Posted in 2016-2017 Բնագիտություն, Կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն. Տնային աշխատանք

Դաս 17

Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում, վիտամինների  թերֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը:

Պատրաստել ուսումնական նյութ՝

 

Posted in 2016-2017 Բնագիտություն, Uncategorized

Ջերմոցային աշխատանք

Մենք  այսօր  բարձրացանք  ջերմոց  և  տեսանք,  որ  բոլոր  բույսերը  ծաղկել  են: Հետո  ընկեր  Հասմիկը  Նարեկին  ասաց,  որ  պետք  է  կրիայի  ջուրը  փոխել  և  Նարեկը  ջուրը  փոխելուց  կոտրեց  ավազանը և  մենք  տարանք  Վարպետ  Պետոյի  մոտ,  որպեսզի  վերանորոգի  ավազանը: Իսկ  հետո  մենք  բաժանվեցինք  խմբերի  որպեսզի   ծաղիկները  ջրեք: Հետո  տեսանք, որ  մեր  կուժը  կոտրել  են  և ծաղիկը  դրել  են  հողի  մեջ:

Posted in 2016-2017 Բնագիտություն

Բնագիտություն

Մենք  եկանք  բնագիտության դասի  և  ուսուցչուհին  ասաց,  որ  պետք  է  կրիայի ջուրը  փոխենք: Ես  և  Հայկը  գնացինք  կրիայի  ջուրը  փոխելու, իսկ  հետո  միացանք  մյուս  երեխաներին՝  բույսերը  ջրելու, սերմերը ցանելու և բույսի կտրոնները տնկելու: Երբ  արդեն  վեջացրել  էինք, գնացինք  ընկեր  Հասմիկին  օգնելու, որ  ծաղիկները  տնկի: Ես բնագիտության գործնական աշխատանքների ժամանակ սովորում եմ շատ պիտանի նյութեր ,որոնք ինձ հետագայում շատ են օգնելու20170324_093730 (1)

Posted in 2016-2017 Բնագիտություն

Սովորող Սովորեցնող

Մենք  ՙՙՍովորող-սովորեցնող՚՚ նախագծի շրջանակներում տեխնոլոգիայի  դասաժամին  ընկեր Հասմիկի  հետ  գնացինք Հյուսիսային դպրոց-պարտեզ,  որպեսզի  երկրորդ դասարանի սովորողներին սովորեցնենք, թե ինչպես պատրաստել բույսերի կտրոններ,խնամել բույսերը,փխրեցնել հողը,ինչպես պատրաստել կտրոնը և դնել ջրի մեջ,որ արմատակալի: Մենք  գնացինք- տեսանք, որ  իրենց  ածիկները,  ծաղիկները  խնամված  չէին և  մենք  խնամեցինք,  տնկեցինք բացատրեցինք,  թե  ինչպես  պետք է խնամել  բույսերը և սովորեցրեցինք ճիշտ ցանել հատիկեղենը: Այս նախագծերի շնորհիվ՝ իմ գիտելիքները ավելի ամրապդվեցին,ես ավելի վստահ եմ զգում ինձ, որովհետև արդեն կարողանում եմ իմ սովորած գիտելիքները փոխանցել ինձնից փոքր սովորողներին: