու էր 5 տարի ժամկետով’ մեծ տերությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանելու նահանգի ողջ գործադիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաև դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան ենթարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նահանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և 6 խորհրդականներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)’ ընտըված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաներն ունենալու էին հավասար տեղեր:

երիտթուրքեր

 Այդ սկզբունքը պահպանվելու էր նաև նահանգի բոլոր պաշտոնների բաշխման ժամանակ’ ներառյալ դատավորները, ոստիկանությունը և ժանդարմերիան: Օրենքները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին 3 հիմնական լեզուներով’ թուրքերեն., հայերեն և քրդերեն: Յուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր ազգային դպրոցները: Անձեռնմխելի են համարվել 1860-ի Ազգային սահմանադրությամբ հայերին տրված իրավունքներն ու արտոնությունները: Նախատեսվել է նաև արձակել քրդական«համիդիե» հեծելագնդերը, վերադարձնել հայերից խլած հողերը կամ փոխհատուցել (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալկաններից գաղթած մահմեդականներ) բնակեցումը Հայկական նահանգում: Տերությունները պետք է հետևեին որոշումների կատարմանը:

 Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայնել են ռուսական ծրագրին, իսկ Եռյակ միության պետությունները և հատկապես Գերմանիան վճռականորեն ընդդիմացել են նրա հիմն, դրույթներին և առաջարկել քննարկման համար հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահանջում էր վիլայեթների կազմակերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափել օտարերկրյա հսկողությունից:

Բարենորոգումների հարցի շուրջ ստեղծվել է դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմանական խմբավորման ճնշման և իր «դաշնակիցների» կրավորական աջակցության պայմաններում տեղի է տվել: Այդուհանդերձ, Ռուսաստանին հաջողվել է Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ պարտադրել մի համաձայնագիր (ստորագրվել է 1914-ի հունվարի 26-ին), որով Արևմտյան Հայաստանը բաժանվում էր 2 հատվածի (առաջինում’ էրզրում, Տրապիզոն, Սեբաստիա, նահանգապետ’ հոլանդացի Վեստենենկ, երկորդում’ Վան, Բիթլիս, Թարբերդ, Դիարբեքիր, նահանգապետ’ նորվեգացի Հոֆ), իսկ կառավարումը հանձնվում էր մեծ տերությունների հավանությամբ նշանակված 2 օտարերկրյա նահանգապետ- ների: Համաձայնագիրն անբավարար էր և հայերին չէր տալիս ինքնավարության այն իրավունքները, որոնք նախատեսվել էին ծրագրում, սակայն նպաստավոր պայմաններ էր ապահովում թուրք, լծից Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: 1914-ի գարնանը նահանգապետները’ Վեստենենկը և Հոֆը, նոր էին ժամանել Հայաստան, երբ սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18): Երիտթուրքական կառավարությունը համաձայնագիրը չեղյալ է հայտարարել: