Posted in ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Եռօրյա ճամբար դեպի Դիլիջան

Մենք մենկնելու էինք, Եռօրյա ճամբար դեպի Դիլիջան: Մեզ նախապես հանձնարարված է ուսումնասիրել Դիլիջանի վանքերը: Մենք մտնելու ենք Մաթոսավանք, Գոշավանք, Ջուխտակ վանք, . Սբ Աստվածածին եկեղեցի,

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

և Հաղարծինի վանք:

Մի փոքր տեղեկություններ այդ վանքերի մասին:

Մաթոսավանք

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f

Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիսարևմուտք, Բլդան գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավարևելք տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:

Գոշավանք

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-1

Տավուշի մարզի Գոշ գյուղում՝ Գետիկ գետի վտակի ափին է գտնվում 12-13-րդ դդ. կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոններից մեկը՝ Նոր Գետիկ (Գոշավանք) վանքային համալիրը։

Երկրաշարժից փլված Գետիկ վանքի փոխարեն 1188 թ.-ին իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ հիմնադրել է նշանավոր գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը (1120-1213)՝ անվանելով Նոր Գետիկ։ Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմություն» աշխատությունում վկայում է, որ վանքի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը (1191-1196 թթ.), կառուցվել է ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզուխաթունի ու նրա եղբայրների օգնությամբ։ Այն գմբեթավոր դահլիճ տիպի կառույց է՝ արևելքից երկու կրկնահարկ խորաններով, արևմուտքից և հյուսիսից՝ մուտքերով։ Արևելյան և հարավային պատերը մշակված են «հայկական խորշերով» (եռանկյունաձև կտրվածքի), հաստաբուն թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով։ Եկեղեցու՝ ավելի ուշ կառուցված գավթի ճարտարապետը եղել է Մխիթար Հյուսնը։ Գավիթը (1197-1203 թթ.) չորս սյուներով կենտրոնակազմ գավիթների հիմնական տիպին է պատկանում։ Արևելյան երկու անկյուններում ունի երկհարկանի խորաններ։ Գոշավանքի գավիթը ձևով և կառուցվածքային տարրերով, Սանահինից հետո, նշանավորում է

իր տիպի զարգացման հաջորդ քայլը՝ նախապատրաստելով Հաղարծնի և Կեչառիսի նույնատիպ կառույցները

Ջուխտակ Վանք

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-2

ուխտակ վանքը հիմնադրվել է 12-13 դարերում: Բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից և շուրջը տարածված գերեզմանոցից։ Աոաջինը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՝ կառուցվել է 12 դ։ Գմբեթավոր է։ Մյուսը` Ս. Աստվածածինն է, որը կառուցվել է 1201 թ, վանքի առաջնորդ Հայրապետի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սարգսի մտահղացմամբ։ Վերջինս միանավ, թաղակապ, երկթեք տանիքով դահլիճ է։ Օգտագործված են դեղնավուն, բազմերանգ ֆելզիտի սրբատաշ քարեր։ Եկեղեցիների վրա կան քանդակներ, վիմագրեր։ Նշմարվում են օժանդակ շինությունների հետքեր։ Համալիրի շուրջը կան գերեզմաններ։ 1973-77 թ վանքի համալիրը վերականգնվել և նախկին տեսքին է բերվել։Հուշարձանների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները։ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1201 թ., վանքի վանահայր Հայրապետի ջանքերո:

Սբ Աստվածածին եկեղեցի

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-3

ըստ արևմտյան մուտքի ճակատակալ քարի շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Հորդանանը` 1247 թ.: Փոքր չափերի թաղածածկ կառույց է, կիսամշակ, խոշոր քարերով շարված: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Մուտքի երկու կողմերում ագուցված են քանդակազարդ խաչքարեր և ձևավոր բեկորներ: Կոչվել է նաև Պղնձահանքի Ս. Աստվածածին եկեղեցի: Եկեղեցու հյուսիսային պատի տակ տեղադրված է 1251 թ. արձանագրությամբ գեղաքանդակ մեծ խաչքար:

Հաղարծինի վանք

%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-4

աղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն[1]:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Ամենավաղը Սուրբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար), որն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև (չորս անկյունների ավանդատներից արևելյաններն առանձնացված չեն աղոթասրահից) հատակագծով գմբեթավոր կառույց է։ Գմբեթային փոխանցումն իրականացված է սաղր տրոմպներով։ Դեկորատիվ միակ տարրը խիստ հողմահարված անկյունային որմնախոյակներն են՝ պարզ բեկվածքներով և ականթի տերևների արխաիկ նկարվածքի շարքով։ Եկեղեցուն արևմուտքից կից է քառասյուն կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (XII դարի վերջ), որի անկյունային միահարթ առաստաղներին բարձրաքանդակներ են (մարդկանց պատկերներ, վարդյակներ, թռչուն, հրեշտակ ևն, նաև արձանագրություններ)։ Գավթի հարավային պատի մոտ պահպանվել են գերեզմանադամբարանների մնացորդներ։ Սուրբ Գրիգոր եկեղեցուն հյուսիսից կից է թաղածածկ մատուռ (XIII դար), իսկ դեպի արևելք շատ մոտ կանգնած է նրբագեղ մանրամասներով, կապտավուն բազալտից կառուցված Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին (1244)։

Leave a comment