Posted in Գրականություն 2021-2022

Ալբեր Քամյու | Օտարը

Գլխավոր հերոս Մերսոն ամենինչ աշխարհում անիմաստ է համարում ու կարծես թե չկա ոչինչ արժեքավոր իր համար: Մի օր լուր է ստանում, որ մահացել է իր մայրը, ում տարիներ առաջ ծերանոց էր տարել, քանի ի վիճակի չէր խնամել: Երբ գնում է այնտեղ ՝ մոր թաղմանը, նրան առաջարկում են բացել դագաղը, որից նա հրաժարվում է: Ծերանոցի աշխատողներից մեկի հետ այդ գիշեր ծխում են ու սուրճ խմում, իսկ դա անհարգալից էր համարվում: Թաղման հաջորդ օրը Մերսոն հանդիպում է Մարիին ՝ իր ընկերուհուն: Նրանք գնում են ֆիլմ դիտելու, այնուհետև գիշերում են Մերսոյի տանը:Մերսոն ընկերանում է Ռայմոնդի հետ, ով բռնություն էր գործադրել իր նախկին ընկերուհու վրա: Նա նաև օգնում է իր հարևանին, ով կորցրել էր իր շանը:
Մերսոյի անտարբերությունը դրսևորվում է նաև տարբեր հատվածներում, օրինակ երբ Մարին հարցնում է ՝ արդյոք Մերսոն սիրում է իրեն, իսկ նա պատասխանում է, որ չգիտի, բայց հավանաբար ոչ:
Առաջին գլխի վերջում Ռայմոնդին հետապնդում էր նախկին ընկերուհու եղբարյը և հանգամանքների բերմամբ Մերսոն սպանում է այդ մարդուն:
Երկրորդ գլխում Մերսոն ձերբակալված է: Դատի ժամանակ բոլորը կենտրանում են նրա անձնական կյանքի, <<հոգու>> վրա: Նա դատապարտվում է մահապատժի: Այնպիսի տպավորություն է, որ նրան մահապատժի են ենթարկում ոչ թե սպանության, այլ մորը անուշադրության մատնելու համար: Դատարանում ներկա մարդիկ, երբ լսում են այն մասին, որ Մերսոն մոր մահվան հաջորդ օրը դիտել է կատակերգություն, այնքան են ատելությամբ լցվում, որ ուշադրություն չեն էլ դարձնում իր մասին հնչած լավ կարծիքներին:
Առաջին գլուխը կարդալիս ձանձրանում էի ու երկար դադար էի տվել: Հետո որոշեցի ամեն դեպքում ավարտել գիրքը: Երկրորդ մասը բավականին հետաքրքրությամբ կարդացի: Սկզբում պատմությունն ու կերպարները շատ իրական էին աբսուրդ լինելու համար:
Մերսոն ինձ համար անկեղծ ու ձանձրալի կերպար է: Կան շատ այլ մարդիկ, որոնք վատ են վարվում իրենց ծնողների հետ, լեզու չեն գտնում, բայց կամաչեն ուրիշների մոտ դա բարձրաձայնել: Ոմանք տարիներով կամ նույնիսկ երբեք իրենց հարազատներին չեն գնում տեսակցության, սակայն թաղման արաարողությանը մեծ ուշադրություն են ցուցաբերում, մեծ գումարներ են ծախսում մի բանի վրա, որն էլ գոյություն չունի: Մերսոն ուղղակի գիտակցում էր, որ ոչինչ ետ չի բերի:
Հեղինակը Մերսոյին <<բանտարկելով>> ցույց է տալիս, թե ինչպես է նա հայտնվում իր մոր կարգավիճակում, հատկապես, երբ Մարին էլ չի այցելում: Նաև այնտեղ նա սկսեց գնահատել իր ունեցած ուրախ օրերը:
Ինձ աբսուրդ թվաց նրան մահապատժի ենթարկելը: Նա մահապատժի դատապարտվեց ոչ թե սպանության, այլ մարդկային արժեքների պատճառով: Նրան համարում էին հրեշ մոր մեռած մարմինը տեսնելու ցանկություն չունենալու համար, կրոնի մասին սեփական տեսակետ ունենալու համար: Իսկ Ռայմոնդը հրե՞շ չէր, որ բռնության էր ենթարկել ընկերուհուն, իր հարևան Սալամանոն հրե՞շ չէր, որ հարվածում էր իր շանը:
Գիրքն ինձ հիմնականում գրավեց նրանով, որ Քամյուն բոլոր կերպարներին առանձնահատուկ բնավորության գծեր էր տվել: Արարքները հիմանականում առաջին գլխում շատ տրամաբանական էին ու բնական: Չկար ոչինչ ուղղակի ընթերցողին անակնկալի բերելու համար:

Leave a comment