Հենրի Ֆորդ
Հենրի Ֆորդը ծնվել է 1863 թվականի հուլիսի 30-ին Միչիգանի Գրինֆիլդ Թաունշիփ ագարակում: Նրա հայրը՝ Ուիլյամ Ֆորդը ծնվել էր Իռլանդիայում՝ Քաունթի Քորկում: Նրա մայրը՝ Մերի Ֆորդըծնվել էր Միչիգանում և բելգիական էմիգրանտների ընտանիքի կրտսեր երեխան էր: Հենրի Ֆորդն ուներ 2 քույր՝ Մարգարեթ Ֆորդն ու Ջեյն Ֆորդը, և 2 եղբայր՝ Ուիլյամ Ֆորդն ու Ռոբերտ Ֆորդը: Հայրը ժամացույց է նվիրում Հենրիին, երբ նա դեռ երեխա էր: 15 տարեկանում Ֆորդը քանդում և հավաքում էր ընկերների և հարևանների ժամացույցները բազում անգամներ՝ ստանալով ժամագործի համբավ: 20 տարեկանում Ֆորդը, 4 մղոն քայլելով, ամեն կիրակի գնում էր իրենց Եպիսկոպոսական եկեղեցի: Ֆորդը ծանր հարված ստացավ, երբ 1876 թվականին մահացավ նրա մայրը: Հայրն ակնկալում էր, որ Հենրին վերջապես կսկսի զբաղվել ընտանեկան ագարակով, բայց նա արհամարհում էր գյուղական աշխատանքը: Հետագայում նա գրում է. «Ես երբեք չեմ սիրել ագարակը, ես սիրում էի մորս,ով գտնվում էր այդտեղ»: Ֆորդն ամուսնացել է Կլարա Ջեյն Բրայանթի հետ 1888 թվականի ապրիլի 11-ին: Նրանք հոգում էին իրենց ապրուստը գյուղատնտեսությամբ զբաղվելով և սղոցարան աշխատեցնելով: Նրանք ունեին մեկ երեխա՝ Էդսել Ֆորդը:
1891 թվականին Ֆորդը դառնում է Էդիսոն Իլյումինեյթինգ Քոմփանիի ինժեներ: 1893 թվականին ավագ ինժեներ դառնալուց հետո նա արդեն ունեն բավարար գումար և ժամանակ բենզինային շարժիչների հետ կապված իր փորձարկումներն իրականացնելու համար: Այս փորձարկումների գագաթնակետը դարձավ 1896 թվականին ինքնագնաց փոխադրամիջոցի ստեղծումը, որը նա կոչեց Ֆորդ Քուադրիսայքլ: Հունիսի 4-ին տեղի ունեցավ դրա փորձնական վարումը: Բազմաթիվ փորձնական վարումներից հետո Ֆորդը մտագրոհի եղանակով փորձեց գտնել Քուադրիսայքլի բարելավման ուղիներ:
1896 թվականին Ֆորդը ներկա գտնվեց Էդիսոն Իլյումինեյթինգ Քոմփանիի ղեկավարության հանդիպումներից մեկին, որտեղ նա ծանոթացավ Թոմաս Էդիսոնի հետ: Էդիսոնը հավանություն տվեց Ֆորդի ավտոմոբիլային փորձարկումներին: Քաջալերվելով Էդիսոնի հավանությունից՝ Ֆորդը նախագծում է երկրորդ փոխադրամիջոցը՝ ավարտելով այն 1898 թվականին : Ֆինանսավորվելով Դետրոյթի անտառանյութ արդյունահանող Ուիլյամ Հ. Մերֆիի կողմից՝ դուրս է գալիս Էդիսոն Քոմփանիից և 1899 թվականի օգոստոսի 5-ին հիմնադրում է Դետրոյթ Աութոմոբայլ Քոմփանին: Սակայն արտադրված մեքենաները Ֆորդի նախատեսածից ավելի բարձր գին և ցածր որակ ունեին: Վերջիվերջո, ընկերությունը հաջողության չհասավ և լուծարվեց 1901 թվականի հունվարին:
Հարոլդ Ուիլսի օգնությամբ Ֆորդը նախագծեց, կառուցեց 26 ձիաուժ ունեցող ավտոմեքենա և 1901 թվականի հոկտեմբերին հաջողությամբ այն ներկայացրեց մրցավազքի ժամանակ: Ոգեշնչվելով այդ հաջողությամբ՝ Մերֆին և Դետրոյթ Աութոմոբայլ Քոմփանիի մյուս բաժնետերերը 1901 թվականի նոյեմբերի 30-ին ստեղծեցին Հենրի Ֆորդ Քոմփանին, որի գլխավոր ինժեները Ֆորդն էր : 1902 թվականին Մերֆին ընկերություն է բերում Հենրի Մ. Լելանդին որպես խորհրդատու, ինչին ի պատասխան՝ Ֆորդը լքում է իր անունը կրող ընկերությունը: Ֆորդի գնալուց հետո Մերֆին ընկերությունը վերանվանում է Քադիլաք Աութոմոբայլ Քոմփանի:
Միավորվելով նախկին մրցավազքային հեծանվորդ Թոմ Քուփերի հետ, Ֆորդն արտադրում է 80+ ձիաուժ ունեցող մրցավազքային ավտոմեքենա՝ «999», որը Բարնի Օլդֆիլդը վարում է 1902 թվականի հոկտեմբերին իր հաղթական մրցավազքի ժամանակ։ Ֆորդը օգնություն է ստանում իր վաղեմի ծանոթից՝ Ալեքսանդր Մալքոլմսոնից, ով Դետրոյթի շրջանում զբաղվում էր ածխի արդյունաբերությամբ։ Նրանք ստեղծում են ընկերություն՝ «Ֆորդ և Մալքոլմսոն ՍՊԸ»-ն, որի նպատակն ավտոմեքենաներ արտադրելն էր։ Ֆորդը որոշում է մատչելի ավտոմեքենա նախագծել, և նրանք գործարան են վարձակալում և պայմանագիր կնքում Ջոն և Հորաս Դոդջերի ավտոմասերի խանութի հետ, ըստ որի Ֆորդի ընկերությունը ավտոպահեստամասերի դիմաց մաս-մաս վճարելու էր 160000 դոլար։ Արտադրանքը դանդաղ էր իրացվում, և երբ Դոդջերը պահանջում են ապրանքի առաջին խմբաքանակի վճարը, ընկերության ճգնաժամն ավելի է խորանում։
Երբ 1943 թվականի մայիսին Ֆորդ Մոթոր Քոմփանիի նախագահ Էդսել Ֆորդը մահացավ քաղցկեղից, տարեց և վատառողջ Հենրը Ֆորդը որոշեց ստանձնել նախագահությունը: Իր կյանքի այդ փուլում նա արդեն մի քանի սրտանոթային կաթվածներ էր տարել և բացի այդ, դարձել էր կասկածամիտ, հոգեպես անհավասարակշռված և ընդհանրապես ի վիճակի չէր այդպիսի մեծ պատասխանատվություն կրել:
Տնօրենների մեծ մասը դեմ էր նրա նախագահությանը: Բայց չնայած նախորդ 20 տարիների ընթացքում նա որևէ ղեկավար պաշտոն չէր զբաղեցնում, Ֆորդը միշտ էլ փաստացիորեն վերահսկում էր ընկերությունը: Խորհուրդն ու ղեկավարությունը սովորաբար նրան հնազանդվում էին, և այդ դեպքը բացառություն չեղավ: Տնօրեններն ընտրեց Ֆորդին, և նա նախագահեց մինչև պատերազմի ավարտը: Այդ ժամանակաշրջանում ընկերությունը սկսեց անկում ապրել՝ ամսական կորցնելով 10 միլիոն դոլար: Նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմում քննարկվում էր պատերազմական արտադրության շարունակման ապահովման նպատակով կառավարության կողմից Ֆորդ ընկերությունը վերահսկողության տակ առնելը, սակայն գաղափարն այդպես էլ չիրագործվեց:
Վատթարացող առողջության պատճառով Ֆորդը 1945 թվականի սեպտեմբերին զիջում է նախագահությունը թոռանը՝ Հենրի Ֆորդ II-ին և անցնում թոշակի: 1947 թվականի ապրիլի 7-ին Դիրբորնում՝ իր Ֆեյր Լեյն ագարակում,ուղեղային արյունազեղման պատճառով մահանում է Ֆորդը. այդ ժամանակ նա 83 տարեկան էր: Հանրային հուղարկավորությունը տեղի ունեցավ Գրինֆիլդ գյուղում, որտեղ ամեն ժամ մոտ 5000 մարդ էր անցնում նրա աճյունասափորի մոտով: Սգո արարողությունները իրականացվեցին Դետրոյթի տաճարի Սբ. Փոլ եկեղեցում և նա թաղվեց Դետրոյթում գտնվող Ֆորդերի գերեզմանատանը:
Հենրի Ֆորդի մտքերը՝
Մտածելը ամենաբարդ գործն է: Դա է պատճառը երևի, որ շատ քչերն են դրանով զբաղվում (Հենրի Ֆորդ):
Ինչպես մեքենան է երկար ժամանակ չքշելուց ժանգոտում, այնպես էլ ուղեղն է քիչ մտածելուց հետ վարժվում: Բայց մտածել չի նշանակում մտածել, թե առավոտյան ինչ շոր պետք է հագնել: Եթե ուզում եք, որ ձեր մտածելակերպը զարգանա և ձեր ուղեղը լավ աշխատի, պետք է մտածեք այնպիսի բաների շուրջ, որոնք այս պահին ձեզ շատ դժվար կամ անհնարին են թվում:
Ոչինչ այդքան դժվար չէ, երբ բաժանում եք դա փոքր մասերի (Հենրի Ֆորդ):
Ցանկացած գործ, երբ նայում եք դրան սկզբում, կարող է շատ բարդ թվալ: Բայց երբ բաժանում եք դա մասերի և կենտրոնանում եք առանձին մասերի վրա, ապա ամեն ինչ շատ ավելի պարզ է դառնում: Օրինակ, մեր տան նկուղում, որը բավական մեծ է, ժամանակ առ ժամանակ մի իսկական խառնաշփոթ է առաջանում` իրար վրա լցված գրքեր, ճամպրուկներ, շորեր, ամենատարբեր տարաներ, խողովակներ, փայտեր, չօգտագործվող գույք, հին սարքեր, մի խոսքով, երբ նայում ես այդ ամենին, թվում է, որ կարող ես մեկ շաբաթ այնտեղ աշխատել, բայց այդպես էլ չստացվի այդ ամենը կարգի բերել: Իսկ իմ մոտ դա տևում է մի քանի ժամ, քանի որ գործը ես բաժանում եմ մասերի` սկզբում ամեն ինչ դուրս եմ հանում, հետո հավաքում եմ բոլոր գրքերը և դասավորում եմ դրանք արկղերում, ապա կարգի եմ բերում շորերը, փայտերն ու խողովակները հավաքում եմ իրար վրա, ավելորդ բաները հավաքում եմ մի տեղ, որպեսզի վերջում թափեմ դրանք և այդպես շարունակ: Եվ երբ վերջացնում եմ գործը, հավատս չի գալիս, որ ընդամենը մի քանի ժամ առաջ այդտեղ ամեն ինչ այդքան խառն էր ու անհուսալի: Կյանքում էլ է այդպես: Ցանկացած բարդ գործ, որը սկզբում բարդ է թվում, շատ ավելի հեշտ է, քան իրականում այն երևում է: Ուղղակի պետք է բաժանել դա առանձին մասերի և կենտրոնանալ այդ մասերի վրա: Այդ դեպքում ամեն ինչ կդառնա ավելի պարզ և հասկանալի և ամենակարևորը` գործը առաջ կշարժվի:
1. Երբ թվում է, թե ողջ աշխարհն է քո դեմ, հիշիր, որ ինքնաթիռը քամուն հակառակ է թռչում։
2. Մասնագետներն այնքան խելացի ու փորձառու են, որ ճշգրտորեն գիտեն՝ ինչու չպետք է անել այսինչ բանը կամ անել այնինչը, նրանք ամենուր սահմաններ ու խոչընդոտներ են տեսնում: Եթե ցանկանայի վերացնել մրցակիցներիս, նրանց կտրամադրեի մի դյուժին մասնագետ:
3. Լոկ երկու սկզբունք կա, որ մարդկանց ստիպում է աշխատել՝ աշխատավարձի մարմաջն ու այն կորցնելու վախը:
4. Շատերին աշխատանքը պայքար է ներկայանում, որը հնարավորինս արագ պետք է ավարտին հասնել; Կյանքը կանգառ չէ, այլ ճանապարհորդություն: Իսկ ով մտածում է, որ կանգ է առել, իրականում անդունդն է գլորվում:
5. Իմ հաջողության գաղտնիքը դիմացինի տեսակետը հասկանալն է ու թե՛ նրա, թե՛ իմ տեսակետից իրերը դիտարկելու ունակությունը:
Կարծիք…
Ես հետաքրքրությամբ ուսումնասիրեցի Հենրի Ֆորդի կյանքը, աշխատանքը, նրա մտքերը և կասեմ, որ իմ կարծիքով նա հանճարեղ մարդ էր: Նախ նրա աշխատանքները, նրա ստեղծած մեքենաները ամեն մարդ չէ, որ կարող է անել, դրա համար պետք է բավական խելացի լինել: Նրա մտքերն էլ ինձ շատ դուր եկան, շատ հետաքրքիր էին և նա նաև շատ հետաքրքիր էր բացատրել դրանք: Նրա մտքերը նման էր խելագարության կարծես ռոբոտ աշխատեր իր փոխարեն։
Աղբյուրներ՝ Հենրի Ֆորդ