Մայրենի · Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Մխիթար  Սեբաստացի  դպրոցում  սովորել   է  իմ  մայրիկիս  հորաքրոջ   աղջիկը, Էրզրումյան Թագուհին:Նա  շատ  գոհ  էր  այս  դպրոցից  և  հաճույքով  հաճախում  էր:Նա  մեզ  մոտ  սովորել  է  1989-1992 թթ. :  Հիմա  նա  ապրում  է  ԱՄՆ-ում, Ատլանտա  քաղաքում  և  զբաղվում  է   իր  երկու    փոքրիկ  աղջիկներին  խնամելով:Նա  ցանկանում  է  ամենա  լավ  բաները  և    ուզում է  միշտ  հաջողությունների  հասնի  իր   դպրոցը:

Advertisements
Մայրենի · Մխիթար Սեբաստացի

Մեր դասարանական կանոնները

Մեր դասարանական կանոնների մեջ մտնում է հետևյալ կանոնները՝ լսել իրար,լինել ընկեր,օգնել իրար,սիրել և հարգել և ամենակարևորը չլինել ծույլիկ, այլ աշխատել մինչև վերջ:Հիմա բացատրեմ ինչու եմ հենց այս կանոնները շեշտում, չէ որ կան ավելի շատ ուրիշ կանոններ, ուղղակի ներկա պահին ամենակարևոր կանոնները այսքանն էին:Լսել իրար, այս կանոնը մենք պահպանում ենք, ինչքան որ կարողանում ենք:Լսում ենք իրար,որ դասարանը չվերածվի աղմուկի և նաև չխանգարի մյուս դասարանների դասը. դա նաև հարգանքի նշան է: Լինել ընկեր,օգնել իրար, դա մենք պահպանում ենք նույնպես, քանի որ դրանք պարտադիր պայմաններ են,որովհետև միյայն անսիրտ մարդը կարող է իր ընկերոջը թողնել վատ վիճակում և գնալ:Իսկ ընկերություն անում ենք չափի մեջ:Ընկերությունը օգնում է ազատ խոսելու,ազատ շարադրելու միտքդ:  Այդ  կանոնների շնորհիվ է ,որ   հոյակապ մտքեր,շարադրություններ և առցանց դասեր են արվում:Դե պարզ է ծույլիկ չենք լինում,որովհետև պետք է աշխատենք,որ ինչ որ չափով գոնե հասնենք ինչ որ բանի:Իսկ այ հարգել և սիրել իրար պարտադիր է,որովհետև դա համերաշխության և բարեկամության միակ միջոցներն են:

Մայրենի · Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին ծնվել է Սեբաստիա քաղաքում, 1676-ի փետրվարի 7-ին։ Իսկական անունը եղել է Մանուկ, հետագայում, հոգևորական կոչում ընդունելիս դարձել է Մխիթար: Նախնական կրթությունն ստացել է տեղի Ս. Նշան վանքում, որտեղ 15 տարեկան հասակում ձեռնադրվել է սարկավագ: Աշակերտական տարիներից ի հայտ է բերել նկատելի հարցասիրություն, տրամաբանելու, վերլուծելու կարողություն, ունեցել է որոնող, սուր միտք, հատկանիշներ, որոնք

Մխիթարը ընկնում է կասկածի տակ, 1706-ին հարկադրված է լինում միաբանությունը տեղափոխել Մեթոն քաղաքը, որն այդ ժամանակ գտնվում էր Վենետիկի գերիշխանության տակ։ Այստեղ նա իր աշակերտներին ուսուցանում է հայոց լեզու և հին մատենագրություն։ Երբ սկսվում է թուրքերի և վենետիկցիների պատերազմը (1715 թ.), թողնում է տեղի Մորեայի վանքը, ապաստանում Վենետիկում։

Հռոմի պապը, նկատելով որ միաբանությունը կարող է օգտակար լինել կաթոլիկության տարածմանը Արևելքում, մասնավորապես պետականազուրկ հայ ժողովրդի մեջ, ընդառաջում է Մխիթարին, տրամադրում փոքրիկ մի դղյակ, նյութական միջոցներ, իսկ 1717-ին հատուկ հրովարտակով նրան է հանձնում Վենետիկ քաղաքի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզին:

Իտալիայում հաստատվելու առաջին տարիներից Մխիթարը սկսում է լույս ընծայել իր կամ միաբանության մյուս անդամների գրած կամ թարգմանած գրքերը, բացառապես կրոնական բովանդակությամբ։

Միաբանությունը գործունեության առաջին օրերից հարկադրված էր հաշվի առնել մի կողմից Հռոմից եկող հրահանգները, մյուս կողմից՝ հայ իրականության պահանջը, որով միայն պիտի կարողանար թափանցել ժողովրդական լայն զանգվածների մեջ։ Առանց առաջինի չէր կարող շարունակել գոյությունր, առանց երկրորդի չէր գտնելու գործունեության ասպարեզ։

Մխիթարը կարողանում է հմտորեն զուգակցել արտաքին

հարկադրանքը ազգային շահերի պաշտպանության հետ, փորձելով ապացուցել, որ կաթոլիկական դավանանքին հետևելը չի կարող խանգարել իր ժողովրդի մտավոր զարգացմանը ծառայելուն, և որ հայ մշակույթին ծառայելն էլ չի կարող արգելք լինել կաթոլիկությանը։

գրավել են էջմիածնի նվիրակ Միքայել արքեպիսկոպոսի ուշադրությունը և դրդել նրան՝ պատանուն բերելու էջմիածին։

Այստեղ, սակայն, Մխիթարի հետ վարվել են դաժանորեն, ոչ թե հետևել են նրա կրթությանը, այլ աշխատեցրել են որպես ծառա։ Հիասթափված միաբանների վերաբերմունքից, շրջապատի թանձր խավարից, նա փախչում է Սևանա վանքը, մտածելով թե այնտեղ կկարողանա խաղաղ պայմաններում նվիրվել գրական աշխատանքի, առանց հաշվի առնելու, թե Սևանը չէր կարող տարբեր լինել էջմիածնից։ Հարկադրված թողնում է նաև նոր օթևանը, վերադառնում իր ծննդավայրը։