Համո Սահյան · Մայրենի · Uncategorized

Բանաստեղծություն.Հորթը

Հորթը

Օրը թեքվում է դեպի մայրամուտ,

Հովերն են խաղում ձորալանջն ի վար,

Երկարում են խիտ ստվերներն անփույթ

Եվ կամաց-կամաց խառնվում իրար:

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,

Թփերում կորած կածանի վրա,

Կարծես քանդակված մի տերև լինի

Մոր լեզվի հետքը ճակատին նրա:

Խոնավ սև ահողն իր խոնավ դնչին,

Թփի տակ նստել, որոճում է լուռ…

Մասրենու մի ոստ կպել է պոչին

Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:

Ականջի մեկը կախել է մի քիչ,

Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,

Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից

Արցունքի բարակ առուն է հոսում

Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,

Եվ կանաչել է լեզուն բերանում…

Իսկ աչքից բխած առվի ակունքին

Մի ճանճ է իջել ու չի հեռանում:

Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի

Տերևը  հանկարծ քսվում է նրան,

Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝

Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Հորովելներ են ոլորվում դաշտին,

Սարերի վրա գառներ են մայում…

Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին

Մասրենիների արանքից  նայում:

Համո Սահյան · Մայրենի · Uncategorized

Հասատան Ասելիս.Բանաստեղծություն.

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես

Համո Սահյան · Մայրենի · Uncategorized

Անունդ Տալիս.Բանաստեղծություն.

Անունդ Տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,

Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում,

Թեքված մի մատուռ եմ հիշում

Եվ բերդի տեղահան մի դուռ,

Ավերակ տաճարի մի վեմ

Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր՝

Բերանին՝ մամռոտած մի խուփ,

Մամռոտած որմի խոռոչում՝

Մասրենու վարսաթափ մի թուփ,

Աշխարհի քարերին մաշված,

Աշխարհից խռոված մի ցուպ.

Եվ հեռվում ինչ-որ ուշացած

Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,

Ճակատին՝ձյունի պատառիկ,

Սարն ի վար մի բարակ առու՝

Շուրթերին՝հայրեն ու տաղիկ:

Ցորենի կանաչ արտի մեջ,

Առվույտի կապույտ մի ծաղիկ,

Եվ արտի եգրին՝ մենավոր

Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Առաջադրանքներ.

1.վեմ- Ապառաժ, ժայռ, քարաժայռ, պարեխ

որմ-պատ

ցուպ-ձեռնափայտ

2.Ալևոր կամուրջի հոնքին

Ծիծառի մի բույն եմ հիշում.

Ըստ բանաստեղծության Հայաստանը հին է:

3. Լքված Թոնիր-Թոնիր, որը չեն օգտագործում

Մամռոտած խուփ-մամուռով ծածկված մի կափարիչ

Մամռոտած որմ-մամուռով պատված պատ

Խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-Խոռոչում մասրենու թուփ,որը էլ չեն խնամում և այն անխնամ է մնացել

Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված  ցուպ-Ձեռնափայտ, որը շատ է օգտագործվել և մաշվել է.

4.Այս բանաստեղծության մեջ արտահայտում է իր հիշողությունը, թե նա ինչ է հիշում հին Հյաստանից:

5. Ըստ բանաստեղծության Հայաստանը հին էր, գեղեցիկ, լքված և հիշողություններով լի:

Համո Սահյան · Մայրենի · Uncategorized

Օրը Մթնեց.Բանաստեղծություն.

Համո Սահյան

Օրը Մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:
Իջնում էին խոհուն, խոնարհ
Դեզերի ուսին
Մի կաթնահունց երկնակամար,
Մի ծերատ լուսին…
Մեկը մեկից ամաչելով,
Եվ զուսպ, և հավաք,
Նստում էին մերոնք կարգով՝
Կրտսեր ու ավագ:
Նստում էին և սպասում,
Մինչև պապը գար,
Մինչև բակում Ծաղիկ եզան
Զանգը ծլնգար:
Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով…
Ու երբ տատս ձեռքն էր առնում
Շերեփը իր հին,
Գդալները բնազդաբար
Աղմկում էին:
Թանապուրի տաք գոլորշին
Գերանին առնում,
Եվ սյունն ի վար գլոր-գլոր
Ուլունք էր դառնում:
Վայելում էր տաք թանապուր,
Լավաշ ու սամիթ
Աշխատավոր մի գերդաստան՝
Պարզ ու միամիտ:
Հիմա այդ մեծ գերդաստանից
Ոչ մեկը չկա…
Ես եմ մնում լոկ իբրև հուշ
Եվ իբրև վկա:
Օրը մթնեց, ժամն է արդեն
Իրիկնահացի,
Տխրությունս կամաց-կամաց
Փոխվում է լացի:

Առաջադրաքներ.

  1. Բանաստեղծություններ փաթեթից հասկանալով կարդալ «Օրը մթնեց» բանաստեղծությունը:
  2. Համառոտ շարադրիր այն;

Օրը մթնեց ժամանկն է իրիկնահացի:Բոլորը կարգով նստել են կրտսեր և ավագ:Սպասում են պապին, որ գար: Պապը գալիս էր և նստում շուքով:Բակի բույրը տարածվում էր:Հանում էր տատը իր հին շերեփը բնազդաբար աղմկում էին գդալները:Թանապուրի տաք գոլորշին
Գերանին էր առնում:Վայելում էին բոլորը թանապուրը լավաշով և սամիթով:Աշխատավոր մի գերդաստան էր պարզ ու միմաիտ:Հիմա ես եմ մանցել  այդ գերդաստանից:Օրը մթնեց, արդեն ժամանկն է իրիկնահացի…

3. Փոխիր վերնագիրը՝ պատճառաբանելով:

ՙ<<Պարզ ու միամիտ Գերդաստանը՚>>

Ես փոխեցի վերնագիրը այսպես, որովհետև այս բանաստեղծությունը մի պարզ ու միմաիտ գերդաստանի մասին էր:

4. Բացատրիր կաթնահունց, գերդաստան բառերը:

Կաթնահունց-Կաթով հունցած խմորեղեն, կաթնահաց

Գերդաստան-Արյոնակից ազգականների ամբողջությունը, տոհմ

5.Կարդալիս ի՞նչ բանաստեղծություններ հիշեցրեց. համեմատիր:

Ինձ հիշեցրեց ՙ<<Հորթը>> և  <<Պատրանք>> բանաստեղծությունները, որովհետև Պատրանք և Հորթ բանաստեղծություններում էլի հիշում են ինչ-որ բան:Հորթը բանաստեղծության մեջ հիշում է իր մանկությունը, իսկ այս բանաստեղծության մեջ էլի հիշում է, բայց իր գերդաստանը:Պատրանք Բանաստեղսծությունում հիշում է իր եղբորը և շանը, իսկ այս բանաստեղծությունում հիշում է իր գերդաստանին:

Համո Սահյան · Մայրենի · Uncategorized

Համո Սահյան «Անունդդ տալիս»

  1. Անունդ Տալիս
    Հայաստա՛ն, անունդ տալիս,

    Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,

     

    Ալևոր կամուրջի հոնքին

    Ծիծառի մի բույն եմ հիշում,

    Թեքված մի մատուռ եմ հիշում

    Եվ բերդի տեղահան մի դուռ,

    Ավերակ տաճարի մի վեմ

    Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

    Հիշում եմ լքված մի թոնիր՝

    Բերանին՝ մամռոտած մի խուփ,

    Մամռոտած որմի խոռոչում՝

    Մասրենու վարսաթափ մի թուփ,

    Աշխարհի քարերին մաշված,

    Աշխարհից խռոված մի ցուպ.

    Եվ հեռվում ինչ-որ ուշացած

    Ձիերի դոփյուն եմ հիշում:

    Արևոտ մի սար եմ հիշում,

    Ճակատին՝ձյունի պատառիկ,

    Սարն ի վար մի բարակ առու՝

    Շուրթերին՝հայրեն ու տաղիկ:

    Ցորենի կանաչ արտի մեջ,

    Առվույտի կապույտ մի ծաղիկ,

    Եվ արտի եգրին՝ մենավոր

    Մի բարդու շրշյուն եմ հիշում:

    Առաջադրանքներ.

    1.վեմ- Ապառաժ, ժայռ, քարաժայռ, պարեխ

    որմ-պատ

    ցուպ-ձեռնափայտ

    2.Ալևոր կամուրջի հոնքին

    Ծիծառի մի բույն եմ հիշում.

    Ըստ բանաստեղծության Հայաստանը հին է:

    3. Լքված Թոնիր-Թոնիր, որը չեն օգտագործում

    Մամռոտած խուփ-մամուռով ծածկված մի կափարիչ

    Մամռոտած որմ-մամուռով պատված պատ

    Խոռոչում մասրենու վարսաթափ թուփ-Խոռոչում մասրենու թուփ,որը էլ չեն խնամում և այն անխնամ է մնացել

    Աշխարհի քարերին մաշված,Աշխարհից խռոված  ցուպ-Ձեռնափայտ, որը շատ է օգտագործվել և մաշվել է.

    4.Այս բանաստեղծության մեջ արտահայտում է իր հիշողությունը, թե նա ինչ է հիշում հին Հյաստանից: