Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն. 05.10.2021

Կարդում ենք Ավ. Իսահակյան

  1. Կարդում ենք «Հայրենի հողը» ավանդությունը։ Քննարկում՝ հայրենիքի գաղափարը գրականության մեջ և առհասարակ հասարկության մեջ։

Իսահակյանը այս լեգենդով փորձել է ներկայացնել հայերի հավաքական կերպարը, հայոց անցած ուղղին մի պատմության մեջ, որտեղ գործող հերոսները ներկայացնում են հայի բնութագիրը, դարերի ընթացքում հայերի գործած ճիշտ ու սխալ արարքները, բայց մի բան հաստատ փաստ է՝ երբ հայրենի հողին վտանգ է սպառնում, մեր ազգն ամեն բան դնում է մի կողմ՝ մոռանալով իր հին անձնական վիրավորանքն ու վիշտը, միաբանվում են մի գաղափարի շուրջ՝ փրկել ու պաշտպանել հայրենիքը… Լեգենդի գլխավոր հերոսը՝ քաջ զորավար էր, անձնուրաց, ով միշտ հաղթանակած էր տուն վերադառնում: Սակայն նրա տարած հաղթանակի դափնիները ուրիշներին էին բաժին հասնում։ Ժողովուրդը փառաբանում էր նրան, իսկ փոքրոգի թագավորը նախանձում էր նրա հռչակին: Զորավարը հեռանում է իր երկրից, հողեր նվաճում և դառնում տիրած հողերի իշխան: Իսկ հենց այդ նույն արքան ու զորավարի հասանելիք փառքը ստացած սպարապետը, երբ հայտնվում են դժվար կացության մեջ, իրենց դեմքն ուղղում են դեպի նույն այդ զորավարը, որին մոռացության էին մատնել և օգնություն հայցում թշնամու դեմ պայքարելու համար։ Քաջ զորավարը մոռանալով իր վիրավորանքն ու կսկիծը, վերադառնում է հայրենիք, պաշտպանելու իր հողը, որտեղ նա ծնվել ու մեծացել է։ Լեգենդն ավարտվում է զորավարի հաղթանակով…

Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն 24,09,2021

1. Գտիր կրոնական տոնի նկարագրությունը։

Վարդավառը քրիստոնեական տաղավար տոն է՝ Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։ Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Գրիգոր Ա Լուսավորիչը քրիստոնեացրել է Նավասարդի հեթանոսական այն մեծ տոնը, որը հանդիսավորությամբ կատարվել է հեթանոսական  Հայաստանի գլխավոր սրբավայրեր Աշտիշատում և նրանից քիչ հեռու ընկած Իննակնյա մեհյանի շուրջը (Մշո Ս. Կարապետ վանքի տեղում)։ 6-րդ դարում կաթողիկոս Մովսես Բ֊ն (574-604) 551 թվականին Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը։

2. Գտիր բաղաձայնույթի արտահայտությունը։

Ի վեր ի վերայ վարսից, Ծաւալէր ծաղիկ ծովային, Տերեւն տաւիղ տուողին, Շուշանըն շողէր հովտին, Շող շաղով եւ շար մարգարտով:

3. Կարդա Գրիգոր Նարեկացու տաղը, մեկնաբանիր նկարագրությունները, փորձիր պատկերացնել՝ ինչ կապ ունի այս տաղը վարդավառի տոնի հետ։ Կարդա նաև աշխարհաբար փոխադրությունը, համեմատիր գրաբարի հետ։ Գրառում արա Նարեկացու այս տաղի շուրջ։

Այս տաղում Նարեկացին նկարագրել է Վարդավառը, որպես քրիստոնեական տոն: Բանաստեղծը պատկերում է, թե ինչպես է բնությունը կյանք առնում, պայծառանում: Գրաբարն ու աշխարհաբարն իրարից տարբերվում են այնքանով, որ գրաբարում ավելի գեղեցիկ է նկարագրված, հարուստ բառապաշար է օգտագործված, այդպես ավելի հաճելի է կարդալ: Յուրաքանչյուր տողն իրենից պատկեր է ներկայացնում, օրինակ ինչպես են պտուղները

Posted in Գրականություն 2021-2022

Գրականություն 14,09,2021

«Կարդում ենք գրաբար» և «Կարդում ենք հայ հին գրականություն» նախագծր

Աշխարհաբարի հետ համեմատած շատ է տարբերվում, բառերը, արտահայտությունները տեղերով փոխված են և այլն: Օրինակ՝ գրաբարում ասվում է աչքն ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր յառաւօտուն, իսկ աշխարհաբարում՝ ծավալվել են աչքերը ծով
առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ
: Աշխարհաբարում հիմնականում գրված է բայը, հետո բնորոշող բառը (Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին), իսկ գրաբարում հակառակը (Հանդարտիկ խաղայր, թիկնեթեկին ճեմէր):

  • Առանձնացրո՛ւ նկարագրությունները։ Ելնելով այդ նկարագրություններից՝ մեկնաբանիր Նարեկացու վերաբերմունքը նկարագրվողին։

Աչքն ծով ի ծով, Վարսիցն երամից զարդ, Ձեռացն եղիշոյ սարդիատունկ կամարակապ կապէր, Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով, Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթիլ առնոյր։

Ելնելով Նարեկացու նկարագրություններից կարելի է հասկանալ, որ նա վերաբերվում է նկարագրվողին շատ յուրահատուկ կերպով, ինչպես եզակի մի կնոջ: Նկարագրում է նրա արտաքնի յուրաքանչյուր դետալն ամենագեղեցիկ բառերով, համեմատելով նրան բնության տարբեր երևույթների հետ:

  • Կարդա՛ բաղաձայնույթի մասին։ Գտի՛ր բանաստեղծության մեջ բաղաձայնույթի օրինակը, որոշիր՝ ինչ ձայն է առաջանում։

ծով ի ծով ծիծաղախիտ ծաւալանայր

ծայրից ծաղկանց

սիւնն ի սրտին