Posted in 2021-2022 Իրավունք

Ինչ է իրավունքը

Իրավունք առարկան մենք արդեն ուսումնասիրել ենք 9-րդ դասարանում և այս տարի շարունակելու ենք ուսումնասիրել: Ես շատ ուրախ եմ, քանի որ այդ առարկան միշտ հաճույքով եմ ուսումնասիրել: Կարծում եմ կարևոր է, որ յուրաքանչյուրս իմանանք մեր իրավունքները, իսկ ի՞նչ է իրավունքը: Իրավունքը դա օրենքով ինչ-որ բան թույլատրված կամ արգելված լինելն է, հատկապես հասարկության մեջ: Ավելի պաշտոնական, եթե տանք դրա սահմանումը, ապա կասենք, որ իրավունքը հասարակական հարաբերությունների կարգավորիչներից մեկն է, որը առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց՝ դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք։ Բոլորս ունենք որոշակի իրավունքներ, օրինակ՝ ես, որպես սովորող ունեմ որոշ իրավունքներ, որպես քաղաքացի, մյուսը՝ որպես աշխատող, ոստիկան, նախարար և այլն: Այն օրենքի տեսակ է, որն անհրաժեշտ է հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու համար: Դա նաև օգնում է հարգանք դրսևորել նույնիսկ անծանոթի նկատմամբ, քանի որ մենք պետք է հարգենք և ընդունենք դիմացինի իրավունքները: Լինում են նաև դեպքեր, երբ ինչ-որ մեկը խախտում է մեր իրավունքը, այդ պատճառով էլ պետք գոնե որոշ չափով տեղեկացված լինենք սեփական իրավունքներից, որպեսզի կարողանանք դրանք պաշտպանել:

Leave a comment