Posted in 2016-2017 Մայրենի, 2019-2020 Հայոց լեզու, Uncategorized

14.09.2019-Հայոց լեզու

 

Առաջադրանք՝

  1. Սյունակներից ընտրիր մեկական արմատ և բառ կազմիր։ Ուշադրություն դարձրու կատարվող հնչյունափոխությանը.
    բառակազմություն
  1. Աչք-ակնաբույժ
  2. փաստ-փաստաբան
  3. խոհ-խոհուն
  4. աչք-ակնազննակ
  5. ջուր-ջրակայուն
  6. նավ-նավաստի
  7. միտք-անմիտ
  8. մանուկ-մանկական
  9. խոսք-խոսափող
  10. հետո-հետնորդ
  11. խաղ-խաղատուն
  12. լուռ-լռելյայն
  13. գիր-գրականություն
  14. հեր-հերագանգուր
  15. մուտք-հետնամուտք
  16. գարուն-գարնանաբույր
  17. տեղ-միատեղություն
  18. գյուտ-գիտական
  19. շրջան-շրջանային
  20. թուղթ-թղթամոլ
  21. դարձ-դարձվածք
  22. հեզ-հեզադեմ
  23. դաշտ-դաշտակերպ
  24. կից-կողակից
  25. սիրտ-սրտացավ
  26. քարտ-քարտախաղ
  27. հյուր-հյուրընկալ
  28. լի-լիաթոք
  29. գիրք-գրքամոլ
  30. ինքը-ինքնստինքյան
  31. հավան-հավանականորեն
  32. բիծ-բծախնդիր
  33. ափ-անափ
  34. դեղ-դեղագործ
  35. տեղ-տեղյակ
  36. է-էություն
  37. կոփ-կոփվել
  38. ժայռ-ժայռապատկեր
  39. սուն-հասուն
  40. կտոր-մկրատ
  41. շունչ-անշունչ
  42. միտք-մտածկոտ
  43. ձայն-ձայնավոր
  44. շունչ-շնչասպառ
  45. ջուր-ջրաէլեկտրակայան
  1. Լրացրու բաց թողած տառերը.
    Եր-եք Հաճի աղան՝ քաղաքի նշանավոր մեծատունը, այդպես շփեր- չէր փոխել քայլերն իրենց տնից խանութ գնալիս։ Այն Հաճի աղան, որի՝  հն-րյա փողոցով անցնելն իսկ մի հանդես էր աղա-ական։ Կերպասե շալը վզին փաթաթած, ու-տի վիզը առաջ երկարած, սապատավոր քիթը ցցած, հայա-քը դեպի հեռուն՝ ըն-անում էր նա դանդաղ քայլերով։Ծիսակար-ի նման անխուսափելի գործելակերպ ուներ. գիտեր որ-աքարով սալարկված խոր-ուբոր- փողոցի ամեն դարուփոս ու պատռվածք։ Արծաթազ-ծ գլխով գավազանը լպ-ծուն ցեխի մեջ դիմհար տալով՝ գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ Հաճի աղան թույլ տվեց, որ կապույտ մահուդե տաբա-ի փո-քերը ցեխոտվեին  մեկ ի-ը տարի առաջ՝ անդրանիկ որդուն թաղելիս, և մեկ էլ այսօր, երբ իմացավ, որ թուրք զորքը հա-թականորեն մոտենում է իրենց սահմանամեր- քաղաքին։ Կյանքի չարին ու բարուն տեղյակ Հաճի աղան լավ գիտեր, որ եր-եք չես սպասի՝ վտանգը գա ու փեշիցդ բռնի. պետք է ժամանակին որսաս խուսա-ելու պահը։

Գրականություն
Կարդում ենք գրաբար.

Գրաբարի ձեռնարկ-մաս 1-ին (էջ 8-10)։ Կատարիր գրքում եղած առաջադրանքները։

 

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

ՈՒսումնական պլանի վերլուծություն

Իններորդ դասարան
Ուսումնական պլանում կարծես ամեն ինչ նույնն է մնացել։ Ինձ համար միայն անծանոթ էր Ասպետ ճամբարը, որը իրականացվում է իններորդ դասարանից սկսված։ Ինձ ընկերներս ասել էին, որ շատ հետաքրքիր ճամբար է և խորհուրդ էին տալիս, որ անպայման մասնակցեմ այդ ճամբարին։ Ճամբարը հիմնականում անցկացվում է Արցախում, իսկ ընդհանուր ուսումնական պլանը ինձ շատ դուր եկավ։ Ուղղակի ես շատ եմ սպասում տասերորդ դասարանին, քանի-որ մենք ենք ընտրում մեր դասացուցակը, իսկ իներորդ դասարանը կարծես ամենաբարդ շրջանն է, բայց երբ հաղթահարում ես դրանից այն կողմ ամեն ինչ շատ հեշտ է թվում։ Ինձ շատ դուր եկավ իններորդ դասարանի ուսումնական պլանը։

Posted in 2016-2017 Մայրենի, Ուսումնական նյութեր, Uncategorized

Սահմանից այն Կողմ

Մենք շարժվելու էինք եկեղեցու մոտից, որտեղից տոնախմբությամբ մեզ ճանապարհելու էր սիրելի Տիար Բլեյանը: Մեր առաջին կանգառը  Գյումրու հրապարակն էր։ Կանգառ, որը ազատեց բոլորին իմ բարձր ձայնից ստեղծված աղմուկից: Դե մեր հետքը պետք է թողնեինք Գյումրիում մեր նշանավոր պարերով:

Վերջապես հասանք Սահման… Հայկական անցակետ, վրացական անցակետ… ընկեր Մարալի ու ընկեր Վարդուհու անհանգիստ դեմքերը, մինչև բոլորս անցանք… Սահմանից այն կողմ ամեն ինչ կարծես նույնը լիներ: Ճանապարհը շատ քանդված էր մինչև Նինոծմինդա հասնելը, ինձ մոտ տպավորություն էր, որ չեն նորոգում, որպեսզի ջավախեցիները Հայաստան շատ չգան: Հաջորդ կանգառը Նինոծմինդան էր: Իջանք-չիջանք, հետաքրքրվեցինք, թե որտեղ է գյուղի եկեղեցին և քայլեցինք այդ ուղղությամբ: Մինջև Դիլիսկա անցանք նաև Ախալքալակով։ Դիլիսկայում, որտեղ շատ ուժեղ այրող արև էր, մեզ արդեն մեկ ժամ է, ինչ սպասում էին մեր ընկերները: Ես առաջին անգամ պետք  ճամփորդության ընթացքում մնայի տեղացիների տանը, ասեմ, որ այսպես շատ հետաքրքիր էր, յուրահատուկ ձև էին մտածել: Նոր ընկերներ ես ձեռք բերում, նրանք դառնում են քեզ հարազատ, սիրելի մարդիկ:

Մինչ հասանք մեզ հյուրընկալող Տիրուհիենց տուն, ամբողջովին շոգից ջուր էինք եղել։ Տանտերերը մեզ ընդունեցին գրկաբաց: Ես հասկացա, որ ջավախեցիները շատ են սիրում հյուրերին կուշտ կերակրել: Իսկ հետո… իսկ հետո էլ ինչ երեկո առանց խաղերի: Պարզապես այս անգամ հարցն այն էր, որ խաղերի համար պետք է հավաքվեինք: Հավաքատեղին դպրոցի այգին էր, որը, ի զարմանս ինձ, լավ կանաչ էր: Մեր սիրելի ֆուտբոլն էինք խաղում, հետո խաղերը շարունակեցինք տանը: Այնքան էինք տարվել խաղով, որ չէինք նկատել թե ինչպես է արդեն գիշերվա 1-ը։ Հետո գնացինք քնելու։

Հաջորդ օրվա ծրագրում գեղատեսիլ Սարոյի վանքն էր, որի ձախ կողմում Քուռն էր հոսում, մյուս կողմում՝ վանքի հին մնացորդներն էին, Վարձիան էր, որ կարծես սպիտակ ավազից պատրաստված մի մեծ քարանձավ- լեռ լիներ, Փարվանայի ու Քուռի միախառնման տեղն էր, որ մի հրաշք տեսարան էր: Վարձիան մեզ ուժասպառ արեց:  Մենք մոտ 4 ժամ պտտվեցինք և ուժասպառ եղանք, քանի որ արևը շատ ուժեղ էր: Երեկոյի համար մեզ հյուրընկալող ընտանիքները հյուրասիրություն էին պատրաստել գետի ափին: Հաջորդ օրը ամենահավես օրն էր, իմ շա՜տ սիրած բարձունքի հաղթահարումը:  Մենք մի ուժեղ խմբով հաղթահարեցինք Թմկաբերձի բարձունքը: Մեզ ուղղեկցում էին այդտեղի ուսուցիչները և երկու շուն: Մեզ ասել էին, որ 3-ից 4-ժամում կարող ենք բարձրանալ, բայց մենք մեկ ժամում բարձրացանք, քանի որ մենք ուժեղ Սեբաստացիներ էնք: Իսկ բարձունքում, իհարկե, սկսեցինք.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին…

Դե, հետո իջանք, քանի որ դեռ պետք է անցնեինք Ախալքալաքով, բերդով, Սբ. Խաչ եկեղեցով, ճաշեինք քաղաքում, տեսնեինք քաղաքով հոսող գետը: Պետք է գնայինք Տերյանի տուն- թանգարան, Գանձա գյուղ, Փարվանա լիճ, զմայլվեինք գեղեցկությամբ: Մեր վերջին գիշերն էր Դիլիսկայում, և մենք չէինք ցանկանում քնել։ Սկզբում թվում էր, թե երկար է տևելու ճմփորդությունը, բայց այնքան շուտ է ավարտվում այն: Կարծես թռչում են օրերը: Վերջին օրն ուզում էինք, որ ամենալավ օրը լինի և այդպես էլ եղավ: Մենք ընկերներով մեկի տանը հավաքվեցինք և ամբողջ գիշեր ուրախացանք և ուրախացրեցինք այդ տան անդամներին։ Ցավոք, բայց եկավ գնալու օրը: Ասեմ, որ ճամփորդության ավարտին մենք ունեցանք մեծ հավաք, որն էլ հենց մեր ճամփորդության ամենակարևոր մասն էր: Մենք պատմեցինք մեր փառատոնների մասին: Զրուցեցինք ճամփորդությունից, ներկայացրեցինք «Գետը բնակավայրում» նախագիծը և խոսեցինք իրենց գետերի մասին, որոնք իրենք էլ մաքուր չէին պահում: Ճանապարհ ընկանք։  Ճանապարհին խաղում էինք, երգում:  ԵՎ երեկոյան հասանք Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր։ Մենք արդեն ցանկուցյուն ունեինք կրկին մեկնելու և հաղթահարելու Ջավախքի ամենա բարձ լեռը՝ Աբուլը, որի բարձրուցյունը 3500 մետր էր: Ես սպասում եմ…

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Ընտրությամբ Գործունեություների, Կլոր Սեղան․․․

Ես մասնակցեցի այդ կլոր սեղանին Գլխավոր  գրադարանում մարդիկ լեփ-լեցուն էր։ Կարծես եկել էին գրավելու Միջին և Ավագ դպրոցները։ Սովորողները ներկայացնում էին իրենց Ընտրությամբ գործունեություները։ Սկզբում ներկայացան օտար լեզուներ Իսպաներենը, Ֆրանսերենը, Իտալերեն, Պարսկերեն, Վրացերեն, Անգլերեն։ Իսպաներենի խումբը

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Մահն ու աղջիկը

Մահն ու աղջիկը

Այս անգամ ես ընթերցեցի Մահն ու աղջիկը: Այն ինձ ավելի դուր եկավ քան ժպիտը: Այն  շատ-շատ լավն է և հետաքրքիր: Այս պատմվածքը մի պառավի մասին է որը վախենում էամենինչին երբ ինչ որ մեկը կպնում իր դռանը կամ պանուհանին նա մտածում է որ այդ մահն է: Այդ պառավը իննստուն տարեկան է և այդ տարածքի մարդիկ մտածում են վոր նա երբեկ չի մահանալու: Այդ պատմությունը պատմում են երեխաներին իրենց ծնողները բայցերեխաները չեն հավատում ծնողներին:Մի մարդ ամեն օր գալիս էր մի տուփիկ էր դնում նրա դռան առջև և հեռանում դրա մեջ տարբեր ուտելիքներ կաին: Այդ ուտելիքները առավորտյան արևն էր տաքացնում իսկ գիշերը լուսինը հովացնում: Այս պատմվածքը հրաշալի պատմվածք էր: