Posted in Ուսումնական նյութեր, Uncategorized

Մեր մարզական օրը

Մեր օրը սկսեցինք առավոտյան ընդանուր պարապմունքով, հետո մի փոքր խաղացինք ձնագնդի, իսկ հետո մարզադաշտերում տրվեց ձմեռային մարզական խաղերի մեկնարկը… Վերջապես… մեր անունը կարդացին, հաջողություն մաղթեցին, և մենք քայլելով գնացինք Բաբաջանյան փողոցի կանգառ։ Մեր հիանալի ջոկատով նստեցինք քաղաքային երթուղային և շարժվեցինք: Նաև ասեմ՝ եթե չլիներ ընկեր Մարալը, ջոկատ չեր լինի, քանի որ մենք ընկեր Մարալին շատ ենք սիրում, և իր հետ ճամփորդելը ուղղակի հիանալի է։ Վերջապես հասանք Կոմիտասի փողոց և իջանք։ Ճանապարհը պետք է շարունակեինք քայլքով: Զրուցելով, ձնագնդի խաղալով քայլեցինք, քայլեցինք և հասանք մեր Գոռին, ով սահադաշտում արդեն մեզ ր սպասում: Ի՞նչ եղավ: Մենք միանգամից հարձակվեցինք Գոռի վրա, սկսեցինք հարվածել արդեն նախապատրաստած ձնագնդիներով։ Հետո էլի խաղալով, էլի խոսելով մտանք սահադաշտ։ Այնտեղ մի փոքր սպասեցինք, քանի որ նապորդ օրը ձյուն էր տեղացել և սահադաշտը մաքրում էին: Վերջապես տվեցին չմուշկները և սկսվեց աղջիկների բողոքը. օգնե՜ք, չեմ կարողանում կապել։ Եթե Գոռը չլիներ, աղջիկները չէին սահելու, քանի որ պետք էր ամուր կապել։ Մտանք սահելու, և ես ընկա, հետո իմ չմուշկների կապերը քանդվեցին: Գնացի, որպեսզի խնդրեմ՝ կապեն, իսկ աշխստակիցները սկսեցին մեկը մյուսի վրա բարդել: Դե, վերջում ամուր կապեցին և էլի գնացի սահելու։ Կային մարդիկ, ովքեր սահել չգիտեին, բայց մենք օգնում էինք, սովորեցնում, իսկ վերջում մեր ջոկատի բոլոր ճամբարականները սովորեցին։ Սահադաշտից դուրս գալուց հետո քայլքով իջանք Ադոնց փողոցով և ուղորդվեցինք դեպի կենտրոն, քանի որ մեր ջոկանը հոգնած և սովացծ էր, ընդմիջեցինք և իրար հրաժեշտ տվեցինք:

Leave a comment