Posted in Հայոց-լեզու 2020-2021

Հայոց լեզու. 15.04.2021

1. Վանքի բակում սաստիկ իրարանցում էր. անընդհատ գալիս էին նորանոր խմբեր։ (բարդ ստորադասական, կապակցման միջոցը զեղչվել է, երկրորդականը պատճառի պարագա է)

2. Երբ նայում է եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։ (բարդ համադասական, կապակցման միջոցը – երբ, երկրորդական նախադասությունը ժամանակի պարագա է)

3. Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։ (պարզ նախադասություն է)

4. Արեգակի հրեղեն գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ, և հորիզոնը վառվում էր շլացուցիչ գույներով։ (բարդ ստորադասական, կապակցման միջոցը – և)

5. Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։ (բարդ համադասական, կապակցման միջոց – ինչ, երկրորդական նախադասությունը պատճառի պարագա է)

6. Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

7. Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որի, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

8. Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։ (բարդ համադասական, կապակցման միջոց – եթե, երկրորդական նախադասությունը պայմանի պարագա է)

9. Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը որոշիչ է)

10. Անտառում ուժեղ քամուց այնպես էին ճոճվում լորենիները, որ կարելի էր կարծել, թե կացնով ծառ են կտրում։ (բարդ ստորադասական, կապակցման միջոց – որ, երկրորդական նախադասությունը ձևի պարագա է)

Leave a comment