Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն. 30.11.2021

Գրիգոր Զոհրապ՝ 

«Այինկա»

Այինկա նովելտ մի սիրո պատմություն էր: Տվյալ գյուղում իրականացվում էր այինկայի վաճառք, որը ծխախոտ էր և ոչ օրինական, քանի որ հարկեր չէին վճարվում պետությանը: Հակուբուսը ընտանիքի մի եղբայրն էր, որը զբաղվում էր այդ գործով, իսկ Սահակը մյուս եղբայրն էր, ով ընտրել էր օրինական ճանապարհը և դարձել ոստիկան՝ դուրս գալով այինկաճիների դեմ: Պերճուհին՝՝ գլխավոր հերոսուհին, սիրահարված էր Սահակին, սակայն ընտանիքի պարտադրանքով նշանվում է Հակուբուսի հետ, սակայն թաքուն հանդիպում Սահակի հետ: Նրանց հանդիպման ժամանակ Պերճուհին ասում է, որ նրան մոռանա, որովհետև ուրիշի նշանածն է, չնայած, որ սիրում է Սահակին: Սահակը հեռանում է, և երբ նրան փոխհրաձգության ժամանակ սպանում են, այդ ժամաակ նոր Պերճուհին որոշում է նշանը ետ տալ և սևավորվում է՝ հասարակությունից խուսափելու համար: Ես կարծում եմ, որ Պերճուհին սխալ էր թույլ տվել նշանվելով Հակուբուսի հետ, քանի որ, եթե նա ուներ այդքան համարձակություն նշանված լինելով հանդիպել Սահակին, ապա հաստատ կունենար համարձակություն դեմ գնալու ծնողներին և ամուսնանալ իր սիրած մարդու հետ: Հետո կարծես նա փոշմանում է իր գործած սխալի համար, և չնայած նրան, որ նա ոչինչ չէր կարող փոխել, միևնույն է ետ տվեց նշանը:

«Զաբուղոն»

Զաբուղոն գող էր, շատ ճարպիկ այդ հարցում, չնայած դրան՝ սիրված: Նա սիրահարված է լինում Վասիլիկ անունով մի աղջկա, ում հետ շուտով նշանվում է: Մի օր գողության ժամանակ նրան տեսնում են, ոստիկանություն կանչում և նա բանտարկվում է յոթ տարով: Վերջապես կարողանալով փախուստի դիմել նա գնում է Վասիլիկի մոտ, սակայն տեսնում է նրան ուրիշի հետ, այդ պահին նրա մեջ վրեժ է արթնանաում, և նա ցանկանում է սպանել երկուսին էլ, սակայն ի վերջո ցած է դնում դանակը, հավաքում իրեն և չի գործում այդ ճակատագրական սխալը: Վասիլիկը դավաճանեց Զաբուղոյին մի ապրզ պատճառով, որ նրան սկզբից էլ դուր չէր եկել Զաբուղոյի վարած կյանքը և դրանից էլ անհանգստանալով, գուցե նաև հիասթափվելով նա արել էր այդ քայլը: Զաբուղոյին չեմ մեղադրում, նույնիսկ նրա քայլը վերջում, երբ ետ կանգնեց իր վրեժից, շատ ողջունելի է: Շատ կարևոր է տաք գլխով որոշումներ չկայացնել և ունենալ նույնպիսի ուժեղ կամք, որքան Զաբուղոն:

«Ճիտին պարտքը»

Պատմվածքի հերոսը նախկին վաճառական էր, ով չէր կարողանում ապահովել իր երկու դստրերի ապրուստը։ Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գնում է Պոլիս, որից հետո նրան գտնում են ինքնասպան եղած։ Ես կարծում եմ պատճառն այն էր ինքնասպանության, որ նա չէր կարողանում ապահովել իր աղջիկներին և անելանելի վիճակից դիմեց այդ քայլին։ Նա պարզապես փախավ դժվարությունից և ընտրեց հեշտ ճանապարհ։ Արդյոք նրա մտքով չէր անցնում, թե ինչ պետք է անեն ինչ դուստրերն իր մահից հետո։ Յուրաքանչյուր իրավիճակից կա ելք, պարզապես այն միշտ չէ, որ հեշտ է տրվում։ Նա պետք է պայքարեր, մի ձև գտներ, որպեսզի կարողանար գումար վաստակել։

«Փոստալը»

Պատմվածքում սպասուհիների միջնորդուհին սպասուհի թ գտնում հարուստ կանանցից մեկի համար։ Հաճին ինքն էլ ժամանակին եղել է սպասուհի, ստնտու, լվացարար: Ծառայության բոլոր աստիճաններով անցել է Պոլսի բոլոր տներում և այժմ հասել է անկախության: Տիգրանուհին՝ աղախինը, կորցրել էր հորը և մորը և ամուսնացել: Ղազար աղայի տղան շուտով սկսում է կատակներ անել Տիգրանուհու հետ, փորձելով նրան, որպես թե անզգուշությամբ, իսկ Տիգրանուհին հասկանում է նրա միտքը և ետ քաշվում։ Ի վերջո երիտասարդը բացեիբաց ներկայացնում է իր պահանջը: Տիգրանուհին ամեն բան պատմում է հանըմին: Սուրբիկ հանըմը զարմանում է, չի հավատում: Հետո ասում է, որ երեկոյան կխոսի որդու հետ: Հետո Տիգրանուհին ավելի մեծ աշխատավարձ է ստանում՝ հասկանալով, որ սա միայն իր աշխատանքի դիմաց չէ: Երկու տարի տևում է այս կյանքը, մինչև Տիգրանուհին հղիանում է։ Սուրբիկ հանըմը նրան կոչում է «փոստալ» և մեղադրում, որ իր տունը քանդել է: Հաճին խորամանկ է և հասկանում է, որ Սուրբիկ հանըմը չի ցանկանա, որ իր որդու պատմությունը տարածվի և որոշում է օգուտ քաղել դրանից: Տիգրանուհու ամուսինը մահանում է, չնայած նա մեծ ցավ չի զգում չճանաչաց ամուսնու մահից: Ինքը աշխատում է, երեխային էլ թողնում է օտար կնոջ մոտ, և մի օր էլ իմանում է նրա հիվանդ լինելու մասին: Հասնում է երեխայի վերջին շնչին: Սրանից հետո իր աշխատած ամսեվարձը երեխային գերեզման պատվիրելու և շինելու վրա է ծախսում: Այս պատմվածքը շատ տխուր այնքանով, որ երկու չգիտակից մարդկանց պատճառով տուժեց նորածին երեխան, ով ոչնչում մեղավոր չէր։ Այդ կինը միայն իր փառքի մասին մտածելով վռնդեց Տիգրանուհուն, չմտածելով ապագայի մասին։ Իսկ աղան նույնիսկ համարձակություն չունեցավ խոստովանել իրականությունը։ Տան տիրուհին գերադասեց իր փառքը, քան մարդկային ճակատագիրը, իսկ աղան պատասխանատվություն չկարողացավ վերցնել իր արարքների համար։

«Այրին»

«Այրին» պատմում էր մի երևույթի մասին, որն առաջ շատ արդի է եղել: Մարտիրոսը՝ գլխավոր հերոսը, ամուսնանալուց որոշ ժամանակ անց թողել էր իր կնոջը՝ Զարդարին, և գնացել Պոլիս աշխատելու: Նա այնտեղ աշխատում է, ամուսնանում է ուրիշ կնոջ հետ՝ մոռանալով իր ընտանիքի մասին, որը թողել է հայրենիքում: Իսկ Զարդարը ամեն օր, նույնիսկ մինչև խոր ծերություն վստահ լինելով, որ ամուսինն իրեն մոռացել է միևնույն է գնում էր այնտեղ, որտեղ ճանապարհել է Մարտիրոսին այն հույսով, որ կտեսնինրա վերադարձը: Նովելի վերնագիրը <<Այրի>> է, սակայն ամբողջ պատմվածքում պատմվում է Մարտիրոսի կյանքի մասին Պոլիսում, իսկ հետո վերջում նոր տանում է այնտեղ, որտեղ նրան սպասում է իր կինը՝ Զարդարը, և պարզաբանում, թե ինչու է նա այրի:

Գրիգոր Զոհրապի կենսագրական հետաքրքիր փաստեր՝

Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թվականին Կ. Պոլսի Պեշիկթաշ թաղամասում։ Հայրը՝ Խաչիկ էֆենդին, սարաֆ էր, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ 1876 թվականին Զոհրապն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868 թվականին ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ. Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանում է երկրաչափական գործը։ Բաժինն ավարտում է փայլուն գիտելիքներով։

Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878 թվականին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ Զոհրապը դարձավ ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։

1883 թվականին նա հրատարակում է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885 թվականին հանդեսում սկսում է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887 թվականին վեպը տպագրում է առանձին գրքով։ 1892 թվականին Զոհրապի խմբագրությամբ հրատարակվում է «Մասիս» ազգային, գրական, քաղաքական հանդեսը։ Նրա գրիչն այս շրջանում հատկապես բեղուն էր։ 1893 թվականին հանդեսը դադարում է լույս տեսնել։ Գրիգոր Զոհրապը Պոլսի իր տան պատշգամբում

Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրապը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։ Կոստանդնուպոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։

1898 թվականին օրաթերթի վերածված «Մասիսը» լույս տեսավ դարձյալ Զոհրապի խմբագրությամբ։ Նա կրկին վարեց բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։ 1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։

Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։

Երբ Թուրքիայի համար ստեղվեցին նպաստավոր պայմաններ հայերի ցեղասպանությունն իրականացնելու համար։ Մեկ գիշերվա ընթացքում, ապրիլի 24-ին, ձերբակալվեց և աքսորվեց Պոլսի հայ մտավորականությունը։ Զոհրապը ամեն ջանք գործադրեց՝ ազատելու անմեղ ազգակիցներին։ Նա դիմեց պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնցից շատերի հետ մտերիմ հարաբերություների մեջ էր, այդ թվում՝ ներքին գործոց նախարար Թալեաթ փաշային, Խորհրդարանի նախագահ Սայիդ Հալիմ փաշային։ Նրանք բոլորն էլ տալիս էին դրական, հուսադրող պատասխաններ։ Սակայն շուտով Զոհրապին ևս ձերբակալեցին։ Նրան էլ սպասվում էր նույն դաժան ճակատագիրը, ինչպես իր միլիոնավոր տարաբախտ հայրենակիցներին։ Նա դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին՝ աքսորի ճանապարհին։

Leave a comment