2016-2017 Մայրենի · Վահան Տերյան · Uncategorized

Կարդում ենք Տերյան

 

ՄԹՆՇԱՂԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ – Վ, Տերյանի բանաստեղծությունների անդրանիկ գրքույկը։
Ներկա հրատարակությամբ* լույս է տեսնում 6-րդ անգամ. առաջին անգամ՝ 1908 թվականին, առանձին գրքով, ապա՝ 1912-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1923-ին «Երկերի ժողովածուի» առաջին հատորում, 1940-ին «Բանաստեղծություններ» ժողովածուում, 1950-ին «Երկերի ժողովածուի» I հատորում։

Տերյանը 1908 թվականին «Մթնշաղի անուրջներից» դուրս է թողել այդ շրջանում գրած մի շարք անտիպ և պարբերականներում լույս տեսած բանաստեղծություններ («Գլուխը», էմիլ Վերհարնից, «Կոշմարը», «Հոկտեմբերին»), իսկ 1912-ին՝ 6-ը, դրանք համարելով թերի.

 

 

1.ամենահուզիչ բանաստեղծությունները

5. ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ..

Իմ  կարծիքով   սա տխրության մասին է: Մի  մարդ  իր  համար   նստած  է  ու  ինք  իրեն  իր  տխրությունը   արտահայտում  է:

2.ամենապայծառ բանաստեղծությունները

Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում…
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ..

Այս  բանաստեղծության  ասելիքը  այն  է,  որ  ինչն  որ  մեկը  սիրահարված  է  և  իր   զգացմունքն  է   արտահայտում:

3.ամենաձանձրալի բանաստեղծություններըզ

  • 66. * * *

    Արծաթ -կարկաչուն
    Աղբյուրն է խոսում հավիտենաբար,
    Իմ ուղիների հեռվում անկոպար,
    Հավիտենաբար
    Քո սերն է հնչում։

    Անձրևային ե՜րգ —
    Աստղերի ուղին մշուշ ծովերում —
    Դո՜ւ, իմ հեռավոր որոնումներում,
    Մոլորումներում՝
    Հայրենի՜ եզերք…

    Լույսերը մեռան,—
    Մութը սառնաթև գրկեց ամեն ինչ —
    Դո՜ւ, մենակ կյանքիս միակ ամոքիչ,
    Քնքուշ ու թովիչ
    Պայծա՜ռ հանգրվան…

Այս  բանաստեղծության ասելիքը  այն  է,   որ  մի  մարդ     լիքը   հարստություն  ունի  ու  չգիտի  ինչ  անի:

  • 4.ամենաթեթև բանաստեղծությունները

14. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ..

Այս  բանաստեղծությունը  շատ   հանգստություն  ունի: Մի  մարդ  իր  կարծիքն է  հայտնում  մոլորակի:

5.ամենամռայլ բանաստեղծությունները

Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…4

Այս  բանաստեղծության մի  հատվածում  նկարագրում է  բանաստեղծությունը:  Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,Գիշերում այս անշող:

6.ամենաքնքուշ բանաստեղծությունները

59. ԵՐԵԿՈ

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։

Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ…
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…

Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…

Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…

Այս  բանաստեղծությունը արտահայտում է  աշխարհը  մթության  մեջ:

7.Ամենալացկան բանաստեղծությունը

6. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Մի աղջկա  մասին  է, ով  միշտ  տխուր  էր, միշտ  լացակումած  էր:

8.ամենախաղաղ բանաստեղծությունը

64. ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Այս բնանաստեղծության  ասելիքը  այն  է,  որ  մի  մարդ  և  տխուր  է   և ուրախ: Նա  իր  գույնզգույն  գարնան  մասին  էր  պատմում

9.ամենաերազկոտ բանաստեղծությունները

77. * * *

Հեռու ես անհաս, իմ լուսե երազ,
Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն,
Փռված է լույսըդ շուրջըս և վրաս,
Անհուն աշխարհում և իմ հեզ հոգում։

Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ.—
Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ,
Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ,
Հըրամայել եմ, որ վրաս իշխես։

Եվ քաղցր է լինել քո կամքի գերին,
Քո չարությունը բարիք համարել —
Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին
Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել…

Այս  բանաստեղծության ասելիքը  այն է, որ ինչ  որ  մարդ    կարոտում   է  ինչ  որ  մեկին:

10.ամենակրակոտ բանաստեղծությունները

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Այս  բանաստեղծության  ասելիքը  այն  է , որ  մի  մարդ   իր  դիմացի  մարդկանց  պատմում է  իր  սիրելի  բաների  մասին:

11.անենաանհույս բանաստեղծությունները

13. ԱՂՈԹՔ

Քո պայծառ գահի անհաս բարձունքից
Սի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ …
ՍԱՖՈ

Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։
Դու անմութ աշխարհում ես ապրում,
Հիշի՛ր դու խավարում տանջվողին,
Քո սրտում արևներ են վառվում,
Արևիր սև կլանքիս մութ ուղին։
Հավիտյան ինձ քո սերն է այրում,
Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։
Ես մեռնում եմ այս մութ վիհերում…
Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

Մի  մարդու  հոգու  մեջ  ամենինչ  սև  է  ու  նա  ասում  է , թէ  իր  հետ  ինչ  է  կատարվում:

Վահան Տերյան · Uncategorized

Բանաստեղծություն

2.  ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

4. Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան…

1908

5. ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Դանդաղ սահում են օրերը

Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ…

Տխուր ամպերը կամար են կապել. —
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ…

Վահան Տերյան · Uncategorized

Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (փետրվարի 9 (հունվարի 28), 1885հունվարի 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքիցհեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանըհաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիանառանց նրա լուսավոր ներկայության։ Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորեցին Վահան Տերյանի գրական դպրոցը։ Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսիմշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում։ Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է։