Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

Ակսել Բակունցի «Միրհավ»

Ես, երբ այս պատմվածքից առաջին մասը ընթերցում էի՝  պատկերացնում էի, որ Սոնան հեզ և շատ գեղեցիկ աղջիկ էր և այդպես էլ եղավ, երբ արդեն ընթերցում էի երկրորդ մասը: Պատմվածքում այսպես է գրված՝ «Սոնան էր զառ մանդիլով նորահարսը, լույս ատամներով այն աղջիկը, որ որպես զրնգան ծիծաղում էր: Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով:Սոնան օձի պես կեռումեռ արեց, փորձեց ազատվել նրա բազուկների օղակից, կարոտով խնդրեց, խոստացավ։ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը և մեջքը խոնարհեց…Սոնան, հարսի քողը երեսին, արցունքից կարմրած աչքերը` պայծառ, որպես լեռնային ծովակ»: Իսկ երիտասարդ Դիլան դայուն պատկերացնում եմ այսպես՝ նրա միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։ Երիտասարդ Դիլան դային աշխույժ էր սիրահարված և կյանքով լի, իսկ ծեր Դիլան դայուն պատկերացնում էի՝ հոգնած և աշխարհքից դուրս եկած մարդ:

Posted in 2016-2017 Մայրենի, Uncategorized

<>

<<Լուսաֆոր>>

Վերլուծություն՝

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Ասելիքն այն էր, որ ամեն մեկն իր փոխարեն պետք է սկսի, որ պետության կառավարությունն ու քաղաքացին պետք է միասին համագործակցեն ինչ-որ բանի հասելու համար և ի վերջո ասելիքն այն էր, որ միակողմանի ոչինչ չի լինում: Քաղաքացին իր հերթին պետք է անի ամեն ինչ, որ օրինակ քաղաքը լինի մաքուր, իսկ պետությունն իր հերթին: Այնպես, որ ինչ-որ բանի հասնելու համար յուրաքանչյուր դեպքում էլ պետք է միակողմանի չլինի, երկու կողմն էլ անի ամեն բան և չբարդի մյուսի վրա: