Posted in 2019-2020 Գրականություն, Uncategorized

Գրականություն. 04.11.19

1. Տեսակետդ գրառիր մարդու՝ պատրանքներով ապրելու մասին (հնարավո՞ր է առանց պատրանքների, ինչն է նպաստում պատրանքներով ապրելուն, արժե՞ միշտ սթափ նայել կյանքին և այլն)։

Ես կարծում եմ, որ մարդը պետք է իր կյանքն ապրի պատրանքներով, բայց չափավոր, որպեսզի դա չվերածվի խանգարող հանգամանքի: Պատրանքը հարկավոր է, որպեսզի մարդիկ չապրեն դատարկ և չոր, պատրանքը նաև օգնում է, իսկ դրա չարաշահումը լավ բանի չի բերում, կարծում եմ: Չեմ կարծում, որ կյանքին միշտ սթափ պետք է նայել, բայց պետք էլ չէ ընկնել երազանքների գիրկը և կտրվել իրականությունից:

2. Կարդա Ավ.Իսահակյանի «Պատրանք» պատմվածքը։

3. Փորձիր պատրանքին նայել գուսանի տեսանկյունից։ Փորձիր շարադրել գուսանի ապրումները (նրա անունից) առավոտյան, երբ հայտնաբերեց, որ պատրանքով է ապրել:

Պատմվածքը կարդալուց հետո նոր հասկացա, որ իսկապես պատրանքը որոշ ժամանակ պետք է և փրկում է քեզ: Պատրանքը կարող է օգնել, որպեսզի ամենաանելանելի վիճակում էլ դու գտնես փրկություն և չկորցնես հույսդ: Գուսանն ինձ թվում է ինչ-որ տեղ զարմացավ, ինչ-որ տեղ ուրախացավ, որ իր պատրանքով կարողացել է դուրս գալ այդ վիճակից:

 

Leave a comment