Posted in ուսումնական ճամփորդություն, Uncategorized

Կրկին Արատես…

Ես արդեն մի քանի անգամ եղել եմ Արատեսում, ինչպես միշտ, այնտեղ յուրահատուկ հետաքրքիր է անցնում: Ուրբաթ առավոտյան շատ ուրախ տրամադրությամբ արթնացա (ես միշտ այդպիսի տրամադրություն եմ ունենում ճամփորդությունների օրերին), գնացի դպրոց, կեսօրին ճանապարհ ընկանք:Ճանապարհը ճամփորդության ամենահետաքրքիր պահերից է՝ խաղերով ու զրույցներով: Արդեն Արատեսում էինք, մեր առջև բացվել էր սպիտակ ներկով ներկված մի հրաշք տեսարան: Հասնելուն պես տեղավորվեցինք և սկսեցինք մեր կարևոր գործերը: Սկզբում եղավ մի փոքր միջադեպ՝ կոտրեցինք աղջիկների տնակի դռան ապակին, բայց հետո մենք այն նորոգեցինք և դա չխանգարեց մեզ շարունակել մեր ուրախ օրը: Եկավ երեկոն՝ ակումբում հավաքվելու երեկոն՝ տաքանլու, խաղալու, խոսելու: Երեկոն անցավ շատ ջերմ, իսկ հաջորդ առավոտը շատ շուտ եկավ, քանի որ գիշերը գրեթե չէինք քնել: Հաջորդ օրը մեզ սպասվում էր ընթեցանությունը: Մեր կրթահամալիրում Տերյան, Թումանյան, Չարենց ստուգատես է և մեր ճամբարն էլ՝ ընթեցողական էր:  Քայլքով, զրուցելով բարձրացանք ձնե քանդակների մոտ, կարդացինք, նկարահանեցինք, իսկ հետո անցանք ձմեռային խաղերին: Տարբեր խաղեր խաղացինք, մի լավ սահնակ քշեցինք, վերևից՝ ներքև սահեցինք ու սահեցինք: Առջևում դեռ երեկո կար, մեզ սպասվում էին էլի մեր խենթությունները: Երեկոյան կրկին հավաքվեցինք, մաֆիա խաղացինք, տաքացանք, զրուցեցինք, իսկ հետո որոշեցինք քնելու փոխարեն գնալ աղջիկների տնակ և խաղեր խաղալ, երաժշտություն լսել, քանի որ դա վերջին գիշերն էր և մենք ցանկանում էինք վայելել այն: Այդ գիշերն էլ այդպես անցավ և հաջորդ օրն արդեն մենք պետք է վերադառնայինք: Ճանապարհվեցինք դեպի Երևան: Այս ճամփորդությունը անցավ հրաշալի, ինչպես բոլոր մնացած ճամփորդությունները: Եթե դեռ չեք եղել Արատեսում, անպայման գնացեք, վայելեք այդ հրաշք միջավայրը, գնացեք ձեր սիրելի ընկերների և ուսուցիչների հետ, որովհետև այդպես շատ ավելի հետաքրքիր ու ջերմ է անցնում:
Շնորհակալություն ընկեր Անիին, ընկեր Մարալին և իմ ընկերներին այսպիսի անմոռաց ճամփորդության համար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s