Posted in 2020-2021 Գրականություն

Գրականություն 24.09.2020

Կարդում ենք գրաբար. հայ հին գրականություն

1. Կարդա նույն գրքից «Ծեր ոմն եւ մահ» առակը։ Վերածիր աշխարհաբարի։

Օրերից մի օր անտառում մի ծերունի փայտ էր կոտրում, բարձրացնում է, որպեսզի դնի ուսին և տանի տուն, ճանապարհին կանգնում է, բեռը ցած է դնում և սկսում է օգնության կանչել մահին: Այն ժամանակ դեմ դիմաց է կանգնում մահը և հարցնում նրան, թե ինչու է նրան կանչել: Ծերունին վախենալով պատասխանում է.

-Որպեսզի օգնես ինձ այդ բեռը շալակել:

Առակս ցուցանում է, որ ամեն մարդ պետք է սիրի իր կյանքը, անգամ եթե թշվառ է:

2. Մեկնաբանիր առակը։

Այս առակը կյանքի մասին է, այն կյաքի, որը մեզ շնորհվել է մեկ անգամ և այդ կյանքը մենք պետք է ապրենք սիրելով, ճիշտ է կարող է այդ ճանապարհները լինեն դժվարություններով բայց մեկ է պետք է սիրենք մեր կյանքը։

Leave a comment