Հասարակագիտություն · Uncategorized

Հասարակագիտություն #8

Այս դասին մենք քննարկեցինք ընտանիքը, մայրիշխանությունը և հայրիշխանությունը: Ես կարծում եմ, որ ընտանիքում մայրիշխանությունը սխալ է, քանի որ ճիշտ չեմ գտնում, որ կինը ղեկավարի ընտանիքը, քանի որ ընտանիքում ամեն մեկն իր տեղը ունի: Ես կարծում եմ, որ հայրիշխանությունն ավելի դրական է լինում ընտանիքում: Հայրիշպանություն չի նշանակում, որ տան տղամարդը պետք է արգելի ինչ-որ բաներ կնոջը և իրեն վերապահի կնոջ փոխարեն որոշումներ կայացնել կամ էլ շատ իրավունք ունենալ: Ոչ, ես կարծում եմ, որ ընտանիքում յուրաքանչյուր որոշում պետք է կայացվի ընդհանուր համաձայնությամբ, այլ ոչ թե մեկի համաձայնությամբ և պետք է լինեն հավասար իրավունքներ, որպեսզի ընտանիքը լինի լիարժեք:

Advertisements
Հասարակագիտություն · Uncategorized

Հասարակագիտություն. #9

Այս դասին մենք խոսեցինք անչափահաս երեխաների աշխատելու մասին: Ես կարծում եմ, որ երեխաների մոտ ցանկություն առաջանում է աշխատելու, երբ նրանք արդեն բավական ինքնուրույն են և մտածում են, որ արդեն կարող են աշխատել: Ես կարծում եմ, որ մեր տարիքի երեխաների համար աշխատանքը այնպիսին պետք է լինի, որ մենք բաց չթողնենք մեր դասերը, պարապմունքները, չգերհոգնենք, քանի որ այս տարիքում պետք է լավ սովորել, որպեսզի ապագայում աշխատել: Սակայն ես ինքս կցանկանայի աշխատել, երբ մի փոքր մեծանայի, քանի որ հաճելի է, երբ դու ինքդ ես աշխատում այն գումարը, որը քեզ հարկավոր է: Այնուամենայնիվ ես ճիշտ չեմ համարում, եչբ երեխաները իրենց ուսումը աչքաթող անելով աշխատում են այնպիսի տեղ, որ չեն հասցնում վայելել կիրենց մանկությունը և շատ հոգնում են: Ես կարծում եմ, որ 13-14 տարեկանում, երբ երեխաները սկսում են աշխատել դա կարող է դասերին խանգարել, ավելի լավ է 15-17 հասակում փորձել և դրանից հետո մտնել նոր կյանք:

Հասարակագիտություն · Uncategorized

Հասարակագիտություն. Դաս #2.

 

Հասարակագիտություն · Uncategorized

Հասարակագիտություն. Դաս #1

Հասարակագիտության առաջին դասին մենք խոսեցին շրջակա միջավայրից: Խոսեցինք անտառահատումներից, աղտոտվածությունից, թե ինչպես կարելի է դրանք լուծել, թե ինչպես յուրաքանչյուրը կարող է իր հերթին օգնել, որպեսզի չլինի աղտոտվածություն, անտառահատումներ քիչ լինեն: Խոսեցինք նաև, թե ինչ է ուսումնասիրում հասարակագիտությունը: Ես կարծում եմ, որ հասարակագիտությունը ուսումնասիրում է հասարակությունը, մարդկանց և ամեն ինչ կապված հասարակության հետ: Իսկ անտառահատումների և աղտոտվածության համար կարծում եմ, որ յուրաքանչյուրս պետք է ուշադիր լինենք չաղտոտենք և չփչացնենք բնությունը: