Posted in 2020-2021 Պատմություն

Հայկական Մշակույթը 10-14-րդ դարերում

Յուրաքանչյուրս պարտավոր ենք տեղյակ լինել մեր մշակույթի մասին: Իմանալ, թե ինչպես ենք մենք հասել այս ամենին, ինչ փուլերով ենք անցել, ինչպիսի վերելքներ և անկումներ ենք ապրել: Այս հետազոտական աշխատանքում ես կփորձեմ հակիրճ ներկայացնել Հայկական մշակույթի մասին X-XIV դարերում: Հայկական մշակույթի վերելքը կապված էր տնտեսական կյանքում տեղի ունեցող կարևոր տեղաշարժերի հետ: Քաղաքային բնակչությունը, որը հիմնականում զբաղված էր արհեստագործությամբ և առևտրով, արդեն չէր բավարարվում գոյություն ունեցող կրթական համակարգով, որը հիմնականում տալիս էր աստվածաբանական գիտելիքներ: Մարդիկ, ովքեր համարվում էին բավականին հարուստ, իրենց հարստության մի մասը ներդնում էին իրենց երեխաների, հարազատների կրթության բարելավման մեջ, մարդիկ կարևորություն էին տալիս եկեղեցիներ, դպրոցներ, առանձնատներ կառուցելուն: X-XIV դդ. հայկական մշակույթի զարգացման կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ վերելքը ոչ միայն հայրենի հողի վրա էր, այլև Հայաստանից դուրս: Առաջավոր Ասիայի տարբեր շրջաններում և քաղաքական ու մշակութային տարաբնույթ միջավայրերում հայտնված հայությունն իր ինքնության խնդիրը հիմնականում լուծում էր հայկական մշակույթի պահպանման և զարգացման միջոցով: Այդ պատճառով գաղթավայրերում ևս առաջանում էին հայկական մշակույթի կենտրոններ: Սելջուկյան արաշավանքներից մինչև Զաքարյանների իշխանության հաստատումը հայկական մշակույթը գերազանցապես վերելք էր ապրում Կիլիկյան Հայաստանում: Իր գոյության ողջ ընթացքում Կիլիկյան Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ էր Խաչակրաց Արևելքի, մուսուլմանական երկրների, Բյուզանդիայի հետ, որը մեծ ազդեցություն ունեցավ հայկական մշակույթի զարգացման վրա, դա նաև գալիս էր նրանից, որ այն իր մեջ ներառեց տարբեր մշակույթների ինչ-որ հատկանիշներ: Համահայկական մշակութային կենտրոնի գործառույթն իր վրա վերցրեց Հայոց կաթողիկոսությունը: Տվյալ պայմաններում այն անընդհատ տեղափոխվում էր՝ մի տեղից մյուսը, սակայն ի վերջո հաստատվեց Հռոմկլայում: Դա եղել է մոտ 1151-1292 թթ., այնուհետև էլ Ասում, իսկ դա էլ 1292-1441 թթ. : Երբ խոսքը գնում է դպրոցների մասին, ապա կարող եմ նշել, որ այդ ժամանակ հիմնական դպրոցները գտնվում էին հենց եկեղեցու տնօրինության տակ և բաժանվում էին մի քանի մասի՝ վանական, տաճարային և ծխական: Սրանք այսպես ասված տիպերն էին: Ամեն դեպքում, X-XIV դարերում Հայաստանի պատմական տարածքում գոյություն ունեին մի քանի հայկական թագավորություններ (Վասպուրական/Վանի, Կարսի,Սյունիքի, Տաշիր-Ձորագետի/Լոռու) և իշխանություններ (Օրբելյաններ, Վահրամյաններ, Հասան-Ջալալյաններ): Այս ժամանակաշրջանում մշակույթի զարգացման համար առկա էին նպաստավոր պայմաններ: Նոր փուլ էր սկսվում պատմագրության, փիլիսոփայության, աստղագիտության, աստվածաբանության, գրականության, իրավագիտության, մանրանկարչության, ճարտարապետության և այլ ոլորտներում: Գործում էր կրթական երկաստիճան համակարգ: Հիմնվեցին բարձրագույն դպրոցներ, որոնցից առավել հայտնիներն էին Սանահինի ու Հաղպատի (X-XIդդ.), Անիի (XI-XIIIդդ.), Գլաձորի (XIII-XIV դդ.), Տաթևի (XIV-XV դդ.) համալսարանները: Այս կրթարաններն ուսուցանում էին բնական ու հասարակագիտական առարկաներ, օտար լեզուներ, ապահովում բազմակողմանի կրթություն: Միջնադարի հայ մշակույթն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքակրթությունում: Այն կենսունակ է, որովհետև երբ XIV դարից հետո քաղաքական անբարենպաստ իրադարձությունների հետևանքով հայերը կորցրին կենտրոնացված պետականությունը և մասամբ արտագաղթեցին այլ երկրներ, հայկական մշակույթը շարունակեց զարգանալ նաև աշխարհասփյուռ գաղթօջախներում:

Աղբյուր I
Աղբյուր II 

Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն

Այս տարի, որպես ընտրությամբ գործունեություն ընտրել եմ մաթեմատիկա, անգլերեն և քերականություն: Ընտրել եմ այս առարկաները, քանի որ ամենա շատ եմ սիրում։ Այս շրջանում անգլերենից իրականացրել ենք շատ նախագծեր, որոնք շատ են օգնել, որպեսզի ավելի լավ իմանանք անգլերեն, շուտով իրականացնում ենք եվս մեկ նախագիծ: Իմ բոլոր նախագծերն ու առաջադրանքները ներկայացված են իմ բլոգի անգլերենի բաժնում: Քերականական նախագծերը նույնպես բլոգում են դրված: Մաթեմատիկական գործունեությունը այս շրջանում կատարել ենք «Teams» հարթակում, որն ավելի լավ էր: Այս շրջանում ճամփորդել եմ դեպի հարավային ողնաշար, և շատ շուտով նույնպես ճանապարհորդելու ե : Վերջին նախագծային նյութս Էկոլոգիա դասից էր, Հանքարդյունաբերություն էր , որը շատ ծավալուն բայց և շատ հետաքրքիր մի թեմա էր։