Posted in Հասարակագիտություն 2020-2021

Բարին ու չարը. հասարակագիտություն

Պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:

Մարդ բարի է, երբ չունի իր մեջ նախանձ, էգոիզմ, սուտ խոսելու սովորություն: Ինձ համար բարի է այն մարդը, ով իր մեջ ունի գթասրտություն, հոգատարություն, վստահելի է, ընկերասեր, գնահատող:

  • Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:

Բարի մարդը միշտ անում է բարի գործեր իր օրը լցնելով բարությամբ և երբ անում ես բարի գործ ինքդ քեզ լավ ես զգում, բայց եթե չլինի չարը չես կարող տարբերել և այդ բանը մյուս անգամ չանել։

  • Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և՛ բարի, և՛ չար:

Ես կարծում եմ մարդը ներքուստ բարի է իսկ արտաքնապես չար։ Ես ինքս կարծում եմ, որ այդպիսին եմ։

  • Սոկրատեսն ասում է. «Ով իմաստուն է, նա բարի է»: Համաձայն եք այս տեսակետի հետ և ինչու:

Մարդ կարող է լինել բարի, բայց ոչ իմաստուն, կամ հակառակը՝ իմաստուն, բայց ոչ բարի: համաձայն չեմ այդ մտքի հետ։

Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 – Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:

– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:

Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:

– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:

Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:

Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:

– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:

Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.

– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:

Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:

վերլուծություն՝

Այս պատմվածքումել բարի միշտ հաղթում է չարին։ Բարություն մեջ շատ ուժեղ ոժ կա, որին չես կարող հաղթել։ Եթե դու բարի ես դու միշտ հաղթող ևառաջին ես։ Եվ միշտ չարությանը չարություոնվ չպատասղանես, քանի որ այդ դեպքում դու էլ իրեն կհավասարվես։

Leave a comment