Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն. 19.11.2021

Կարդում ենք ժամանակակցին. Գուրգեն Խանջյան

Ես ընտրեցի <<Հայրը>> պատմվածքը, որը շատ շփոթեցնող և խառը պատմվածք էր ինձ համար: Նույնիսկ կլանված կարդալուց հետո միայն մի մասն ես կարողանում մինչև վերջ ընկալել: Նա շատ էր օգտագործել պատկերներ, մանրամասն նկարագրում էր ինչ-որ պահեր, զգացմունքներ, որոնք փոխանցվում են ընթերցողին: Պատմվածքը մի տղայի մասին էր, ով ինչպես հասկացա պատրանքի մեջ էր, թե իբր իր հայրն ու մայրը դեռ ողջ են և իրենց առօրյան առաջվա պես կրկնվում է: Ես դա չէի հասկացել մինչև պատմվածքի վերջին հատվածը՝

Հայրը, թվում էր` քնած է, ուր որ է կհնչեցնի զզվելի խռմփոցը, խեղդվելով կհազա, կնստի դագաղի մեջ, ապշացած աչքերը կտրորի` կփնտրի կնոջը: Ջահել ժամանակների կոստյումը մեծ էր վրան` ծալքեր էր տվել, սակայն մեկ է` Նրան թաքցնել անկարող էր, Նա լպիրշորեն ուրվագծվում էր տաբատի տակից, ու շարժվում էր, մի փողքից մյուսն էր տեղափոխվում, մի քիչ մնում` ետ էր գալիս: «Մեռած չի,- մտածում էր տղան,- դե հա, հո չէ՞ր մեռնելու, Նա ո՞նց կմեռնի… »: Երբ դագաղը պտտեցին տան մեջ` հանեցին դուրս, կամքին հակառակ` արցունքն առատորեն թափվեց աչքերից, մայրը տեսավ որդու արցունքը, ժպտաց, տղան արցունքը սրբեց, որ լավ տեսնի մորը, մոտեցավ, որ գրկի, բայց մայրը ծռվեց-ծռմռվեց` դուրս սահեց գրկից, այլայլված բարձրացավ, սահեց մշուշի պես` դուրս ելավ` գնաց նրա ետևից…

Leave a comment