Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ

Աշխարհ եկա, բայց իմ գալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Անփառունակ իմ գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ,
Ու ոչ ոքից չլսեցի խելքը գլխին պատասխան,
Թե իմ գալուց ու գնալուց այս աշխարհին ի՞նչ օգուտ:

Ես եկա  աշխարհ։ Սկզբից ինձ համար աշխարհը շատ տարօրինակ էր երևում, բայց  երբ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր», իմ տեսանկյունը աշխարհի մասին փոխվեց և իմ  մտածելու վերլուծելու ձևը ավելի լավ եղավ։ Մինչդեռ «Մխիթար Սեբաստացու» կրտսեր դպրոցում էի, ինձ թվում էր՝ այս կյանքում մարդիկ չեն քննարկում ամեն հարցը, այսինքն՝ ես մեջբերում կանեմ՝ այստեղ են ասել՝ 7 անգամ  չափիր, մեկ անգամ կտրիր։  Իսկ երբ տեղափոխվեցի Միջին դպրոց, ինձ ավելի հասուն զգացի և սկսեցի ավելի լավ մտածել։ Ինձ համար շատ կարևոր է իմ կյանքում, որ իմ ընկերները լինեն միշտ իմ կողքին և չթողնեն դժվարին պահին։ Միջինում ինձ հանդիպած ընկերները շատ լավն են և կուզեմ իրենց հետ հավերժ շփվել։ Իմ կյանքում շատ սխալներ եմ անում,  բայց փորձում եմ շտկել։ Լինում են  ժամանակներ, որ հենց իմ  ընկերներն են ինձ ուղղություն ցույց տալիս։ Եվ չեմ սիրում, որ իմ սխալների համար ընկերներս են  իրենց գլուխը կախում։ Ես ասում եմ՝ ես եմ սխալ արել, ես էլ իմ սխալները կշտկեմ։ Ես իմ  կյանքում աշխատում եմ այնպես ապրել, որ իմ Մոր  աչքերից երբեք արցունք չգա և միշտ հպարտ քայլի։

Leave a comment