Posted in Գրականություն 2021-2022

Լևոն Շանթ-Հին Աստվածներ. վերլուծություն

Լևոն Շանթի այս նովելը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից՝

– Երջանկության հանգրվանը՝ խաղաղ հոգի

Վանահայրը փնտրում էր երջանկություն, որի միակ գրավականը խաղաղ հոգին է: Խաղաղ հոգին, ներդաշնակությունը՝ ինքդ քո հետ, աշխարհի հետ, ամենակարևոր բանն է երջանիկ լինելու համար, քանի որ անընդհատ պայքարների մեջ դու չես կարող նկատել երջանկություն:

-Ուսուցիչ ու սան․ որտե՞ղ է սահմանը

Վանահայրը աբեղայի ուսուցիչն էր, ով կյանքի ամենասկզբից նրա հետ էր և փոքրուց դատիրակում էր իր չափանիշներով: Ես կարծում եմ, որ սահմանն ավարատվում է այնտեղ, որտեղ մարդը սկսում է ինքնուրույն դաստիրակվել, ինքնուրույն որոշումներ կայացնել, մեծ դեր է խաղում իհարկե շրջապատը, միջավայրը, քանի որ այն շատ մեծ ազդեցություն է ունենում մարդու ձևավորման վրա:

-Ես-ը եւ «ես»-ը

Հավերժ պայքար երկու եսերի միջև, որը ես կարծում եմ բոլորի հետ էլ լինում է: Կյանքում գալիս է մի պահ, երբ դու սկսում ես քեզ չհասկանալ, անընդհատ հակասել, դրանից սկսվում է պայքար ինքդ քո հետ, ներաշխարհդ տակնուվրա է լինում, դու քեզ չես հասկանում, դրանից ելնելով էլ չես կարողանում հասկանալ քեզ շրջապատողներին: Այդ պատճառով է, որ երջանկության հանգրվանը խաղաղ հոգին է:

-Հանրային սահմանափակումներ․ պաշտամունք և արժեքներ

Ինչպես միշտ հասարակությունն իր դերն ունի, սահմանափակումներ, որոնք ազդում են մարդու վրա, արժեքներ, որոնք ձևավորում են ծնողները, իսկ հետագայում դրանք սկսում ես ձևավորել ինքնուրույն, չնայած հիմքը մեծ դեր է ունենում:

Leave a comment