Posted in 2016-2017 Մայրենի, Ուսումնական նյութեր, Uncategorized

Սահմանից այն Կողմ

Մենք շարժվելու էինք եկեղեցու մոտից, որտեղից տոնախմբությամբ մեզ ճանապարհելու էր սիրելի Տիար Բլեյանը: Մեր առաջին կանգառը  Գյումրու հրապարակն էր։ Կանգառ, որը ազատեց բոլորին իմ բարձր ձայնից ստեղծված աղմուկից: Դե մեր հետքը պետք է թողնեինք Գյումրիում մեր նշանավոր պարերով:

Վերջապես հասանք Սահման… Հայկական անցակետ, վրացական անցակետ… ընկեր Մարալի ու ընկեր Վարդուհու անհանգիստ դեմքերը, մինչև բոլորս անցանք… Սահմանից այն կողմ ամեն ինչ կարծես նույնը լիներ: Ճանապարհը շատ քանդված էր մինչև Նինոծմինդա հասնելը, ինձ մոտ տպավորություն էր, որ չեն նորոգում, որպեսզի ջավախեցիները Հայաստան շատ չգան: Հաջորդ կանգառը Նինոծմինդան էր: Իջանք-չիջանք, հետաքրքրվեցինք, թե որտեղ է գյուղի եկեղեցին և քայլեցինք այդ ուղղությամբ: Մինջև Դիլիսկա անցանք նաև Ախալքալակով։ Դիլիսկայում, որտեղ շատ ուժեղ այրող արև էր, մեզ արդեն մեկ ժամ է, ինչ սպասում էին մեր ընկերները: Ես առաջին անգամ պետք  ճամփորդության ընթացքում մնայի տեղացիների տանը, ասեմ, որ այսպես շատ հետաքրքիր էր, յուրահատուկ ձև էին մտածել: Նոր ընկերներ ես ձեռք բերում, նրանք դառնում են քեզ հարազատ, սիրելի մարդիկ:

Մինչ հասանք մեզ հյուրընկալող Տիրուհիենց տուն, ամբողջովին շոգից ջուր էինք եղել։ Տանտերերը մեզ ընդունեցին գրկաբաց: Ես հասկացա, որ ջավախեցիները շատ են սիրում հյուրերին կուշտ կերակրել: Իսկ հետո… իսկ հետո էլ ինչ երեկո առանց խաղերի: Պարզապես այս անգամ հարցն այն էր, որ խաղերի համար պետք է հավաքվեինք: Հավաքատեղին դպրոցի այգին էր, որը, ի զարմանս ինձ, լավ կանաչ էր: Մեր սիրելի ֆուտբոլն էինք խաղում, հետո խաղերը շարունակեցինք տանը: Այնքան էինք տարվել խաղով, որ չէինք նկատել թե ինչպես է արդեն գիշերվա 1-ը։ Հետո գնացինք քնելու։

Հաջորդ օրվա ծրագրում գեղատեսիլ Սարոյի վանքն էր, որի ձախ կողմում Քուռն էր հոսում, մյուս կողմում՝ վանքի հին մնացորդներն էին, Վարձիան էր, որ կարծես սպիտակ ավազից պատրաստված մի մեծ քարանձավ- լեռ լիներ, Փարվանայի ու Քուռի միախառնման տեղն էր, որ մի հրաշք տեսարան էր: Վարձիան մեզ ուժասպառ արեց:  Մենք մոտ 4 ժամ պտտվեցինք և ուժասպառ եղանք, քանի որ արևը շատ ուժեղ էր: Երեկոյի համար մեզ հյուրընկալող ընտանիքները հյուրասիրություն էին պատրաստել գետի ափին: Հաջորդ օրը ամենահավես օրն էր, իմ շա՜տ սիրած բարձունքի հաղթահարումը:  Մենք մի ուժեղ խմբով հաղթահարեցինք Թմկաբերձի բարձունքը: Մեզ ուղղեկցում էին այդտեղի ուսուցիչները և երկու շուն: Մեզ ասել էին, որ 3-ից 4-ժամում կարող ենք բարձրանալ, բայց մենք մեկ ժամում բարձրացանք, քանի որ մենք ուժեղ Սեբաստացիներ էնք: Իսկ բարձունքում, իհարկե, սկսեցինք.

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք

Թափառական աշուղին,

Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,

Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին…

Դե, հետո իջանք, քանի որ դեռ պետք է անցնեինք Ախալքալաքով, բերդով, Սբ. Խաչ եկեղեցով, ճաշեինք քաղաքում, տեսնեինք քաղաքով հոսող գետը: Պետք է գնայինք Տերյանի տուն- թանգարան, Գանձա գյուղ, Փարվանա լիճ, զմայլվեինք գեղեցկությամբ: Մեր վերջին գիշերն էր Դիլիսկայում, և մենք չէինք ցանկանում քնել։ Սկզբում թվում էր, թե երկար է տևելու ճմփորդությունը, բայց այնքան շուտ է ավարտվում այն: Կարծես թռչում են օրերը: Վերջին օրն ուզում էինք, որ ամենալավ օրը լինի և այդպես էլ եղավ: Մենք ընկերներով մեկի տանը հավաքվեցինք և ամբողջ գիշեր ուրախացանք և ուրախացրեցինք այդ տան անդամներին։ Ցավոք, բայց եկավ գնալու օրը: Ասեմ, որ ճամփորդության ավարտին մենք ունեցանք մեծ հավաք, որն էլ հենց մեր ճամփորդության ամենակարևոր մասն էր: Մենք պատմեցինք մեր փառատոնների մասին: Զրուցեցինք ճամփորդությունից, ներկայացրեցինք «Գետը բնակավայրում» նախագիծը և խոսեցինք իրենց գետերի մասին, որոնք իրենք էլ մաքուր չէին պահում: Ճանապարհ ընկանք։  Ճանապարհին խաղում էինք, երգում:  ԵՎ երեկոյան հասանք Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր։ Մենք արդեն ցանկուցյուն ունեինք կրկին մեկնելու և հաղթահարելու Ջավախքի ամենա բարձ լեռը՝ Աբուլը, որի բարձրուցյունը 3500 մետր էր: Ես սպասում եմ…