Posted in Uncategorized

Պատմություն 06․10․2020

առաջադրանք՝ Մշակույթ հասկացությունը և սահմանումները 4 հատ

կենսապահովման մշակույթ, արդատրական մշակույթ, սոցյոնոռմատիվ մշակույթ, հումոնիտար մշակույթ։

Մշակույթ՝

Մշակությը դա երկրի քաղաքացիների ապրելակերպն է, զբախմունքը, նախասիրությունները և աշխատանքը: Գիտությանը հայտնի են մշակույթի մի քանի մոդելներ, երկմաս մոդելներ-հքևոր և նյութական: Քառամաս մոդել, ըստ քառամաս մոդելի մշակույթը բաժանվում է հետևյալ բաղադրիչների՝ քենսապահովման մշակույթ, արտադրական մշակույթ, հումանիտար մշակույթ և սոցիոնորմատիվ մշակույթ: Այս բոլոր բաղադրիչները փողկապակցված են միմիանց հետ: Բոլոր տեսակի մշակույթները ունեն երկու բնորոշում՝ զանգվածային մշակույթ (մասայական) և էլիտար մշակույթ:

Սահմանում՝

  1. Մշակույթը արագորեն վերափոխում է շրջակա միջավայրը, հասարակությունը, մարդկանց կենցաղը, այդ իսկ պատճառով այն գնահատվում է որպես կենսագործունեության ստեղծագործական գործոն:
  2. Մարդը փորձում է հասկանալ, թե որտեղի±ց են ընդհանրապես ծայր առնում անհատապես հեղինակ չունեցող ավանդույթները, ինչո±ւ են մշակութային զարգացումների հետևանքները անկանխատեսելի, ինչպիսի±ն են ժամանակակից մարդկային քաղաքակրթության զարգացման արդյունքները:
  3. Հաճախ մշակույթ սահմանում են որպես <<երկրորդ բնություն>>: Այս ըմբռնումը սկզբնավորվել է դեռևս անտիկ Հունաստանում, անտիկ փիլիսոփա Դեմոկրիտի կողմից:

  1. Նկարագրական. թվարկվում են մշակույթի առանձին տարրեր և դրսևորումներ: Օրինակ՝ մշակույթը սոցիալական նորմերի, օրենքների, ավանդույթների, սովորույթների ամբողյություն է:
  2.  Մարդաբանական. մշակույթը համարվում է մարդու գործունեության արդյունք, մարդու կողմից ստեղծված երկրորդ բնություն,որը հակադրվում է առաջին բնությանը:
  3. Արժեքային. մշակույթը դիտվում է որպես մարդու կենսագործունեության , նրա կողմից ստեղծված իրողությունների որակական բնութագիր: Այստեղ առաջատար են համարվում հոգևոր արժեքները, որովհետև նյութական, առարկայական աշխարհը մշակույթի երևույթ է դառնում միայն այնքանով, որքանով արտահայտում, խորհրդանշում է հոգևոր սկիզբը:
  4. Գործունեութենական-տեխնոլոգիական, մշակույթը ներկայացվում է որպես մարդկանց գործունեության որոշակի եղանակ, տեխնոլոգիա:
  5. Նորմատիվ. մշակույթը համարվում է  սոցիալական նորմերի, օրենքների, կանոնների, սովորույթների, ավանդույթների համախմբություն:
  6. Հարմարվողական /ադապտացիոն/. մշակույթը ներկայացվում է որպես միջավայրին հարմարվելու՝ մարդու գործունեության  հատուկ ձև:
  7. Պատմական. մշակույթը դիտվում է որպես հասարակության պատմական արդյունք, որմ առաջանում է մարդկության սոցիալական փորձի փոխանցման միջոց:
  8. Նշանային. մշակույթը ներկայացվում է որպես հասարակության կողմից ստեղծվող և օգտագործվող նշանների համախմբություն:
  9. Խաղային. մշակույթը ընկալվում է որպես որոշակի խաղ, որի մեջ մտնող մարդիկ պահպանում են խաղի կանոնները / այստեղից էլ դեռ հնուց եկող այն ըմբռնումը, թե կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան, և յուրաքանչյուր ոք այս կյանքում խաղում է իրեն տրված դերը/:
  10.  Խորհրդանշանային. մշակույթը սահմանվում է որպես որոշակի խորհրդանշանների /սիմվոլների/ համախմբություն:
  11.  Ազգային-ժողովրդական. մշակույթ է համարվում ազգի, ժողովրդի նվաճումների և ստեղծագործությունների համախմբությունը:
  12.  Կատարելության բնութագիր. մշակույթը բնութագրվում է որպես մարդկային գործունեության որևէ բնագավառի, ոլորտի կատարելության աստիճան /խոսքի, մտածողության, վարքի կուլտուրա և այլն:
  13.  Գյուղատնտեսական-հողամշակութային. մշակույթը համարվում է գյուղատնտեսական բույսերիմշակման տարատեսակ /այգեգործական կուլտուրա, արևադարձային կուլտուրաներ և այլն/ :
  14.  Հումանիստական. մշակույթը ընդունվում է որպես կրթվածության, դաստիարակվածության, բարեկրթության հոմանիշ:
  15.  Վարքագծային. մշակույթը դիտվում է որպես մարդկանց վարքագիծը կարգավորող-կազմակերպող կանոնների համախմբություն:
  16.  Սիներգետիկական. մշակույթը գնահատվում է որպես բաց, գործառնական, պատմականորեն զարգացող և ինքնակառավարվող համակարգ:

ինչ է քաղաքակրթությունը, քաղաքակրթության սահմանումները 4 տեսակ , տեսակները 4 հատ

Քաղաքակրթություն՝

Քաղաքակրթությունը սկզբնական շրջանում սահմանվում էր որպես բարբարոսությանը հաջորդած հասարակական զարգացման փուլ (Մորգան, Էնգելս)։  Քաղաքակրթությունը, ըստ այդմ, հասարակական և քաղաքական կացություն է, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում էր նախնադարյան վիճակից: Քաղաքակրթություն հասկացության մեկ այլ համատեքստ երևան է եկել 18-րդ դարում՝ մշակույթ հասկացության հետ սերտորեն կապակցված։ Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչները քաղաքակիրթ են համարել բանականության եւ արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։

Սահմանում՝

1․ Որտեղ կա մարդ, այնտեղ նաև կա քաղաքակրթություն։
2․ Քաղաքակրթությունն այսպիսով, մարդկային հասարակության մշակութային ընդհանրությունների բարձրագույն ձևն է և մշակութային նույնականացման ամենալայն աստիճանը, որով մարդը տարբերվում է մյուս կենսաբանական էակներից:
3․ Քաղաքակրթությունը համարվում է մշակութային ամբողջության բարձրակետ: Գյուղերը, շրջանները, էթնիկ խմբերը, ազգությունները, կրոնական խմբերը, բոլորն ունեն ձևավորված մշակույթ:
4․ Քաղաքակրթությունը դա մշակութային տարածության շրջան է, որն իր մեջ ներառում է մշակութային բնութագրի և յուրահատկությունների խառնուրդ։
5․ Քաղաքակրթությունը մշակույթի անխուսափելի ճակատագիրն է… առավել արտաքին և արհեստական վիճակը, որը կարող է կրել զարգացած, տարաբնույթ մարդը։
6․ Քաղաքակրթությունը հասարակական և քաղաքական կացություն է, որը մարդկային հասարակության զարգացման բարձր մակարդակով տարբերվում էր նախնադարյան վիճակից:
7․ Ֆրանսիացի իմաստասեր-լուսավորիչները քաղաքակիրթ են համարել բանականության եւ արդարամտության սկզբունքների վրա հիմնված հասարակությունը։
8․ Որոշ փիլիսոփաներ, քաղաքակրթություն ասելով հասկանում են մարդկային հասարակության մեջ գոյություն ունեցող օրենքների, հոգեւոր եւ բարոյական չափորոշիչների, գիտության, արվեստի եւ փիլիսոփայության կատարելագործում, առաջընթաց:
9․ Մի շարք պեսիմիստ պատմաբաններ, համարում են, որ քաղաքակրթություն, դա հետընթաց է, զարգացման դադար ու անկում:
10․ Գերմանացի փիլիսոփա Օսվալդ Շպենգլերը, եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ իր հիմնական աշխատությունը անգամ անվանել է ՙԵվրոպայի մայրամուտը՚:

դասը էջ 20-21

Leave a comment