Մայրենի · Յուրի Սահակյան · Uncategorized

Յուրի Սահակյան

hqdefault_2

Ծնվել է 1937թ.

Բանաստեղծ-մանկագիր Յուրի Սահակյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Չայլու գյուղում: Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը:

Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ 1966 թվականին:

1971-1973 թվականներին մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտին կից գրականության բարձրագույն դասընթացներին:

Բանաստեղծություններ
Արփա-Սևան
Երկիր իմ, Հայաստան
Լուսաբաց
Չքնեք, տղաներ
Ցնծա, Արցախ աշխարհ
Նամակ ռազմաճակատից
Մայր Հայրենիք
Նորից ոտքի, նորից առաջ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեք լոբի
Ձին ծակեցին, պատը տարան
Մրջունը
Քեֆ անողին՝ քեֆ չի պակսի
Առվակն ու գետը
Կեցցե մուկը, կեցցե կատուն
Երեք փչակ, երեք բու…
Նինջը
Ածան հավիկ
Հոպոպ
Կճուճն ու ճուտը
Այսպիսի երգ
Ծաղրածուն և ծաղրաձուն
Հարավ քամին
Փայտփորիկի երգը
Թռչնակի երգը
Օրորոցային
Առաջին ձուն
Հովիկ-հովիկ
Խուտուտ-մուտուտ
Ինչն են խոսում մրջունները
Արագիլ

Շուտասելուկներ
Շուտասելուկներ 2hqdefault_2

1.Ընտանիքում ո՞ր երգն են երգում կամ գիտեն. գրի առ:

Մեր  ընտանիքում  յուրիսահակյանին  շատ  լավ  էին  ճանաչում  մանավանթ  տատիկս  լսել  է  ԱՅԼԱՉԵՐ – երաժշտ.՝էդուարդԹումանյանի

ՇԱՐՈՒՆԱԿԻՐԺՊՏԱԼ – երաժշտ.ՌոբերտԱմիրխանյանի

իսկ  մայրիկիս  ես  մի  փոքր  էր ճանաչում  բայց  նա  լսել  է  յուրի  սահակյան

ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ՍԻՐՈւՆ ԵՐԿԻՐ խոսք Յուրի Սահակյանի, երաժշտություն՝ Մամիկոն Անդրեասյանիի  բոլոր  ստեխծագործություները:

  2.Ո՞ր բանաստեղծությունն են արտասանում . գրի առ:

ԵՐԵՔ ՓՉԱԿ, ԵՐԵՔ ԲՈՒ…

Երեք փչակ, երեք բույն,

Երեք բնում՝ երեք բու:

Ամեն բնում՝ ձու, ձու, ձու,

Ամեն բնում՝ բու, բու, բու:

Առաջինում՝ բվաձու,

Երկրորդում էլ՝ բվաձու,

Երրորդի մեջ՝ բվաձու…

Չորորդը չկա՜:

Ի՜նչ երջանիկ բվերեն,

Ի՜նչ սիրունիկ ձվեր են,

Ձվից կելնեն ու կերգեն

Բվիկները բվերեն…

ԵՐԿԻՐ ԻՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

Արև առած լեռնոտ ուսիդ

Քայլում ես դու ճամփով հույսի,

Երկիր սիրո,

Երկիր լույսի,

Երկիր իմ, Հայաստան:

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,

Ապրիր հպարտ, հպարտ երգիր,

Երկիր, երկիր, երկիր, երկիր, երկիր հայոց, երկիր,

Թող որ անվերջ ձուլվի քո մեջ

Քնքշանքը մեր արդար ձեռքի:

Մենք քո ճամփին կանգնած սարեր,

Մենք քո շուրթին զնգուն բառեր,

Մենք քո ձեռքին սուր ենք դառել,

Երկիր իմ, Հայաստան:

Թող սերը մեր հավերժ տևի,

Հավերժ ապրի, հարատևի

Եվ հար փարվի

Քո դաշտերին,

Երկիր իմ, Հայաստան:

3.իսկ  ես  դպրոցում  սովորել  եմ

ԼՈՒՍԱԲԱՑԼուսաբաց է, լուսաբաց,

Օդը ջինջ է, խոտը՝ թաց:

Օրը՝ զնգուն, ժպտերես,

Այս ինչե՞ր է բերել մեզ:

 

Վեր կաց, փոքրիկ, վեր կաց, վեր,

Տես ի՜նչ օր է, ի՜նչ արև…

 

Արի ջուր առ այտերիդ,

Արի ջուր առ աչքերիդ

Եվ թող ժպիտդ հյուսվի

Երգին, երկրին ու լույսին:

 

Վեր կաց, փոքրիկ, վեր կաց, վեր,

Տես ի՜նչ օր է, ի՜նչ արև…

 

Advertisements